Remove ads
հայ օդաչու From Wikipedia, the free encyclopedia
Արարատ Լևոնի Դալլաքյան (մարտի 16, 1951, Վահան, Կրասնոսելսկի շրջան, Հայկական ԽՍՀ - օգոստոսի 1, 1990, Ասկերանի շրջան, Արցախ), հայ օդաչու-հրամանատար։
Արարատ Դալլաքյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 16, 1951 |
Ծննդավայր | Վահան, Գեղարքունիքի մարզ |
Մահացել է | օգոստոսի 1, 1990 |
Մահվան վայր | Ասկերանի շրջան |
Քաղաքացիություն | ՀՀ |
Ազգություն | Հայ |
Մասնագիտություն | օդաչու |
Աշխատանք | օդաչու-հրամանատար |
Պարգևներ և մրցանակներ |
Արարատ Դալլաքյանը ծնվել է 1951 թվականի մարտի 16-ին ՀԽՍՀ Կրասնոսելսկի շրջանի Օրջոնիկիձե (ներկայումս՝ Վահան) գյուղում։ 1972 թվականին ավարտել է Բուգուրուսլանի (Օրենբուրգի մարզ, Ռուսաստան) քաղաքացիական ավիացիայի օդաչուական ուսումնարանը։ 1972-1975 թվականներին աշխատել է Կրասնոդարի քաղաքացիական ավիացիայում, 1989-1999 թվականներին՝ «Էրեբունի» օդանավակայանում։
1988 թվականին՝ Սպիտակի երկրաշարժի ժամանակ, ՅԱԿ-40 ինքնաթիռի անձնակազմում (2-րդ օդաչու, ապա՝ հրամանատար) մասնակցել է աղետի գոտու փրկարարական աշխատանքներին, 1989–1990 թվականներին՝ Արցախի ինքնապաշտպանությանը։ Ընդհանուր թռիչքաժամը Արցախում կազմել է 130 ժամ։
Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Երևանում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.