Ամասիայի գավառ
From Wikipedia, the free encyclopedia
Ամասիա, գավառ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթում։ Կենտրոնը Ամասիա քաղաքն էր[1]։
Աշխարհագրություն

Գավառի հողերը բերրի էր, ուներ առատ ջուր և փարթամ բուսականություն[1]։
Պատմություն
Ըստ Յոհաննես Լեփսիուսի տեղի բոլոր հայերը 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ սպանվել են թուրքերի ձեռքով[1]։
Բնակչություն

Մինչև 1915 թվականի Մեծ եղեռնը գավառն ուներ 61580 բնակիչ, որից 28500 բնակիչը հայեր էին[1]։
Տնտեսություն
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունը, շերամապահությունը և երկրագործությունն էր։ Մշակում էին կանեփ, հաշիշ, ցորեն, մրգատու ծառատեսակներ[1]։
Օգտակար հանածոներ
Գավառի տարածքում կան բուժիչ աղբյուրներ և հանքային հանածոներ[1]։
Պատմամշակութային կառույցներ
Մինչև 1915 թվականը Ամասիայի գավառում կար 1 վանք (ըստ ենթադրության՝ Սուրբ Կարապետ անվամբ) և 25 եկեղեցի[1]։ Ամասիա քաղաքի եկեղեցիներն էին՝ Սուրբ Աստվածածինը, Սուրբ Նիկողոսը (1218) և Սուրբ Հակոբը (1255)[2]։
Կրթություն
Եկեղեցիների մեծ մասին կից գործում էին վարժարաններ[1]։
Վարչական բաժանում
Մինչև 1915 թվականի Մեծ եղեռնը գավառն ուներ 1200 բնակավայր[1]։
Տես նաև
Ծանոթագրություններ
Աղբյուրներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.