ռուս ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Ռյազանցև (ռուս.՝ Александр Александрович Рязанцев, սեպտեմբերի 5, 1986[1][2][3], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, «Խիմկի» ակումբի կիսապաշտպան, Ռուսաստանի առաջնության եռակի չեմպիոն։
Ալեքսանդր Ռյազանցև ռուս.՝ Александр Рязанцев | ||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Ռուսաստան | |||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 5, 1986[1][2][3] (38 տարեկան) | |||||||||||||||||||||||
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ | |||||||||||||||||||||||
Հասակ | 180 սանտիմետր | |||||||||||||||||||||||
Քաշ | 75 կիլոգրամ | |||||||||||||||||||||||
Դիրք | եզրային կիսապաշտպան և կիսապաշտպան | |||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Խիմկի | |||||||||||||||||||||||
Համար | 14 | |||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
«Տորպեդոյի» սան է։ «Մոսկվայի» հիմնական կազմում իր նորամուտը նշել է 2004 թվականի հոկտեմբերի 16-ին՝ մասնակցելով Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի՝ մոսկովյան «Լոկոմոտիվի» դեմ խաղին։
2006 թվականի սկզբին ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է «Ռուբին» ակումբ[4], որի կազմում իր նորամուտը կատարել է մարտի 19-ին՝ «Ռոստով» ակումբի դեմ խաղում (2։1)։ 2006 թվականի մրցաշրջանի ընթացքում անցկացրել է 15 խաղ, որոնցից 8-ը՝ հիմնական կազմում։ «Ռուբին» ակումբի կազմում իր առաջին գոլը խփել է 2007 թվականին՝ իր նախկին թիմի՝ «Մոսկվայի» դեմ խաղի 11-րդ րոպեին։ Մրցաշրջանի ընթացքում 19 խաղում խփել է 6 գոլ, որոնցից մեկը՝ Ինտերտոտոյի գավաթի խաղարկության՝ Վիեննայի «Ռապիդի» դեմ խաղում[5]։
2007/08 միջմրցաշրջանում ակումբի ղեկավարությունը որոշել է թարմացնել թիմի կազմը, ինչի պատճառով վաճառվել են մեծ թվով խաղացողներ, բայց Ռյազանցևը մնացել է ակումբում։ Մրցաշրջանի ընթացքում անցկացրել է 22 խաղ։ 2009 թվականի հոկտեմբերի 20-ին բացել է Չեմպիոնների լիգայի՝ «Բարսելոնայի» դեմ խաղի հաշիվը՝ տուգանայինից գրավելով հակառակորդի դարպասի աջ վերին անկյունը հանդիպման 2-րդ րոպեին։ Այս խաղում «Ռուբինը» հաղթել է 2։1 հաշվով։
2009 թվականի դեկտեմբերի 31-ին ստորագրել է նոր պայմանագիր «Ռուբին» ակումբի հետ մինչև 2013 թվականի վերջը[6]։
Ռուսաստանի 2011/12 թվականների առաջնության 14-րդ տուրի՝ «Ռոստովի» հետ խաղը դարձել է Ռյազանցևի հարյուրերորդ հանդիպումը Պրեմիեր լիգայում։ Այդ խաղը նա անցկացրել թիմի ավագի դերում, խփել հաղթական գոլը և փոխարինվել ավելացված ժամանակում։ Խաղն ավարտվել է 3։1 հաշվով հօգուտ «Ռուբինի»[7][8]։
Մեկնարկային տուրի՝ «Կուբան» ակումբի դեմ խաղում Ռյազանցևն ստացել է կարմիր քարտ։ 2013 թվականի հուլիսի 13-ին Ռուսաստանի ֆուտբոլային միության ստուգիչ-որակավորման հանձնաժողովը երեք խաղով որակազրկել է խաղացողին կոպիտ խաղի պատճառով[9]։ 2013 թվականի սեպտեմբերին Ռյազանցևը Ռուսաստանի ֆուտբոլային միության միջոցով պահանջել է վճարել իր աշխատավարձը[10], ինչի պատճառով «Ռուբինին» արգելվել է նոր ֆուտբոլիստների գրանցումը գրանցման մեկ շրջանի համար[11]։ Սեպտեմբերի 18-ին Ռյազանցևը ծանուցել է ակումբի ղեկավարությանը պայմանագրի ժամկետի ավարտից հետո «Ռուբին» ակումբից հեռանալու իր մտադրության մասին[12]։ «Տոմի» ակումբի դեմ տնային խաղում ստացել է վիճելի կարմիր քարտ 33-րդ րոպեին՝ խախտելով Ռուսաստանի ֆուտբոլային միության փորձաշրջանի կանոնները[13]։ Հետագայում որակազրկվել է մեկ խաղով «Տոմի» ակումբի դեմ խաղի ժամանակ վերջին հույսի ֆոլի համար և մեկ խաղով, որը բաց չի թողնվել1-ին տուրի՝ «Կուբան» ակումբի դեմ խաղից հեռացվելու պատճառով որակազրկման դադարեցման պատճառով[14]։
