Արամ Չարըգ (1874[1], Կարին, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1947[1], Մոսկվա, ԽՍՀՄ), վտարանդի հայ բանաստեղծ, մանկավարժ, թարգմանիչ։
Արամ Չարըգ | |
---|---|
Ծնվել է | 1874[1] |
Ծննդավայր | Կարին, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1947[1] |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Կրթություն | Ներսիսյան դպրոց |
Մասնագիտություն | գրող և թարգմանիչ |
Սովորել է Գևորգյան ճեմարանում, Ներսիսյան դպրոցում։ Լայպցիգի համալսարանում հետևել է գրականության ու պատմության դասընթացներին, ապա գրականություն ուսանել Փարիզում։ Ուսուցչություն է արել Ֆիլիպեում, Վառնայում (Բուլղարիա), Կաբինում (1909-1911), եղել Կ․ Պոլսի Օրթագյուղի ազգային վարժարանի տնօրենը (1912-1915)։ Մեծ եղեռնից (1915) հետո եղել է տարբեր երկրներում և վերջնականապես հաստատվել Փարիզում։ 1946 թվականին հրավիրվել է Երևան՝ մասնակցելու Հայաստանի գրողների 2-րդ համագումարին։ Հաջորդ տարի, վերադարձի ճանապարհին, վախճանվել է Մոսկվայում։ Չարնըգի «Բանաստեղծություններ» (1900) ժողովածուն ամփոփում է սիմվոլիզմի ազդեցությունը կրող քնարական երգեր՝ սիրո, բնության, խոհափիլիսոփայական, սոցիալական, հայրենասիրական և ազգային-ազատագրական թեմաներով։ Հայ գրերի գյուտի 1500-ամյակի օրերին գրել է «Ս․ Մեսրոպի տեսիլքը» (1913) պոեմը։ Ունի Խորհրդային Հայաստանին նվիրված բանաստեղծություններ ու հոդվածներ («Խորհրդային մեծ Հայաստան», 1945)։ Չարըգը թարգմանել է Օմար Խայամի քառյակները («Օմար Խայամի քառյակները», 1934)։
Երկեր
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.