From Wikipedia, the free encyclopedia
Անատոլի Նիկոլաևիչ Բուկրեև (ղազ.՝ Анато́лий Никола́евич Букре́ев, հունվարի 16, 1958, Կորկինո, Չելյաբինսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 25, 1997, Annapurna, Gandaki Province, Նեպալ), խորհրդային ու ղազախ լեռնագնաց։ 8000 մետրից բարձր 14 բարձրունքներից 10-ը հաղթահարել է առանց հավելյալ թթվածնի։ 1989֊ից 1997 թվականները 8000 մետրից բարձր բարձրունքների 18 հաջողված վերելքներ է իրականացրել։
Անատոլի Բուկրեև Анато́лий Никола́евич Букре́ев | |
---|---|
Ծնվել է | 1958 հունվարի 16 |
Ծննդավայր | Կորկինո, Ռուսաստան, ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 25, 1997 39) | (տարիքը
Մահվան վայր | Անապուռնա, Նեպալ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ղազախստան |
Կրթություն | Չելյաբինսկի Պետական Համալսարան |
Մասնագիտություն | լեռնագնաց |
Գործունեություն | 8000մ բարձրությունների 18 վերելքներ, 1996 թվականի Էվերեստի աղետի փրկարարական աշխատանքներ |
Պարգևներ և մրցանակներ | |
Anatoli Boukreev Վիքիպահեստում |
Բուկրեևը միջազգային շրջաններում էլիտար լեռնագնացի համբավ է ձեռք բերել 1993 թվականին Չոգորի գագաթը և 1995 թվականին Հյուսիսային Կող ճանապարհով Էվերեստը բարձրանալու համար, ինչպես նաև աշխարհի ամենաբարձր կետերի իր արագ սոլո վերելքներով։ Նա ավելի լայն ճանաչում է ձեռք բերել 1996 թվականի Էվերեստի աղետի ընթացքում մի քանի լեռնագնացների կյանքը փրկելու համար։
Բուկրեևը մահացել է 1997 թվականին Նեպալի Անապուռնա լեռան ձմեռային վերելքին ձնահյուսի հետևանքով[1]։ Բուկրեևի ընկերուհին՝ Լինդա Ուայլը, խմբագրել է նրա հուշերն ու 2002 թվականին հրատարակել «Ամպերից վեր․ բարձադիր լեռների լեռնագնացի օրագրերը» վերնագրով։
Բուկրեևը ծնվել է Կորկինոյում, Չելյաբինսկի շրջանում, Ռուսական ԽՖՍՀ-ում։ Նա «նառոդ»-ից՝ ժողովրդից մեկն էր, հասարակ ընտանիքից, երկու ծնողներն էլ աղքատ էին[2]։
1975 թվականին դպրոցն ավարտելուց հետո Բուկրեևը սովորում է Չելյաբինսկի Մանկավարժական Պետական համալսարանի ֆիզիկայի բաժնում, որն ավարտում է 1979 թվականին բակալավրի կոչումով։ Միաժամանակ Բուկրեևը ավարտում է դահուկավազքի մարզիչի որակավորման դասընթացներ։
21 տարեկանում համալսարանն ավարտելուց հետո՝ լեռները մագլցելու երազանքով Բուկրեևը տեղափսխվում է Ալմա Աթա՝ հարևան Ղազախական ԽՍՀ-ան (ներկայիս Ղազախստան) մայրաքաղաքը։ Ալմա Աթան գտնվում է Տյան Շան լեռնաշղթայում։ 1985 թվականից Բուկրեևը Ղազախստանի լեռնագնացության թիմի անդամ էր, և 1991 թվականին՝ Խորհրդային Միության փլուզումից հետո, դառնում է Ղազախստանի քաղաքացի։
1990-ականներին Բուկրեևը աշխատում է որպես լեռնագնացության մասնավոր գիդ։ 1996 թվականի Էվերեստի աղետին Բուկրեևը աշխատում էր Սքոթ Ֆիշերի «Լեռնային Խելագարություն» արկածային զբոսաշրջության կազմակերպությունում[3]։ Նա ոչ միայն կարողանում է ողջ մնալ, այլև առանցքային դեր է ունենում շատ այլ լեռնագնացների՝ ներառյալ Նյու Յորքցի գրող Սենդի Հիլ Փիթմանի կյանքը փրկելու հարցում[4]։
1987
1989
1990
1991
1993
1994
1995
1996
1997
Seamless Wikipedia browsing. On steroids.