From Wikipedia, the free encyclopedia
Անարխիա (հին հունարեն՝ ἀναρχία՝ «անիշխանություն, անկախություն[1], անկազմակերպվածություն»[2][3][4]), հասարակության վիճակ առանց իշխանության կամ ղեկավար մարմնի։ Այս հասկացությունը կարող է նաև վերաբերել հասարակությանը կամ մի խումբ մարդկանց, որոնք լիովին մերժում են հիերարխիան[5]։
Տերմինը սկզբնապես առաջնորդի բացակայություն էր նշանակում, սակայն 1840 թվականին Պիեռ Ժոզեֆ Պրուդոնն օգտագործել է այն այդ պահին նոր քաղաքական փիլիսոփայությունը՝ անարխիզմը նշելու համար, իր «Ի՞նչ է սեփականությունը» տրակտատում»[6]։
«Անարխիա» տերմինն օգտագործվում է մի քանի տարբեր իմաստներով․
Իր «Մարդաբանությունը պրագմատիկ տեսանկյունից» աշխատության մեջ գերմանացի փիլիսոփա Իմանուիլ Կանտն անարխիան ուսումնասիրել է որպես «օրենք և ազատություն առանց իշխանության»։ Այսպիսով, Կանտի կարծիքով, անարխիան չի հասնում իրական քաղաքացիական վիճակին, քանի որ օրենքն առանց իշխանության լինելու է միայն «դատարկ հանձնարարական»[7]։ «Դեպի հավերժական աշխարհ» աշխատության մեջ նա գրել է, որ անարխիան բռնապետությունից հետո պետության գոյության առավել բացասական ձևն է, երբ արմատախիլ են արվում «բարու հիմքերը», և ցանկացած փոքր օրինաչափ կարգով ավելի լավ է, քան առանց դրա՝ նկատի ունենալով դրա տակ անիշխանությունը[8]։
Պիեռ Ժոզեֆ Պրուդոնը գրում է, որ անարխիան ենթադրում է ինքնիշխանության, տիրոջ բացակայություն, տալով նրանց նշանակում՝ ի դեմս կառավարության։ Ըստ Պրուդոնի՝ անարխիան ազատության միջոց է, որն ընդունում է միայն օրենքի կամ «անհրաժեշտության» իշխանությունը[6]։ 1984 թվականի «Սոցիալական խնդրի լուծում» աշխատության մեջ նա նշում է, որ հանրապետության համար կատարյալ է դրական անարխիան, իսկ ազատությունը կարգի մայրն է[9]։ Պրուդոնի շրջապատից անարխիստ Անսելմ Բելժարին մի քանի տարի անց հրապարակել է «Անարխիա՝ կարգի մատյան» (ֆր.՝ L’Anarchie, Journal de l’ordre) բրոշյուրը[10]։
Մաքս Շտիրները 1844 թվականին լույս տեսած իր «Միակը և նրա սեփականությունը» աշխատության մեջ վերլուծում է ազատականության (լիբերալիզմի)՝ ցույց տալով, որ այդ հասկացության որոշ մեկնաբանություններ հակասում են անարխիայի և անօրինականության իրեն համապատասխանող պատկերացումներին՝ փոխարինելով դրանք փոխնակով «ողջամիտ կարգից» և «սահմանափակ ազատությունից»[11][12]։ Իրական քաղաքական ազատականությունը ծնում է անարխիա՝ ոչնչացնելով գերիշխանությունը և ջնջելով դասային տարբերությունները[11]։ Ռեքլերը նշում է, որ Շտիրների անարխիան առաջին հերթին խառնաշփոթ է, որը դրդում է բոլորի՝ բոլորի դեմ պատերազմին ավերված պետության կմախքի վրա[13]։
Վորդսվորտ Դոնիստորպը հերքում էր սոցիալիզմը և մեկնաբանում էր անարխիան որպես անհատականության ազատություն բարոյական կարծատիպերից և ժամանակակից օրենսդրության հնացած դրույթներից։ Նա փորձում էր մարդկանց միջև շփման նոր միջոցներ և մեխանիզմներ նախագծել (մասնավորապես կինեմատոգրաֆը և իր կողմից ստեղծված նոր՝ Uropa լեզուն)։ Դոնիստորպի գաղափարների մարմնավորում են դարձել Liberty and Property Defence League (անգլ. թարգմանաբար՝ «Ազատության և սեփականության պաշտպանության լիգա») և Legitimation League (անգլ. թարգմանաբար՝ «Լեգիտիմացման լիգա») կազմակերպությունները[14]։
Արդի շարադրանքում անարխիան իրենից ներկայացնում է առաջին հերթին հասարակության մեջ իշխանության կամ պետականության բացակայությունը՝ հանդիսանալով հասարակության անմիջական վիճակի իդեալը[15][16]։ Այս մեկնաբանությունը տարածվել է 20-րդ դարի վերջում՝ հասկացության փոփոխության շնորհիվ, որը սահմանվում էր որպես կարգավորված և սահմանադրական[17]։ Անարխիան՝ նսեմացուցիչ կամ սովորական պատկերացմամբ քաոս և խառնաշփոթ է մարմնավորում[18], որոշ դեպքերում վերը նշվածը տվյալ հասկացության երկրորդ իմաստն է[16]։ Քաղաքական ռեալիզմի շրջանակներում միջազգային անարխիան ենթադրում է պետությունների միջև համագործակցության և հակամարտության միջև ուժերի հավասարակշռություն[19]։
