Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Լեոնարդ Նորման Քոհեն (անգլ.՝ Leonard Norman Cohen, սեպտեմբերի 21, 1934[2][3][1][…], Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա[1] - նոյեմբերի 7, 2016[4][2][3][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5][2][1])[17], հրեական ծագմամբ կանադացի բանաստեղծ, գրող, երգիչ, երգերի հեղինակ։ Առաջին բանաստեղծական ժողովածուն հրատարակել է 1956 թվականին, առաջին վեպը՝ 1963 թվականին։
Ստեղծագործական իր գործունեության վաղ շրջանում երգել է ֆոլկ, այնուհետև՝ 1970-ականներից փոփ և կաբարե ոճով։ 1980-ականներից հանդես է եկել ցածր ձայնով երգելով, երաժշտական գործիքների և կանանց բեկ-վոկալի ուղեկցությամբ։ Նրա երգերը հուզական տեսակետից լարված են, ունեն բարդ տեքստեր։ Նա երգում էր միայնության, կրքի, մարդկային բարդ հարաբերությունների մասին[18]։
Լեոնարդ Քոհենի պոեզիան ու երգերը խոր ազդեցություն են գործել բազմաթիվ երաժիշտների, երգերի տեքստերի հեղինակների վրա։ Գոյություն ունեն նրա երգերի բազմաթիվ քավըր-տարբերակներ։ Կանադայի երգերի հեղինակների և երաժշտական փառքի սրահներում, ինչպես նաև ռոքնռոլի փառքի սրահում բացվել են նրան նվիրված անկյուններ։ Լեոնարդ Քոհենին շնորհվել է Կանադայի բարձրագույն կառավարական պարգև-շքանշանը[19]։ Նա արժանացել է նաև Աստուրիայի արքայազնի մրցանակի (գրականության բնագավառում) և կանադացի նշանավոր երաժիշտ Գլեն Գուլդի անվան մրցանակի (2011 թ.):
Բոլոր ալբոմները թողարկել է Columbia Records ձայնագրման ընկերությունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.