From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդր Գլեբի Նևզորով (ռուս.՝ Алекса́ндр Гле́бович Невзо́ров, օգոստոսի 3, 1958[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուսաստանյան լրագրող, հաղորդավար, հրապարակախոս, վավերագրական ֆիլմերի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր, ինչպես նաև քաղաքական գործիչ, Ռուսաստանի Պետական Դումայի չորրորդ գումարման (1993-2007) պատգամավոր[3], ձիագետ, «Nevzorov Haute École» դպրոցի հիմնադիր, Ռուսաստանի առաջին ալիքի գլխավոր տնօրենի խորհրդական (2016 թվականի մայիսից)։
Ալեքսանդր Նևզորով ռուս.՝ Александр Глебович Невзоров | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 3, 1958[1] (66 տարեկան) |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Ռուսաստան և Ուկրաինա |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրոն | աթեիզմ և ուղղափառություն[2] |
Մասնագիտություն | լրագրող, քաղաքական գործիչ, սցենարիստ, լրագրող, հաղորդավար, կինոպրոդյուսեր, ռեժիսոր, պրոդյուսեր, կինոռեժիսոր, հեռուստահաղորդավար, Պետական Դումայի անդամ, յություբեր, կինոսցենարիստ, գրող, թարգմանիչ և hippologist |
Ամուսին | Ալեքսանդրա Յակովլևա |
Զբաղեցրած պաշտոններ | Պետական Դումայի անդամ և Պետական Դումայի անդամ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | 4th State Duma of the Russian Federation?, 3rd State Duma of the Russian Federation?, 2nd State Duma of the Russian Federation? և 1st State Duma of the Russian Federation? |
Կայք | nevzorov.tv |
Alexander Nevzorov Վիքիպահեստում |
Ծնվել է 1958 թվականի օգոստոսի 3-ին Լենինգրադում[4]։ Դաստիարակվել է տատիկի և մոր կողմից։ Մայրական պապը՝ Գեորգի Վլադիմիր Նևզորովը ԽՍԽՀՄ պետական անվտանգության նախարարության գեներալ էր[5], ով 1946-1955 թվականներին գլխավորում էր Լիտվայի ԽՍՄ տարածքում գործող բանդիտական խմբերի դեմ պայքարի միջոցառումները։ Մայրը՝ Գալինա Գեորգիի Նևզորովան (1936-2001), «Սմենա» թերթի լրագրող էր։ Նևզորովի հայրը անհայտ է և անձամբ Նևզորովը իրեն կյանքում չի տեսել։
Իր «Աթեիզմի դասերը» շարքի երրորդ թողարկման մեջ Նևզորովը պատմել է, որ մանկական ժամանակ երբեմն նա ներկա է գտնվել իր պապիկի՝ ԽՍՀՄ ՊԱՆ գեներալ Գեորգի Նևզորովի հետ գաղտնի բնակարաններում, որտեղ, ըստ Նևզորովի, որպես լրտու հոգևորականներ էին գալիս իրենց ծխականների մասին տեղեկություն հաղորդելու[6]։
1975 թվականին ավարտել է ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դպրոցը[4]։
1983 թվականից աշխատել է Լենինգրադի հեռուստատեսությունում, եղել է կասկադյոր[4]։ Հայտնի է դարձել 1980-ականների վերջին որպես հեռուստատեսության լրագրող, «600 վայրկյան» ծրագրի հեղինակ և հաղորդավար.[4]։ Առաջին անգամ այդ դերում Նևզորովը հանդես է ունեցել Լենինգրադի հեռուստատեսության եթերում՝ Եվգենի Դոդոլևի «Հայացք» («Վզգլյադ») ծրագրի ժամանակ[7].։
Ա. Նևզորովի «Մարդու անհատականության և ինտելեկտի ծագումը» գիրքը (2012 թ.) քննադատական վերլուծության է ենթարկվել «Антропогенез.ру» պորտալի մասնագետների կողմից[8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.