անձնանուն From Wikipedia, the free encyclopedia
Ամասիա, հայկական արական և իգական անուն։
Ամասիա Ամասիա | |
---|---|
Տեսակ | երկսեռ անձնանուն, անձնանուն և արական անձնանուն |
Ծագում | |
Ծագման լեզու | հայերեն[1] |
Կապված հոդվածներ | «Ամասիա» սկսվող էջեր |
Որպես արական անուն ադապտացվել է Խորենացու կողմից՝ բացատրելու համար Մասիս լեռան անվան ստուգաբանությունը, համեմատվում է հրեական Ամասիա թագավորի անվան հետ։ Ամասիան Յուդայի 8-րդ թագավորն էր։ Գահակալել է մ․ թ․ ա․ 838 - մ․ թ․ ա․ 809 թվականներին։ Պարտության է մատնվել Իսրայելի Յովաս թագավորից և մարդասպանների ձեռքով սպանվել։ Այս անձնանունի եբրայերեն ձևն է Amaşyāh, որ կազմված է amş` զորավոր և Yāh` Եհովա բառերից և նշանակում է «աստուածազօր կամ զօրութիւն Աստուծոյ»։ Տառադարձված է հունարեն Αμασίας բառից, որից էլ հայերեն Ամասիա[2]։
Ամասիա անձնանունն է կրել Ալեքսանդր Մակեդոնացու հորեղբայրը, որը մ.թ.ա. IV դ.-ում հիմնել է պատմական Պոնտոսի թագավորության /հետագայում Փոքր Հայքի Առաջին Հայք պրովինցիա/ կենտրոն՝ Ամասիա քաղաքը։
Որպես իգական անուն կրճատ ձևն է Ամաս։ Առաջացել է համասփյուռ ծաղկի անունից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.