From Wikipedia, the free encyclopedia
Աբու-լ-Աթահիա (748[1][2], Ayn al-Tamr, Ain Al-Tamur District, Karbala Governorate, Իրաք[2] - 826[1] կամ 828[1][2], Բաղդադ), ամբողջական անուն՝ արաբ․՝ إسماعيل بن القاسم العنزي, Իսմա'իլ իբն Կասիմ ալ-'Անազի, արաբ մուսուլման բանաստեղծ, արաբական նորացման պոեզիայի հիմնադիրներից մեկը՝ Աբու Նուվասի և Բաշշար իբն Բուրդի հետ միասին։
Աբու ալ-Աթահիա արաբ․՝ أبو العتاهية | |
---|---|
Ծննդյան անուն | արաբ․՝ إسماعيل بن القاسم بن سويد العنزي |
Ծնվել է | 748[1][2] |
Ծննդավայր | Ային ալ-Թամար, Օմայյան խալիֆայություն |
Վախճանվել է | 826 (78–79 տարեկան) / 213 հիջրա |
Վախճանի վայր | Բաղդադ, Աբբասյան խալիֆայություն |
Մասնագիտություն | բանաստեղծ և գրող |
Քաղաքացիություն | Աբասյան խալիֆայություն |
Ժանրեր | Կասիդա |
Ընդունված է նրան համարել զուհդիյաթ ժանրի հիմանդիր։ Զուհդիյաթ տերմինը (ճգնավոր, ինքնազսպում) միայն մասամբ է արտահայտում այս ժանրի բովանդակությունը։ Հաճույքներից զերծ մնալը զուհդիյաթում միայն չնչին տեղ է գրավում, այս ժանրին են վերագրվում նաև հոռետեսական խոհեր երկրայինի անցավորության, մարդկային կյանքի ունայնության մասին։
Աբու-լ-Աթահիայի կյանքը հանգիստ է անցել, ծնվել է Անբար քաղաքի մերձակայքում։ Նա աչքի է ընկել իր վաղ արտահայտված տաղանդով և կյանքի մեծ մասն ացկացրել Հարուն ալ-Ռաշիդ և Ալ-Ամին խալիֆաների արքունիքում՝որպես նրանց պալատական ձոներգու։ Կենսագիրները պատմում են նրա ողբերգական սիրո մասին խալիֆ ալ-Մահդիի ամենասիրելի կնոջ՝ Ուրբայի նկատմամբ։ Նրանք գտնում են, որ հենց սիրային անհաջողությունները պատճառ դարձան նրա մշտական հոռետեսության համար, որն արտահայտվում է նրա բանաստեղծություններում։ Նա և մի անգամ 100 մտրակի հարված է ստացել հայտնի պաշտոնյայի ծառայողուհուն գովերգելու համար։
Աբու-լ-Աթահիայի գործունեությունը կարելի է բաժանել երկու մասի։ Առաջին շրջանում նա հանդես է գալիս հիմնականում որպես քնարերգու՝ընկղմված իր սիրային ապրումների արտահայտման մեջ։ Նրա սիրային բանաստեղծություններում շատ են երկխոսությունները և դրանք ունեն սիրային նամակի բնույթ։ Դրանք համեմատաբար թեթև են և պարզ։ Ստեղծագործության հաջորդ շրջանում նա արդեն հաստատվում է Հարուն ալ-Ռաշիդի արքունիքում։ Բանաստեղծի ողջ պոեզիային բնորոշ են փիլիսոփայական խոհեր։
Խոսելով աշխարհի վերջի և ճակատագրի դեմ մարդու անզորության մասին՝ պոետը հանգում է այն եզրակացության, որ եթե երկրային կյանքը միայն պատրանք է, ապա պետք է պատրաստվել հետագա կյանքին՝ հեռու մնալով երկրային հաճույքներից։ Նրա ստեղծագործության մաս է կազմում նրա հայտնի «Ուրջուզա»-ն։ Այն տարբեր աֆորիզմների և փիլիսոփայական բովանդակությամբ խրատական ասացվածքների հավաքածու է, որում դարձյալ արծարծվում է մարդկային ջանքերի անպտղությունն ու անխուսափելի մահվան թեման։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.