From Wikipedia, the free encyclopedia
Առավոտը սոճիների անտառում (ռուս.՝ Утро в сосновом лесу), Իվան Շիշկինի և Կոնստանտին Սավիցկու 1889 թվականին ստեղծած կտավը։ Սավիցկին նկարել է արջերին, սակայն արվեստի կոլեկցիոներ Պավել Տրետյակովը ջնջել է նրա ստորագրությունը, նշելով, որ գաղափարից մինչև կատարում, գեղանկարչական ձևը և ստեղծագործական մեթոդները բնորոշ են Շիշկինին[1]։
Առավոտը սոճիների անտառում Утро в сосновом лесу | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Իվան Շիշկին և Կոնստանտին Սավիցկի |
տարի | 1889 |
բարձրություն | 139 |
լայնություն | 213 |
ժանր | բնանկար |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Տրետյակովյան պատկերասրահ |
հավաքածու | Տրետյակովյան պատկերասրահ |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ |
Կտավը հայտնի է իր կոմպոզիցիոն լուծումներով, անիմալիստական սյուժեի տարրերով։ Նկարիչը պատկերել է Գորոդոմլյա կղզու շրջակայքի բնությունը։ Պատկերված է ոչ խուլ, խիտ անտառ և բարձր ծառերի կատարներով թափանցող արևի շողը։
«Առավոտը սոճիների անտառում» կտավը կիրառվել է տարբեր տեղերում, այդ թվում «Կռասնիյ Օկտյաբր» (Красный Октябрь) կոնֆետների արտադրությունում «Ծուռթաթ արջը» անվանումով[2]։
«Առավոտը սոճիների անտառում» կտավը երկրորդ ամենահայտնի գործն է Վիկտոր Վասնեցովի «Դյուցազուններ»-ից հետո։ Շիշկինի նմանատիպ ստեղծագործություններից են «Անտառը գարնանը» (1884), «Կաղնու անտառի անձրևը» (1891) և այլն։
Ենթադրաբար, նկարի գաղափարը Շիշկինին առաջարկել է Սավիցկին, ով հետագայում հանդես է եկել որպես համահեղինակ և պատկերել արջի քոթոթների պատկերները (Շիշկինի էսքիզների հիման վրա)։ Այդ արջուկները, դիրքերի և թվաքանակների որոշ տարբերություններով (սկզբում դրանք երկուսն էին), պատկերված են նախապատրաստական գծագրերում և էսքիզներում (օրինակ, Ռուսական պետական թանգարանում պահպանվել է Շիշկինի մատիտով էսքիզների յոթ տարբերակ)[3]։ Սավիցկու մոտ կենդանիներն այնքան հաջող են ստացվել, որ նույնիսկ Շիշկինի հետ ստորագրել է նկարի վրա։ Ինքը՝ Սավիցկին, հարազատներին ասել է․ «Նկարը վաճառվել է 4 հազարով և ես քառորդ մասնաբաժնի մասնակից եմ»[4]։
Նկարը ձեռք բերելուց հետո Տրետյակովը հանել է Սավիցկու ստորագրությունը՝ հեղինակությունը թողնելով Շիշկինին։ Ըստ կոլեկցիոների՝ նկարում պատկերված ամեն ինչ՝ «մտահղացումից մինչև իրականացում, ամեն ինչ խոսում է Շիշկինին բնորոշ նկարելու ձևի և ստեղծագործական մեթոդի մասին»[5]։
Պատկերասրահի գույքացուցակներում ի սկզբանե (նկարիչներ Շիշկինի և Սավիցկու կենդանության օրոք) նկարը նշված է եղել «Արջերի ընտանիքն անտառում» վերնագրով (առանց Սավիցկիի ազգանունը նշելու)[6]։
Ռուս արձակագիր և հրապարակախոս Վասիլի Միխայլովիչ Միխեևը 1894 թվականին գրել է[7]․
«Առավոտը սոճիների անտառում» նկարի վերարտադրությունները լայն տարածում են գտել ԽՍՀՄ-ում։ Ընդ որում, դա սկսվել է նույնիսկ հեղափոխությունից առաջ, մասնավորապես, 19-րդ դարից սկսած, նկարիչ Մանուիլ Անդրեևի կողմից ստեղծված «Ծուռթաթ արջի» վերարտադրության շոկոլադե կոնֆետների փաթաթման միջոցով[8][9]։ Դրա շնորհիվ նկարը հաճախ հայտնի է եղել «Երեք արջ» անունով (չնայած նկարում չորս կենդանի կա)[10]։ Այդ նկարի վերարտադրության կոնֆետի փաթաթանի պատճառով խորհրդային և հետխորհրդային մշակութային տարածքում նկարն ընկալվել է որպես «քիտչ»[11]։ Նկարը հիշատակվում է նաև «Կառնավալային գիշեր» ֆիլմում «Արջերը հանգստանում են» անվամբ, երբ խոսք է գնում թատրոնի ամանորյա ձևավորման մասին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.