հայ վիրաբույժ From Wikipedia, the free encyclopedia
Սուրեն Աշոտի Գասպարյան (փետրվարի 10, 1932[1], Մոսկվա, ԽՍՀՄ - նոյեմբերի 4, 2005[1], Մոսկվա, Ռուսաստան), հայ վիրաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1967), պրոֆեսոր (1968)։ ՌԴ գիտության վաստակավոր գործիչ։ ԽՍՀՄ-ում բժշկական և կենսաբանական կիբեռնետիկայի հիմնադիրն է։
Ծնվել է | փետրվարի 10, 1932[1] |
---|---|
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Մահացել է | նոյեմբերի 4, 2005[1] (73 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Ռուսաստանի ազգային հետազոտական բժշկական համալսարան (1957) |
Մասնագիտություն | վիրաբույժ |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
Ծնողներ | հայր՝ Աշոտ Գասպարյան |
Պարգևներ |
Ուրոլոգ Աշոտ Գասպարյանի որդին։
Սուրեն Գասպարյանը ծնվել է 1932 թվականին Մոսկվայում։ 1957 թվականին ավարտել է Մոսկվայի 2-րդ բժշկական ինստիտուտը։ 1963 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ, 1967 թվականին՝ դոկտորական և դարձել Մոսկվայի 2-րդ բժշկական ինստիտուտի ուսումնական գծով պրոռեկտոր։ 1968 թվականին Մոսկվայի 2-րդ բժշկական ինստիտուտում ստեղծել է հաշվողական կենտրոն, 1969 թվականին Մոսկվայի 2-րդ բժշկական ինստիտուտում ստեղծել է կիբեռնետիկայի բաժին, 1973 թվականին՝ նույնանուն բաժանմունք։ 1974 թվականից՝ բժշկական և կենսաբանական կիբեռնետիկայի ամբիոնի հիմնադիր-վարիչ, 1974-1976 թվականներին՝ բժշկակենսաբանական ֆակուլտետի դեկան, 1974 թվականից՝ ՌԴ առողջապահության նախարարության գիտաբժշկական խորհրդին կից բժշկական կիբեռնետիկայի և հաշվողական տեխնիկայի խորհրդի նախագահ, 1977-1985 թվականներին՝ ՌԽՖՍՀ առողջապահության նախարարության Հանրապետական տեղեկատվական հաշվողական կենտրոնի տնօրեն, 1994 թվականից՝ Տեղեկատվայնացման միջազգային ակադեմիայի բժշկական տեղեկատվություն բաժանմունքի նախագահ[2]։
300 գիտական աշխատությունների, այդ թվում 5 մենագրության հեղինակ է։ Աշխատանքները վերաբերում են փորձարարական վիրաբուժության, ուռուցքաբանության և ուրոլոգիայի հարցերին[3]։
Մահացել է 2005 թվականի նոյեմբերի 4-ին երկարատև ծանր հիվանդությունից հետո։ Թաղված է Մոսկվայի Վվեդենսկոյե գերեզմանատան 18-րդ հատվածում[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.