Աթաբեկ

արական անձնանուն From Wikipedia, the free encyclopedia

Remove ads
Remove ads

Աթաբեկ, կամ աթաբեյ (թյուրքերենից «աթա» - հայր և «բեկ» - ցեղավար) - ժառանգական տիտղոս սելջուկների մոտ, որը նշանակում էր այն մարդուն, որը կրում է սա, երկրի կամ շրջանի ղեկավարն է և առհաշիվ է միայն միապետին[1][2][3][4][5],,,,։ Հաճախ աթաբեկները գահապահի դեր էին կատարում մանուկ ժառանգորդի ժամանակ։ Երբեմն աթաբեկները ամուսնանում էին իրենց վստահած մանուկ-թագավորների քույրերին կամ որբեայր մայրերին։ Եղել է նաև, որ աթաբեկները դարձել են անկախ ղեկավարները, նույնիսկ եղել է աթաբեկների հարստության կազմավորում։ Դրա վառ օրինակն է Իմադ էդ Դին Զենգի աթաբեկն է։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աթաբեկ (այլ կիրառումներ)

Նույն տիտղոսը տարածում գտավ նաև Վրացական թագավորությունում։ Թամար թագուհու ժամանակ այն դարձավ Զաքարյանների հայ իշխանական տոհմի ժառանգական տիտղոսը՝ սկսած աթաբեկ Իվանե Զաքարյանից։

Հայերի մոտ «Աթաբեկ» տիտղոսը առաջին անգամ դարձավ անձնանուն մայրական գծով Զաքարյանների արյունակից Խաչենի Հասան-Ջալալյաններ իշխանական տանը (որտեղ հիշատակված են առնվազն երեք իշխանազուններ Աթաբեկ անունով), որոնցից էլ այնուհետև առաջացավ և Աթաբեկյանների տոհմը (Ջրաբերդի վերջին մելիքները)։

Remove ads

Ծանոթագրություններ

Loading content...
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads