From Wikipedia, the free encyclopedia
Արթուր Նիկոլայի Չիլինգարով (ռուս.՝ Артур Николаевич Чилингаров, սեպտեմբերի 25, 1939, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 1, 2024[1], Մոսկվա, Ռուսաստան), հայազգի մեծանուն բևեռախույզ, գիտնական, հասարակական-քաղաքական գործիչ։ Աշխարհագրական գիտությունների դոկտոր (2003)։ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (2003), Պետական ծովային ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր (2002)։ Խորհրդային Միության հերոս (1985, Անտարկտիդայի մոտ «Միխայիլ Սոմով» սառցահատի փրկարարական արշավախումբը ղեկավարելու համար)։
Արթուր Չիլինգարով Артур Чилингаров | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 25, 1939 Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունիսի 1, 2024[1] (84 տարեկան) Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Բնակության վայր(եր) | Մոսկվա |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող, քաղաքական գործիչ, գրող, աշխարհագրագետ, վիճակագրագետ և պետական գործիչ |
Գործունեության ոլորտ | Օվկիանոսագրություն, Օդերևութաբանություն, աշխարհագրություն և polar research?[2] |
Պաշտոն(ներ) | Պետական Դումայի անդամ, Պետական Դումայի անդամ, Ֆեդերացիայի խորհրդի անդամ, Պետական Դումայի անդամ, Պետական Դումայի անդամ և Պետական Դումայի անդամ |
Ալմա մատեր | Ադմիրալ Մակարովի անվան ծովային պետական ակադեմիա (1963) |
Կոչում | պրոֆեսոր և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ |
Գիտական աստիճան | աշխարհագրական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Պարգևներ | |
Կուսակցություն | Միասնական Ռուսաստան, Հայրենիք՝ համայն Ռուսաստան, Ivan Rybkin Bloc? և Civic Union? |
Երեխա(ներ) | Ksenia Chilingarov? |
Ստորագրություն | |
Artur Chilingarov Վիքիպահեստում |
1963 թվականին ավարտել է Լենինգրադի բարձրագույն ճարտարագիտածովային ուսումնարանը։ 1963–1965 թվականներին աշխատել է Արկտիկայի և Անտարկտիկայի ինստիտուտի Տիկսի ավանի աստղադիտարանում, 1974–1992 թվականներին վարել ղեկավար պաշտոններ ԽՍՀՄ (ապա՝ ՌԴ) ջրօդերևութաբանության պետկոմում։ 1969-1971 թվականներին եղել է «Հյուսիսային բևեռ-19», «Հյուսիսային բևեռ-22» դրեյֆող կայանների, 1971-1973 թվականներին՝ Անտարկտիդայի «Բելինսհաուզեն» կայանի, 1974-1979 թվականներին՝ Ամդերմայի ջրաօդերևութաբանության և բնական միջավայրի վերահսկման տարածքային վարչության պետ, 1986-1991 թվականներին՝ ԽՍՀՄ ջրաօդերևութաբանության կոմիտեի փոխնախագահ։ 1987 թվականին ղեկավարել է «Սիբիր» ատոմային սառցահատի գիտարշավը Հյուսիսային բևեռ։
Արթուր Չիլինգարովն ընդգրկված է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես միակ բևեռախույզը, որ 6 ամսվա ընթացքում եղել է Երկրի երկու բևեռներում[3][4]։ Եղել է ՌԴ Պետդումայի հինգ գումարումների պատգամավոր, Պետդումայի փոխնախագահ։
Հիմնական աշխատությունները վերաբերում են Արկտիկայի և Անտարկտիկայի յուրացման հիմնախնդիրներին, արկտիկական նավագնացության ապահովման նոր ձևերի ներդրմանը, ծովային ափամերձ սառցաշերտերի վրա բեռնման–բեռնաթափման աշխատանքների նոր մեթոդների մշակմանը[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.