արգենտինահայ թարգմանիչ, բանաստեղծ From Wikipedia, the free encyclopedia
Ալիսիա Գուրգենի Կիրակոսյան (իսպ.՝ Alicia Ghiragossian, հուլիսի 13, 1936[1][2], Կորդովա, Արգենտինա[1][2] - մայիսի 22, 2014[3], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ)[4]), հայ բանաստեղծուհի, ԱՄՆ իսպանախոս գրողների միության պատվավոր նախագահ, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր (2007)։
Ալիսիա Կիրակոսյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 13, 1936[1][2] |
Ծննդավայր | Կորդովա, Արգենտինա[1][2] |
Վախճանվել է | մայիսի 22, 2014[3] (77 տարեկան) |
Վախճանի վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, թարգմանչուհի և թատրոնի դերասանուհի |
Լեզու | իսպաներեն[1][2] |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Արգենտինա |
Կրթություն | Բուենոս Այրեսի համալսարան[1] |
Պարգևներ | |
Ալիսիա Կիրակոսյան Վիքիքաղվածքում | |
Ալիսիա Կիրակոսյան Վիքիդարանում | |
Alicia Ghiragossian Վիքիպահեստում |
Ավարտել է Բուենոս Այրեսի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 10 տարի խաղացել է թատրոնում։ 1968 թվականին փոխադրվել է Լոս Անջելես (ԱՄՆ)։ Բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Մեկ օրում հինգ ձայն», լույս է տեսել 1966 թվականին։ Իսկ հայ ընթերցողը նրան ճանաչեց 1967-1971 թվականների բանաստեղծ Վահագն Դավթյանի հրաշալի թարգմանությամբ հրատարակված «Արմատ և էություն» բանաստեղծությունների ժողովածուով (թարգմ. իսպաներենից), 1972 թվականին Սփյուռքի հայության համար նույն գիրքը վերահրատարակվեց, (1967, իտալ.), «Հայաստանյան ապրումներ» (1970), «Բանաստեղծություններ» (1972) ժողովածունները։ Նրա «Պեդրո Ամոր» (1969) պիեսը ներկայացվել է Բուենոս Այրեսի «Փայրո» թատրոնում։
Ալիսիա Կիրակոսյանի պոեզիայի թեմատիկ առանցքն են կազմում սերը, մայրությունը, հայրենիքը և փիլիսոփայական խոհը։ Նա գերտարածական կոչվող բանաստեղծական շարժման (1969) հիմնադիրն է (տեսությունը հրապարակել է իսպաներեն, հայերեն և անգլերեն՝ 1992 թվականին)։ Նրա պոեզիան բնորոշվում է ներաշխարհի պատկերներով, արդիական լեզվամտածողությամբ, բանաստեղծական վերաիմաստավորումների ինքնատիպությամբ։
Ալիսիա Կիրակոսյանի որոշ գրքեր նկարազարդել է Պաբլո Պիկասոն։
Կիրակոսյանը քանիցս այցելել է Սովետական Հայաստան (առաջին անգամ 1967 թվականին), որից մի քանի տարի անց գրել է «Նամակ առ Հայաստան» բանաստեղծությունը։ Իր վերջին շրջանի գործերում անդրադարձել է դարավերջի հայաստանյան պատմական իրադարձություններին[5]։
Հեղինակ է.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.