Անարխիստական մարդաբանները, ինչպիսիք են Դևվիդ Գրեբերը և Պիեռ Կլաստրը, անարխիկ են համարում որոշ հասարակություններ, որոնց թվում են բուշմենները, տիվը, պիարոան, քանի որ դրանք ակնհայտորեն մերժում են կենտրոնացված քաղաքական իշխանության գաղափարը[20]։
Այլ մարդաբաններ, ինչպիսիք են Մարշալ Սալինսը և Ռիչարդ Բորշեյ Լին, մերժում են որսորդների և հավաքորդների հասարակությունների գաղափարը, որոնք ձևավորվել են ռեսուրսների սակավության և վայրենացման հետևանքով, բնութագրելով դրանք որպես «հարուստ համայնքներ»[21]։
Էվոլյուցիոն հոգեբան Ստիվեն Փինքերը նշում է, որ այն պնդումը, թե կառավարության բացակայության անարխիան հանգեցնում է բռնի քաոսի անարխիայի, տափակ է, քանի որ, մի կողմից, մինչպետական հասարակություններում ավելի մեծ քանակությամբ սպանություններ են կատարվել (տղամարդկանց շրջանում մինչև 60%), իսկ մյուս կողմից, աշխարհի գրեթե ցանկացած կետում պատվի ուժեղ մշակույթի ի հայտ գալն օրենքի հասանելիությունից դուրս է[22]։
Որոշ անարխ-պրիմիտիվիստներ կարծում են, որ այս հասկացությունը օգտագործվում է ժամանակակից արդյունաբերական հասարակության արժեքներն արդարացնելու համար, և մարդիկ ավելի հեռու են տեղափոխվում բնական պահանջներից և միջավայրից[23]։
Անարխիզմի տեսաբանները մատնանշում են օրինակներ, երբ պետական իշխանության բացակայության դեպքում ի հայտ էին գալիս հանրային մեխանիզմներ, որոնք դիմակայում էին «բոլորի՝ բոլորի դեմ պատերազմին»։ Օրինակ, ծովահենային նավերը «լողացող հասարակություններ» էին, որոնցում գոյություն ունեին ինքնակառավարման մեխանիզմներ։ Ծովահենությունից փոխադարձ օգուտներ ստանալու հեռանկարը խթանում էր ծովահեններին համագործակցության հաստատման և կարգի պահպանման համար։ Ծով դուրս գալուց առաջ ծովահենները պայմանավորվում էին վարքագծի կանոնների մասին, և երբեմն այդ կանոնները գրավոր արձանագրվում էին[24]։
Ամերիկացի մարդաբան Ջեյմս Սքոթը «Կառավարելի չլինելու արվես։ Հարավ-Արևելյան Ասիայի լեռնաշխարհների անարխիստական պատմությունը» գրքում դիտարկում է այս տարածաշրջանի (որը նաև կոչվում է Զոմիա) լեռնաբնակների կյանքը որպես այն բանի օրինակ, թե ինչպես են մարդիկ պաշտպանում իրենց «պարզունակ» ապրելակերպը՝ դիմադրելով նրանց նկատմամբ վերահսկողություն հաստատելու պետությունների բոլոր փորձերին։ Այս լեռնաբնակները խստորեն պահպանում են հավասարությունը իրենց համայնքներում[25]։
Հետազոտողներ Բենջամին Փաուել Ռայան Ֆորդը և Ալեքս Նաուրասթելը եկել են այն եզրակացության, որ 1991 թվականից հետո Սոմալիում Աֆրիկայի այլ երկրների համեմատ զարգացման որոշակի հաջողություններ են գրանցվել, չնայած այդ երկրում պետական իշխանության փաստացի բացակայությանը։ Սահարայից հարավ ընկած 41 երկրներից Սոմալին անարխիայի ժամանակաշրջանում ստացիոնար հեռախոսակապի զարգացման մակարդակով 20-րդ հորիզոնականից տեղափոխվել է 8-րդ։ Բջջային կապի ապահովման մակարդակով այն գտնվում է 16-րդ տեղում, իսկ համացանցի ապահովվածության մակարդակով՝ 11-րդ։ Շատ աֆրիկյան երկրներում հեռահաղորդակցությունները կառավարվում են պետական մենաշնորհների կողմից, ինչը դանդաղեցնում է զարգացումը։ Սոմալիում հեռախոսագծի տեղադրումը երեք օր է տևում, իսկ հարևան Քենիայում դրան պետք է մի քանի տարի սպասել։ Ավելին, մանկական մահացության մակարդակով Սոմալին անարխիայի շրջանում 37-րդ տեղից տեղափոխվել է 17-րդ։ Սոմալիի պետության փլուզումից հետո աճել է Սոմալիի կլանների երեցների դերը, որոնք դատական գործառույթներ են իրականացնում։ Դատական գործառույթները նաև իրականացնում է տեղական իսլամական հոգևորականությունը՝ հիմնվելով շարիաթի վրա[24][26]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.