From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդր Նիկոլաևիչ Շչուկին (ռուս.՝ Александр Николаевич Щукин, հուլիսի 9 (22), 1900, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - հունիսի 11, 1990, Մոսկվա, ԽՍՀՄ), ռադիոտեխնիկայի և ռադիոֆիզիկայի բնագավառի խորհրդային գիտնական։ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1953 թվական), ինժեներական ծառայության գեներալ-լեյտենանտ, սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1956 թվական, 1975 թվական)։
Ալեքսանդր Շչուկին Александр Щукин | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 9 (22), 1900 Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հունիսի 11, 1990 (89 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գիտնական |
Հաստատություն(ներ) | Ն. Գ. Կուզնեցովի անվան ռազմածովային ակադեմիա և Սանկտ Պետերբուրգի պետական պոլիտեխնիկական համալսարան |
Գործունեության ոլորտ | Ռադիոֆիզիկա |
Անդամակցություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի պետական էլեկտրոտեխնիկական համալսարան (1927) և Սանկտ Պետերբուրգի պետական պոլիտեխնիկական համալսարան |
Կոչում | պրոֆեսոր և ԽՍՀՄ ԳԱ անդամ |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր (1939) |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
1927 թվականին ավարտել է Լենինգրադի էլեկտրատեխնիկական ինստիտուտը։ Աշխատանքները վերաբերում են տարբեր միջավայրերում էլեկտրամագնիսական տատանումների տարածմանը, երկրային մթնոլորտի իոնացման պրոցեսներին և ռադիոալիքների տարածման վրա դրանց ազդեցությանը, ռադիոկապի, ավտոմատ կառավարման հարցերին և այդ բնագավառներում հավանականության տեսության կիրառմանը։ Լենինյան և պետական մրցանակներ։
Պարգևատրվել է Լենինի 5 և Հոկտեմբերյան հեղափոխության շքանշաններով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.