2013 թվականի դեկտեմբերի 3-ին ակումբի կայքին տված հարցազրույցում Ռյազանցևը հաստատել է տեղեկությունը «Զենիթ» ֆոտբոլային ակումբ տեղափոխման մասին[15]։ 2014 թվականի հունվարի 17-ին պաշտոնապես դարձել է ակումբի խաղացող՝ ստորագրելով պայմանագիր մինչև 2018 թվականը[16]։ Իր նորամուտը կատարել է մարտի 9-ին «Տոմի» ակումբի դեմ խաղում՝ խաղալով մեկնարկային կազմում 74-րդ րոպե[17]։ Առաջին գնդակը ակումբում խփել է նույն թվականի նոյեմբերի 8-ին՝ գրավելով «Թերեքի» դարպասը[18]։ Դարձել է գոլի հեղինակ Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակչի՝ «Սևիլիայի» դեմ խաղում (1։2)։ Չնայած հաջող նորամուտին՝ Ռյազանցևը հազվադեպ է ընդգրկվել թիմի հիմնական կազմում, այդ պատճառով 2016 թվականի փետրվարին համաձայնել է վարձավճարով հանդես գալ «Ուրալ» ակումբում մինչև 2015-16 մրցաշրջանի ավարտը[19]։ 2017 թվականի ամռանի տեղափոխվել է ՖԱԼ-ի «Խիմկի» ակումբ[20]։
Ռուսաստանի երիտասարդական հավաքականում Ալեքսանդր Ռյազանցևն իր առաջին խաղն անցկացրել է 2006 թվականի մայիսի 19-ին ընդդեմ Բելառուսի[21]։
2010 թվականի նոյեմբերի 3-ին ընդգրկվել է ազգային հավաքականի թեկնածուների կազմում, բայց վերջնական հայտացուցակում չի հայտնվել։ 2011 թվականի մայիսի 30-ին հրավիրվել է հավաքական։ 2011 թվականի հունիսի 7-ին կատարել է իր նորամուտը ազգային հավաքականում՝ Կամերունի դեմ ընկերական խաղում (0։0) խաղադաշտ դուրս գալով մեկնարկային կազմում և փոխարինվելով 55-րդ րոպեին[22]։
Հավաքականի կազմում իր երկրորդ հանդիպումն անցկացրել է 2013 թվականի սեպտեմբերի 6-ին Լյուքսեմբուրգի հավաքականի դեմ (4:1)։ Խաղի վերջին րոպեներին կատարել է գոլային փոխանցում Ալեքսանդր Սամեդովին[23]։
Պերմի «Ամկարի» դեմ տնային խաղում կրած պարտությունից հետո Ռյազանցևը, անցնելով միքստ գոտին, բայց չցանկանալով հարցազրույց տալ[24], մերժել է լրագրողներին կարճ ժամանակում մեմ դարձած արտահայտությամբ՝ «Извините, пирожки»[25]։
Ելույթներ | Լիգա | Գավաթ | Եվրագավաթ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ակումբ | Լիգա | Մրցաշրջան | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր |
Մոսկվա | Պրեմիեր լիգա | 2004 | 2 | 0 | 0 | 0 | — | 2 | 0 | |
2005 | 0 | 0 | 0 | 0 | — | 0 | 0 | |||
Ընդհանուր | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 | ||
Ռուբին | Պրեմիեր Լիգա | 2006 | 15 | 0 | 1 | 0 | 2 | 0 | 18 | 0 |
2007 | 18 | 5 | 2 | 0 | 4 | 1 | 24 | 6 | ||
2008 | 22 | 1 | 0 | 0 | — | 22 | 1 | |||
2009 | 18 | 3 | 4 | 1 | 6 | 1 | 28 | 5 | ||
2010 | 13 | 2 | 1 | 0 | 6 | 0 | 20 | 2 | ||
2011/12 | 35 | 7 | 4 | 1 | 8 | 0 | 47 | 8 | ||
2012/13 | 19 | 0 | 0 | 0 | 4 | 2 | 23 | 2 | ||
2013/14 | 15 | 2 | 0 | 0 | 11 | 2 | 26 | 4 | ||
Ընդհանուր | 155 | 20 | 12 | 2 | 41 | 6 | 208 | 28 | ||
Զենիթ | Պրեմիեր լիգա | 2013/14 | 7 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 7 | 0 |
2014/15 | 20 | 1 | 2 | 0 | 10 | 1 | 32 | 2 | ||
2015/16 | 11 | 0 | 3 | 1 | 5 | 0 | 19 | 1 | ||
Ընդհանուր | 38 | 1 | 5 | 1 | 15 | 1 | 58 | 3 | ||
Ուրալ | Պրեմիեր լիգա | 2015/16 | 11 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 11 | 0 |
Ընդհանուր | 11 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 11 | 0 | ||
Ամբողջ կարիերա | 206 | 21 | 17 | 3 | 56 | 7 | 279 | 31 |
№ | Ամսաթիվ | Հակառակորդ | Հաշիվ | Ռյազանցևի գոլերը | Մրցություն |
1 | 7 հունիսի, 2011 | Կամերուն | 0:0 | — | Ընկերական խաղ |
2 | 6 սեպտեմբերի, 2013 | Լյուքսեմբուրգ | 4:1 | — | ԱԱ-2014 նախընտրական խաղեր |
3 | 15 նոյեմբերի, 2013 | Սերբիա | 1:1 | — | Ընկերական խաղ |
4 | 19 նոյեմբերի, 2013 | Հարավային Կորեա | 2:1 | — | Ընկերական խաղ |
5 | 31 մարտի, 2015 | Ղազախստան | 0:0 | — | Ընկերական խաղ |
Ընդհանուր՝ 5 խաղ / 0 գոլ, 2 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 0 պարտություն
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.