From Wikipedia, the free encyclopedia
Ալֆոնս Կալպակս (լատիշ․՝ Alfons Kalpaks, օգոստոսի 24, 1927, Ռիգա, Լատվիական Հանրապետություն - փետրվարի 20, 2004[1]), խորհրդային և լատվիացի դերասան։
Ալֆոնս Կալպակս լատիշ․՝ Alfons Kalpaks | |
---|---|
Ի ծնե | Ալֆոնս Կալպակս |
Ծնվել է | 1927 թվականի օգոստոսի 24 |
Ծննդավայր | Ռիգա, Լատվիա |
Մահացել է | փետրվարի 20, 2004[1] (76 տարեկան) |
Մասնագիտություն | դերասան |
Քաղաքացիություն | Լատվիա ԽՍՀՄ |
Թատրոն | Դայլես թատրոն |
IMDb | 0436193 |
Ալֆոնս Կալպակսը ծնվել է 1927 թվականի օգոստոսի 24-ին Ռիգայում, հյուսնի ընտանիքում։ Սովորել է միջնակարգ դպրոցում, սակայն կրթությանը խանգարեց սկսված պատերազմը։
Տասնվեցամյա պատանին մոբիլիզացվեց գերմանական բանակ։ Ծառայել է որպես օգնական տեխնիկական անձնակազմի թռիչքային մասերից մեկում։ Պատերազմի ավարտից հետո պատիժը կրել է Ինտայում, Կոմի հանրապետությունում՝ Ռուսաստանի Դաշնությունում։
Մեկուկես տարի ճամբարում ազատազրկված լինելուց հետո վերադառնում է Ռիգա և ընդունվում է Յ․ Ռայնիսի անվան («Դայիլես» թատրոնի) երկրորդ ստուդիան, որն ավարտեց 1949 թվականին[2]։
Դայիլես թատրոնի դերասանն իր արվեստում նախապատվությունը տալիս է գրոտեսկին և էքսցենտրիկային։ Լատվիացի հանդիսատեսի կողմից հիշվել է Լիզայի դերը Ռուդոլֆ Բլաումանիսի «Կարճ հորդոր սիրո մասին» պոեմի ժամանակ։
Նկարահանվել է փոքր էպիզոդային դերեր Ռիգայի կինոստուդիայի ֆիլմերում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.