Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Ալբի (լատին․՝ Civitas Albigensium,ֆր.՝ Albi), քաղաք Ֆրանսիայի հարավում (Լանգեդոկ պատմական շրջան)։ Թարն դեպարտամենտի գլխավոր քաղաքն է։ Բնակչությունը կազմում է 71,281 մարդ (2008)[4]։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Ալբի | |||
ֆր.՝ Albi[1] | |||
| |||
Երկիր | Ֆրանսիա | ||
Համայնք | arrondissement of Albi? և Թարն | ||
Մակերես | 44,26 կմ² | ||
ԲԾՄ | 169 մետր, 130 մետր, 308 մետր | ||
Բնակչություն | ▲49 714 մարդ (հունվարի 1, 2021)[2] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 81000[3] | ||
Պաշտոնական կայք | mairie-albi.fr(ֆր.) | ||
| |||
Ալբի եպիսկոպոսական քաղաք | |
Episcopal City of Albi* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն
| |
Տիպ | մշակութային |
Չափանիշներ | iv , v |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 2010 (34 նստաշրջան) |
Համար | 1337 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
Գտնվում է Թարն գետից վերևում՝ բարձրադիր մի վայրում։ Ոչ հեռու հայտնի Սո-դյու-Սաբոն կամ Սո-դյու-Թարն է՝ մի շարք կրաքարային ժայռերի միջից թափվող Թարնի ջրվեժները։ Վայրը, որտեղ գտնվում է քաղաքը, հնում անվանել են «Ալբիժուա» և հայտնի էր բնակիչների կրոնական հետապնդումներով։ 9-13-րդ դարերի վկայություններում հիշատակում են Ալբիի կոմսերը։
Քաղաքի պատմական մասը Համաշխարհային ժառանգության հուշարձանն է[5]։ Տեսարժան շենքերի թվին պատկանում են Սուրբ Ցեցիլիային նվիրված գոթական տաճարը, որը կառուցվել է 1282-1512 թվականներին, նկարազարդված է հին ֆրեսկոներով, ունի երգեհոն։ Սեն-Սալվի եկեղեցին, որը նման է պրեֆեկտուրայի շենքի ամրոցին՝ Ալբիժուա դքսերի նախկին պալատն է, որտեղ երկար տարիներ ապրում էին արքեպիսկոպոսներ, կար հիվանդանոց և թատրոն։ Թարնի վրայով անց են կացվել 6 կամարաշարքվ հին և 5 կամարաշարքով նոր կամուրջներ՝ 160 մետր երկարությամբ։
Ժամանակակից Ալբան երկաթուղիների հանգուցային կետն է և արքեպիսկոպոսի բնակավայրն է։ Այնտեղ կա լիցեյ, գրադարան, Տուլուզ-Լոտրեկայի թանգարանը, որտեղ ցուցադրված է նկարչի՝ աշխարհի ամենամեծ նկարների հավաքածուն, և 1843 թվականին կանգնեցված բրոնզե արձանը՝ կերտված Ալբիի մոտակայքում գտնվող Գյուոյում հայտնի ծովագնաց Լապերուզի կողմից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.