Արման Մանուկյան (մարտի 21, 1931(1931-03-21), Ֆաթիհ, Ստամբուլի մարզ, Թուրքիա - դեկտեմբերի 28, 2012(2012-12-28), Ստամբուլ, Թուրքիա), հայազգի դասախոս, գրող և տնտեսագետ Թուրքիայում[1]։

Արագ փաստեր Արման Մանուկյան, Ծնվել է ...
Արման Մանուկյան
Ծնվել էմարտի 21, 1931(1931-03-21)
ԾննդավայրՖաթիհ, Ստամբուլի մարզ, Թուրքիա
Մահացել էդեկտեմբերի 28, 2012(2012-12-28) (81 տարեկան)
Մահվան վայրՍտամբուլ, Թուրքիա
ԳերեզմանՇիշլիի գերեզմանատուն
Քաղաքացիություն Թուրքիա
ԿրթությունՌոբերթ քոլեջ և Պանգալտիի մասնավոր հայկական դպրոց
Մասնագիտությունտնտեսագետ, համալսարանի դասախոս, գրող և ֆակուլտետ
ԱշխատավայրԲոսֆորի համալսարան
ԱմուսինԱլիս Մանուկյան
Փակել

Կենսագրություն

Արման Մանուկյանը ծնվել է Ստամբուլի Թահթա Մինարե թաղամասում։ Արմանի հայրը՝ Արթինը կռվել է Չանաքքալեի ատերազմում և պարգևատրվել է Թուրքիայի Հանրապետության Իսթիքլալ (Անկախության) մեդալով։ Արթինը կոշիկի խանութի սեփականատեր էր։ 30 տարեկանում, 1930 թվականին ամուսնացել է Էլիզայի հետ, իսկ 1931 թվականին զույգն ունեցել է իրենց առաջին որդուն՝ Արմանին։

Արման Մանուկյանն իր նախնական կրթությունը սկսել է Ստամբուլի Շիշլի թաղամասի Մխիթարյան հայկական դպրոցում։ Ավարտով տարրական կրթությունը՝1945 թվականին հաճախել է հեղինակավոր Ռոբերտ քոլեջ, որտեղ ընկերացել է ապագա հայտնի մարդկանց հետ, ինչպիսիք են Թալաթ Սաիթ Հալմանը, Ռահմի Քոչը, Օքթայ Յենալը և այլք։ Ավարտելով Ռոբերտ քոլեջը՝ 1951 թվականին ստացել է տնտեսագիտության և առևտրի կոչում։ Հոր բիզնեսն արդիականացնելու համար Մանուկյանը բազմիցս մեկնել է արտերկիր, այդ թվում՝ վեց անգամ այցելել է Ճապոնիա[2]։ 1953 թվականին թուրքական բանակ զորակոչվելուց հետո Կինալիադայում ամառային արձակուրդների ժամանակ նա հանդիպել է իր ապագա կնոջը՝ Ալիսին։ Դրանից անմիջապես հետո նա սկսեց դասախոսի իր կարիերան 1956 թվականի սեպտեմբերի 13-ին[3]։ Այնուամենայնիվ, նա օգտվեց առիթից՝ ուսումը շարունակելու Մայամիի համալսարանում։ Նրա կինը դարձել է նաև Մայամիի համալսարանի երաժշտական ֆակուլտետի ուսանող։ Արման Մանուկյանն իր առաջին գիրքը՝ «Հաշվապահական հաշվառման պատմությունն ու էվոլյուցիան» Մայամիի համալսարանի հրատարակչական կառույցների օգնությամբ գրել է 1960 թվականին[4]։ Արման և Ալիս Մանուկյանները գրքի լույս տեսնելուց անմիջապես հետո ունեցան իրենց առաջնեկին՝ Ռոյին։ Զույգը վերադառնում է Թուրքիա, իսկ Արման Մանուկյանը դասախոսական գործունեությունը շարունակեում է Ռոբերտ քոլեջում։ 1971 թվականին նա սկսեց դասավանդել Բոսֆորի համալսարանում, իսկ 1982 թվականին անցավ թոշակի։ Նրա ուսանողների թվում եղել են թուրքական հասարակության հայտնի դեմքեր, ինչպիսիք են Գյուլեր Սաբանջը, Թանսու Չիլլերը, Օմեր Դինչքյոքը, Ջակ Քամհին և այլք։ Թեև նա թոշակի էր անցել, այնուամենայնիվ շարունակում էր շաբաթը մեկ հաշվապահության դասեր տալ։ Եղել է բազմաթիվ կրթական սեմինարների և գիտաժողովների մասնակից։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.