From Wikipedia, the free encyclopedia
Անջեյ Սապկովսկի, (հունիսի 21, 1948[1][2][3], Լոձ, Łódzkie Voivodeship, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն), ֆենտեզի ժանրի լեհ գրող։ Առավել հայտնի է իր «Կախարդը» գրքի շարքի համար։ Նրա գրքերը թարգմանվել են 20 լեզուներով[6]։
Անջեյ Սապկովսկի լեհ.՝ Andrzej Sapkowski | |
---|---|
Ծնվել է | հունիսի 21, 1948[1][2][3] (76 տարեկան) |
Ծննդավայր | Լոձ, Łódzkie Voivodeship, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն |
Մասնագիտություն | գրող և թարգմանիչ |
Լեզու | լեհերեն |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Կրթություն | Լոձի համալսարան (1972) և XXI Liceum Ogólnokształcące in Łódź? |
Ժանրեր | ֆենթեզի |
Ուշագրավ աշխատանքներ | The Witcher?, Time of Contempt?, The Last Wish?, The Tower of the Swallow?, Lady of the Lake? և Baptism of Fire? |
Անդամակցություն | Stowarzyszenie Pisarzy Polskich? |
Պարգևներ | |
Andrzej Sapkowski Վիքիպահեստում |
Սապկովսկին ուսումնասիրել է տնտեսագիտություն Լոձի համալսարանում և մինչ գրականությամբ զբաղվելն նա աշխատել է որպես մեծ վաճառքների ներկայացուցիչ արտաքին առևտրական ընկերության համար։ Նա սկսել է իր գրական կյանքը որպես գիտաֆանտաստիկայի թարգմանիչ։ Նա ասում է, որ գրել է իր առաջին «Կախարդը» (լեհ.՝ Wiedźmin) պատմվածքը, որպեսզի մասնակցի լեհական գիտական ֆանտաստիկայի և «Ֆանտաստիկա» ֆենտեզի ամսաթերթ կողմից անցկացվող մրցույթին։ Հարցազրույցի ժամանակ նա նշել է, որ այդ ժամանակ բիզնեսմեն լինելը և մարքետինգին ծանոթ լինելը նրան հնարավորություն տվեց իմանալու ինչպես վաճառել և իսկապես նա արժանացավ երրորդ մրցանակին[7]։ Պատմությունը հրատարակվել է Ֆանտաստիկայում 1986 թվականին և մեծ հաջողություն էր և՛ կարդացողների, և՛ քնննադատների առումով։ Սապկովսկին գրել է հեքիաթների շարք հիմնված «Կախարդը» գրքի բովանդակության վրա՝ ներառելով պատմվածքների երեք ժողովածու և հինգ վեպ։ Այս շարքը և նրա այլ աշխատանքներ 1990-ական թվականներին Լեհաստանում նրան լայն ճանաչում բերեց ֆենտեզի հեղինակների շրջանում[8]։
«Կախարդ» գրքի գլխավոր կերպարը Ռիվիայի Գերալտն էր՝ դեռ մանկուց հրեշներ որսացող։ Գերալտը ապրում է կասկածելի աշխարհում, սակայն դա նրան չի խանգարում հետևել էթիկայի կանոններին։ Միևնույն ժամանակ ցինիկ և ազնվական Գերալտը համեմատվել է Ռեյմոնդ Չենդլերի Ֆիլիպ Մարվել կերպարին[8]։ Սլավոնական դիցաբանությունը մեծ ազդեցություն է թողել այն աշխարհի վրա, որտեղ տեղի են ունենում արկածները[9]։
Սապկովսկու գրքերը թարգմանվել են չեխերեն, հունգարերեն, ռուսերեն, լիտվերեն, գերմաներեն, իսպաներեն, ֆրանսերեն, չինարեն, ուկրաիներեն, պորտուգալերեն, ֆիններեն, սլովակերեն, բուլղարերեն, սերբերեն, անգլերեն, իտալերեն, գերմաներեն, թուրքերեն, էստոներեն, ռումիներեն, և շվեդերեն։ «Վերջին ցանկությունը» գրքի անգլերեն թարգմանությունը Գոլանցի կողմից հրատարակվել է 2007 թվականին[10]։ 2008 թվականին Գոլանցը հրատարակեց «Կախարդը» սագան[11]։ Սեպկովսկու «Էլֆերի արյուն» վեպի անգլերեն թարգմանությունը 2009 թվականին արժանացավ Դեյվիդ Գեմմել լեգենդ մրցանակին[12][13]։
2001 թվականին Լեհաստանում և ամբողջ աշխարհում հրատարակվեց հեռուստատեսային սերիալներ հիմնված «Կախարդ» գրքի շարքի վրա, որի անունն էր Wiedźmin: Ֆիլմը կարծիքների արժանացավ փորձագետների կողմից, բայց մեծ մասամբ քննադատական էին։
Լեհաստանում խաղ ստեղծող՝ CD Projekt Red ընկերությունը ստեղծեց խաղ հիմնված «Կախարդը» գրքի վրա։ Առաջին խաղը ուղղակի կոչվեց «Կախարդը», որը դուրս եկավ 2007 թվականի հոկտեմբերին[14]։ Շարունակությունը՝ «Կախարդ 2:Թագավորներ սպանողները» դուրս եկավ 2011 թվականին։ Երրորդ և վերջին խաղը՝ «Կախարդ 3:Վայրի որսորդը» դուրս եկավ 2015 թվականի մայիսին։
2017 թվականի մայիսին Նետֆլիքսը սկսեց ցուցադրել «Կախարդը» գրքի հիման վրա նկարահանված հեռուստատեսային սերիաներ[15]։
Սեպկովսկին բազմաթիվ մրցանակներ է ստացել լեհական ֆանդոմի կողմից։ Նա ստացել է հինգ Զաժդել մրցանակ "Mniejsze zło" ("Փոքրագույն չարիք") (1990), "Miecz przeznaczenia" ("Ճակատագրի թուրը") (1992) և "W leju po bombie" ("Ռումբի խառնարանում") (1993) պատմվածքների և Krew elfów (Էլֆերի արյունը) (1994) և Narrenturm (2002) վեպերի համար։ Նա նաև հաղթել է իսպանական Իգնոտոս մրցանակը, լավագույն անթոլոգիան 2003 թվականի «Վերջին ցանկություն» գրքի համար և Muzykanci (Երաժիշտներ), լավագույն օտար պատմվածքի համար այդ նույն տարին։ 2003 թվականին նա առաջադրվել է Լեհաստանի ամենահեղինակավոր գրական մրցանակների Նայք մրցանակաբաշխությանը։ Նա նաև ստացել է ռուսական ֆանդոմի կողմից տարբեր մրցանակներ[16]։
2008 թվականից նա համարվում է Łódź քաղաքի պատվավոր քաղաքացի։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.