Աբու ալ-Մանսուր
From Wikipedia, the free encyclopedia
Աբու Ջաֆար Աբդալլահ իբն Մուհամմադ ալ-Մանսուր (արաբ․՝ أبو جعفر عبدالله بن محمد المنصور, նոյեմբեր 713[1], Հումեիմա, Q12204636?, Օմայյան խալիֆայություն - հոկտեմբերի 7, 775[2], Մեքքա, Աբբասյան խալիֆայություն[3])[4],, Արաբական խալիֆա (754-775)։ Աբբասյանների դինաստիայից։ Մանսուր (նշանակում է «Հաղթական»), ամրապնդել է Աբբասյանների նորաստեղծ պետությունը։ Անց է կացրել վարչական-ֆինանսական բարեփոխումներ, ծանրացրել է հարկերը (Արմինիա կուսակալությունը տարեկան վճարել է 13 միլիոն արծաթ դիրհեմ), 762 թվականին հիմնել է Բաղդադը, որը դարձել է խալիֆայության մայրաքաղաքը։
Աբու ալ-Մանսուր | |
Նախորդող | Աբու ալ-Աբբաս |
---|---|
Հաջորդող | Մահդի |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, բանաստեղծ և Խալիֆա |
Դավանանք | Իսլամ |
Ծննդյան օր | նոյեմբեր 713[1] |
Ծննդավայր | Հումեիմա, Q12204636?, Օմայյան խալիֆայություն |
Վախճանի օր | հոկտեմբերի 7, 775[2] (61 տարեկան) |
Վախճանի վայր | Մեքքա, Աբբասյան խալիֆայություն[3] |
Թաղված | Jannat al-Mu'alla |
Դինաստիա | Աբբասյաններ |
Հայր | Մուհամմադ իբն Ալի իբն Աբդալլահ |
Մայր | Սալլամա |
Ամուսին | Umm Musa al-Hamriyah?, Fatimah bint Muhammad al-Taymi? և Hamada bint Issa? |
Զավակներ | Ալ-Մահդի, Sulayman ibn Abi Ja'far?, Aliyah bint al-Mansur?, Salih al-Miskin?, Ja'far ibn Abdallah al-Mansur? և Ja'far al-Ashgar? |
Արմինիա կուսակալություն
Աբու ալ-Մանսուրը 750-753 թվականներին եղել Արմինիայի ոստիկան։ Խալիֆա դառնալուց հետո, նրա հրամանով վերացվում է զինվորական նպաստը, որի վերացվելուց հետո այն այլևս չի վերականգնվում ու նաև վերացվում է նախարարների և նրանց հեծելազորի քանակը պահելու անհրաժեշտությունը[5][6]։ Մանսուրի օրոք Արմինիայում բռնկվել է (774-775) ապստամբություն Մուշեղ Մամիկոնյանի գլխավորությամբ, և մոտ մեկ տարի երկիրը գտնվել է ապստամբների ձեռքին։
Ծանոթագրություն
Գրականություն
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.