հայ ուրոլոգ From Wikipedia, the free encyclopedia
Աշոտ Միքայելի Գասպարյան (հունիսի 4, 1902[1], Բաքու, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 29, 1970[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ ուրոլոգ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1939), պրոֆեսոր (1940)։ ՌԽՖՍՀ և ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ։
Ծնվել է | հունիսի 4, 1902[1] |
---|---|
Ծննդավայր | Բաքու, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հոկտեմբերի 29, 1970[1] (68 տարեկան) |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Մոսկվայի երկրորդ պետական համալսարան (1926)[1] և Ռուսաստանի ազգային հետազոտական բժշկական համալսարան (1926) |
Մասնագիտություն | ուրոլոգ և համալսարանի դասախոս |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր[1] (1939) |
Աշխատավայր | Մոսկվայի Ի. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարան[1], Խարկովի ազգային բժշկական համալսարան, Օդեսայի ազգային շժշկական համալսարան, Ի․ Պավլովի անվան առաջին պետական բժշկական համալսարան և Մոսկվայի Ի. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարան |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Զավակներ | Սուրեն Գասպարյան |
Պարգևներ |
ՌԴ գիտության վաստակավոր գործիչ Սուրեն Գասպարյանի հայրը։
Սուրեն Գասպարյանը ծնվել է 1902 թվականին Բաքվում։ 1926 թվականին ավարտել է Մոսկվայի 2-րդ համալսարանի բժշկական ֆակուլտետը և մինչև 1935 թվականն աշխատել է Ի. Մ. Սեչենովի անվան Մոսկվայի 1-ին բժշկական ինստիտուտի ուրոլոգիայի հիվանդանոցում։ 1935-1952 թվականներին եղել է Խարկովի, Օդեսայի բժշկական ինստիտուտների և Մոսկվայի մաշկավեներական դիսպանսերի տնօրեն, 1952 թվականից՝ Լենինգրադի 1-ին բժշկական ինստիտուտի ուրոլոգիայի ամբիոնի վարիչ, նույն թվականից՝ Լենինգրադի գլխավոր ուրոլոգ։ Եղել է ուրոլոգների համառուսաստանյան գիտական ընկերության նախագահ։ Գասպարյանի ղեկավարությամբ ուրոլոգիական ամբիոններ են ստեղծվել Օրենբուրգի, Խարկովի և Օդեսայի բժշկական ինստիտուտներում։ 90 գիտական աշխատությունների, այդ թվում 7 մենագրության հեղինակ է։ Աշխատանքները վերաբերում են միզասեռական օրգանների հիվանդությունների վիրահատական բուժման եղանակների մշակմանը[2]։
Մահացել է 1970 թվականին։ Թաղված է Մոսկվայի Վվեդենսկոե գերեզմանատան 18-րդ հատվածում[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.