Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդրա Իմելդա Սեսիլիա Յուեն Բյորկ, առավել հայտնի որպես՝ Ալեքսանդրա Բյորկ (անգլ.՝ Alexandra Imelda Cecelia Ewen Burke, օգոստոսի 25, 1988[1][2], Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3][4]), բրիտանական R&B և փոփ կատարող, երգերի հեղինակ, հաղթել է բրիտանական X Factor մրցույթի 5–րդ եթերաշրջանում։
Ալեքսանդրա Բյորկ | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 25, 1988[1][2] (36 տարեկան) Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3] |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգչուհի և դերասանուհի |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Sony Music |
Կրթություն | Elizabeth Garrett Anderson School? |
Կայք | alexandraburkeofficial.com |
Alexandra Burke Վիքիպահեստում |
Ալեքսանդրա Բյորկի դեբյուտային սինգլը եղել է Լեոնարդ Քոհենի «Հալելույա» երգի տարբերակը, որը նրան հաղթանակ բերեց X Factor նախագծում և եվրոպական ռեկորդ խփեց. լույս ընծայումից հետո առաջին 24 ժամվա ընթացքում վաճառվեց 105,000 օրիանակով[5]։ Ինչը նաև դարձավ ամենաշատ վաճառված սինգլը 2008 թվականին Մեծ Բրիտանիայում[6]։ 2009 թվականին հունվար ամսին «Hallelujah» երգի պատճենների քանակը գերազանցեց մեկ միլիոնը[7]։ Ալեքսանդրա Բյորկի դեպյուտային ալբոմը լույս է ընծայվել Overcome 2009 թվականի հոկտեմբեր ամսին և միանգամից գլխավորեց ալբոմների բրիտանական աղյուսակը։ Երգչուհին երեք անգամ առաջադրվել է BRIT Awards Լավագույն բրիտանական սինգլ անվանակարգում[8]։
Ալեքսանդրա Բյորկը սկսել է երգել 5 տարեկանից։ 12 տարեկանում նա մասնակցել է երաժշտական հեռուստատեսային Star for a Night մրցույթին, որտեղ զբաղեցրել է 2–րդ հորիզոնականը, հաղթողը Ջոսս Սթոունն է եղել։ Նա առաջին անգամ մասնակցել է 2005 թվականին X factor մրցույթի լսումներին, սակայն չի ընտրվել մասնակցելու ծրագրին։ Երկրորդ փորձը եղել է 2008 թվականին։ Գնացել է լսումներին և ընկել է «երգչուհիներ» խմբի մեջ որի ղեկավարն էր բրիտանական Girls Aloud խմբի մասնակից Շերիլ Քոուլը։ Երգչուհին հասել է հեռուստաշոուի եզրափակիչ փուլ, որտեղ նա կատարել է Լեոնարդ Քոհենի «Hallelujah» երգը։ Հեռուստադիտողների քվեարկության ընթացքում Բյոորկը հավաքել էր ձայների 58% –ը (8 միլիոն ձայնից ավելի) և հաղթեց մրցույթում[9]։ Հալելույան դարձավ 2008 թվականի լավագույն սուրբծննդյան սինգլը, վաճառքի թիվը գերազանցել է մեկ միլիոնը։ Որպես հեռուստաշոուի մրցանակ երգչուհին պայմանագիր է կնքել Syco –ի հետ[10]։
2009 թվականի փետրվարի 13–ին Ալեքսանդրա Բյորկը պայմանագիր է ստորագրում Epic Records ամերիկյան լեյբլի հետ հինգ ալբոմների համար[11]։ Դեբյուտային Overcome ալբոմը վաճառքի դուրս եկավ Մեծ Բրիտանիայում 2009 թվականի հոկտեմբերի 19–ին[12]։ Ալբոմի առաջին սինգլը «Bad Boys» երգն էր, որը գրել էր ռեփեր Ֆլո Ռայդան[13]։ Երգը գլխավորում էր սինգլների բրիտանական շքերթը 2009 թվականի հոկտեմբերի 18–ին[14]։
Ամերիկյան ռեփեր 50 Cent-ը հետաքրքրվում էր Բյորկի արվեստով դեռևս The X Factor-ին մասնակցելու ժամանակից և հրավիրում է նրան՝ մասնակցելու իր տեսահոլովակներից մեկի նկարահանմանը[15]։ Իր հետաքրքրությունն է արտահայտում նաև երգչուհի Բիյոնսեն՝ առաջարկելով նրան ձայնագրել զուգերգ[16] և մասնակցելու I Am… Tour համաշխարհային շրջագայության եվրոպական համերգներին[17]։ 2009 թվականի հուլիսի 19-ին հայտարարեց Dolce & Gabbana ապրանքանիշի հետ պայմանագիր կնքելու մասին, որտեղ երգչուհին դարձավ նրանց նոր հագուստի գծի պաշտոնական դեմքը[18]։
Բյորկն ընդգրկվեց FHM[19] ամսագրի 100 ամենահրապուրիչ կանանց ցանկում։ 2010 թվականի սեպտեմբերի 5–ին թողարկվեց նրա նոր «Start Without You»[20][21] սինգլը, իսկ հոկտեմբերի 27–ին՝ «The Silence» սինգլը։ Նույն տարվա նոյեմբերի 29-ին լույս տեսավ Overcome–ի վերաթողարկում, որը ներառում էր նոր երգեր[22][23]։
«Digital Spy»–ին տված հարցազրույցի ժամանակ Ալեքսանդրա Բյորկը ասել է, որ առաջիկա երկրորդ ալբոմը կլինի «ավելի համարձակ, ռիսկային և հրապուրիչ»[24]։ Ալբոմի ձայնագրությունն ընդհատվեց նրա առաջին All Night Long Tour շրջագայությունը ժամանակ[24]։ Երկրորդ ալբոմի աշխատանքներին մասնակցել են նաև RedOne–ը, Բրունո Մարսը, Stargateը և Ne-Yo[24][25]։ 2011 թվականի հունիսին նա պայմանագիր կնքեց RCA Recordsի հետ, որը մասամբ եղավ նրա նոր ալբոմի պրոդյուսերը[26]։
Ալեքսանդրա Բյորկը և JLS խումբը համատեղ սկսեցին զարգացնել «2KX» անունով հագուստի գիծը։ Ներքնազգեստի հավաքածուն վաճառքի է դուրս եկել մարտին, իսկ հագուստի գիծը՝ 2011 թվականի ապրիլին։ «2KX» անունը նշանակում է 2010՝ լեյբլի ստեղծման տարին, 2K՝ առանձնահատուկ թվով 2000-րդ ձայնագրությունը, X՝ 10 թվի հռոմեական տարբերակը[27]
Ալեքսանդրա Բյորկը մասնակցում է բարեգործական միջոցառումների։ Մինչև The X Factor շոուն նա մասնակցել է Young Voices ակցիային, որի ժամանակ երիտասարդ կատարողները օգնում էին լեյկոզով տառապող երեխաներին։ Հայիթիի 2010 թվականի երկրաշարժից հետո այլ կատարողների հետ մասնակցեց «Everybody Hurts» բարեգործական սինգլի ձայնագրությանը։ 2010 թվականի փետրվարին երգչուհին գնաց Հայիթի, որտեղ օգնություն ցույց տվեց երկրաշարժից տուժածներին։ Ալեքսանդրա Բյորկը մասնակցել է կրծքի քաղցկեղի բուժմանն ուղղված դրամահավաքին և No Child Born To Die բրիտանական ընկերության՝ երեխաների մահացության դեմ ակցիային։
2009 թվականի մայիսին Բյորկը սկսում է հանդիպել իր մանկության ընկերոջ՝ Նիկոլաս Սագարի հետ։ 2011 թվականի սկզբին Բյորկը ասել է, որ նրանք դադարելու են հանդիպել իրարից հեռու գտնվելու պատճառով (Սագարը ապրում էր Լոս Անջելեսում), և քանի որ երգչուհին զբաղված էր, հյուրախաղերի ծանր ժամանակացույց ուներ[28]։
Տարի | Աշխատանք | Մրցանակ | Արդյունք |
---|---|---|---|
2009 | «Hallelujah» | BRIT Awards՝ Լավագույն բրիտանական սինգլ[32] | Առաջադրված |
«Hero» | Առաջադրված | ||
Ալեքսանդրա Բյորկ | MOBO Awards՝ Լավագույն բրիտանացի կատարող[33] | Առաջադրված | |
2010 | «Bad Boys» | BRIT Awards՝ Լավագույն բրիտանական սինգլ[34] | Առաջադրված |
Ալեքսանդրա Բյորկ | Glamour Women of the Year Awards՝ Լավագույն նոր դեմք[35] | Հաղթանակ | |
Overcome | Urban Music Awards՝ Լավագույն ալբոմ 2010 | Առաջադրված | |
«All Night Long» | Urban Music Awards՝ Լավագույն զուգերգ (Pitbull-ի հետ) | Առաջադրված | |
Urban Music Awards՝ Լավագույն տեսահոլովակ | Առաջադրված | ||
Ալեքսանդրա Բյորկ | BT Digital Music Awards՝ Լավագույն երգչուհի | Առաջադրված | |
«Bad Boys» | BT Digital Music Awards՝ Լավագույն երգ | Առաջադրված | |
BT Digital Music Awards՝ Լավագույն տեսահոլովակ | Առաջադրված | ||
The 2010 Popjustice £20 Music Prize | Առաջադրված | ||
Ալեքսանդրա Բյորկ | MOBO Awards՝ Լավագույն բրիտանացի կատարող | Առաջադրված | |
Cosmopolitan՝ բրիտանացի աստղ (երաժշտություն) | Հաղթանակ | ||
MTV Europe Music Awards՝ տարվա ճեղքում | Առաջադրված | ||
XS AWARDS՝ Լավագույն բրիտանացի կատարող | Հաղթանակ | ||
WSC Gala Awards 2010՝ Լավագույն երգչուհի[36] | Առաջադրված | ||
2011 | «All Night Long» | BRIT Awards՝ Լավագույն բրիտանական սինգլ[37] | Առաջադրված |
Ալեքսանդրա Բյորկ | Glamour Women of the Year Awards՝ Լավագույն բրիտանացի երաժիշտ/անհատ կատարող[38] | Առաջադրված | |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.