Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
ԱՄՆ մետաղադրամներ, Միացյալ Նահանգների դրամահատարանում հատված մետաղադրամները։ Թողարկվում են 1792 թվականից[2] մինչ օրս։
2010 թվականի երկրորդ կեսի դրությամբ լայն շրջանառության մեջ են հետևյալ անվանական արժեքներով մետաղադրամները.
50 ցենտ (50 ¢) արժողության մետաղադրամները (նկատի ունենալով անվանական արժեքի նշանակությունը՝ կիրառվում է հալֆ (անգլ.՝ half) անվանումը, որը թարգմանաբար նշանակում է «կես») հատվում են ոչ մեծ քանակով, հիմնականում՝ հավաքորդների համար, և միայն չնչին քանակությամբ մետաղադրամներ են հայտնվում շրջանառության մեջ։
Հատվում են նաև հուշադրամներ, հոբելյանական և ներդրումային մետաղադրամներ։
1792 թվականի դրամային ակտով, որը դրամների հատման օրենսդրական հիմքն է ԱՄՆ-ում, ներդրվեց բիմետալիստական դրամական համակարգը. համապատասխանաբար՝ ոսկու և արծաթի գները սահմանվեցին 1:15 հարաբերակցությամբ[3]։ Յուրաքանչյուր մարդ կարող էր դրամահատարան բերել ոսկյա կամ արծաթյա որևէ ձուլակտոր և դրանք փոխարինել համապատասխան քանակության մետաղադրամներով[3]։
Բիմետալիզմը չէր համապատասխանում շուկայական փոխանակության պահանջներին։ Պետության կողմից ոսկու և արծաթի արժեքի սահմանված հարաբերակցությունը միշտ չէ, որ համապատասխանում էր իրականությանը։ Ոսկու գնի տատանումը արծաթի համեմատությամբ հանգեցրեց դրամաշրջանառության անկայունության[4]. գործել էր Գրեշեմի օրենքը[5]։ Այսպես, ոսկու գների բարձրանալու ժամանակ ձեռներեցները ոսկե մետաղադրամները հանում էին շրջանառությունից, հետո դրանք վերաձուլում և փոխանակում արծաթե ձուլակտորների հետ։ Վերջինները դարձյալ փոխարինվում էին համապատասխան քանակության արծաթե մետաղադրամների հետ, ապա նորից փոխարինվում ոսկու համապատասխան անվանական արժեքով[6]։ Արծաթի գնի բարձրացման դեպքում առօրյա գործածությունից հանվում էին արծաթյա մետաղադրամները։
Ոսկու և արծաթի գնի հարաբերակցությունը պարբերաբար վերանայվում էր։ 1834 թվականի դրամային ակտի համաձայն[7]՝ ոսկու և արծաթի գների հարաբերակցությունը՝ 1:16 էր։ 1853 թվականին այն կազմում էր 1:15,5։ Փոխարժեքի տատանումները հանգեցրին նոր տիպի մետաղադրամների ի հայտ գալուն։ Դրանք փոփոխվում էին ամեն անգամ մետաղադրամների զանգվածների փոփոխությանը զուգընթաց։
1873 թվականի դրամային ակտը[8], որը պատմության մեջ մտել է որպես «1873-ի հանցագործություն» (անգլ.՝ The Crime of 1873), դե ֆակտո վերջ դրեց բիմետալիզմին ԱՄՆ-ում։ 1792 թվականին գոյություն ունեցող դրամական համակարգը փոխարինվեց ոսկու ստանդարտով (ոսկու մոնոմետալիզմ)։ Նախորդ դրամական համակարգից հրաժարումը ենթադրում էր, որ արծաթն ըստ էության վերածվում էր ապրանքի։ Դոլարն ազատ կարող էր փոխարինվել 1,67 գրամ՝ 90%-անոց ոսկով։
Նոր դրամական համակարգի ներդրումը սահուն չընթացավ։ Ոսկու գնի ավելացումը արծաթի նկատմամբ հանգեցրեց մի շարք մակրոտնտեսական գործընթացների՝ դեֆլյացիա, գործազրկության աճի ավելացում (1894 թվականին՝ ընդհուպ մինչև 18%) և այլն[9]։ Բիմետալիզմին վերադարձը դարձավ 1896 թվականին նախագահական ընտրություններում պարտված դեմոկրատական կուսակցության թեկնածու Ուիլյամ Բրայանի նախընտրական ծրագրի հիմնական կետերից մեկը[10]։
1933 թվականի տնտեսական ճգնաժամի ֆոնին, որը ստացել է «Մեծ ճգնաժամ» անվանումը, Ֆրանկլին Ռուզվելտի հրամանով վերջ դրվեց ոսկու ստանդարտին[11]։
1933 թվականից սկսած՝ ԱՄՆ-ում դադարել են հատվել շրջանառության համար նախատեսված ոսկե մետաղադրամներ։ 1965 թվականին Լինդոն Ջոնսոնի կողմից ստորագրված դրամային ակտի համաձայն՝ սահմանափակվել է արծաթե դրամների հատումը։
1971 թվականից սկսած՝ շրջանառության համար նախատեսված թանկարժեք մետաղներից պատրաստվող մետաղադրամներ չեն թողարկվում[12]։ ԱՄՆ-ում 2010 թվականին հատվել են միայն ներդրումային և հոբելյանական արծաթե, ոսկե և պլատինե մետաղադրամներ՝ նախատեսված կոլեկցիոներների համար։
Ներկայում՝ ԱՄՆ մետաղադրամները հատվում են 4 դրամահատարաններում, որոնք տեղակայված են Ֆիլադելֆիայում, Դենվերում, Սան Ֆրանցիսկոյում[13] և Վեսթ Փոյնթում (Նյու Յորք)։
Ֆիլադելֆիայի դրամահատարանը ամենահինն է (առաջին մետաղադրամն այստեղ հատվել է 1792 թվականին) և ամենամեծը։ Դրանում հնարավոր է 30 րոպեում հատել 1 միլիոն մետաղադրամ[14]։ Դենվերի և Սան Ֆրանցիսկոյի դրամահատարանների արտադրողական կարողությունն առավել ցածր է։
Վեսթ Փոյնթում հատվում են ներդրումային մետաղադրամներ՝ թանկարժեք մետաղներից։ Այս դրամահատարանում հատված մետաղադրամների վրա դրվում է դրամահատարանի նշանը, որը խորհրդանշում է դրանց հատման վայրը։
Բոլոր ժամանակներում ԱՄՆ մետաղադրամները հատվել են հետևյալ դրամահատարաններում.
Ոսկե մետաղադրամների հատումը հնարավոր է դարձել ԱՄՆ կոնգրեսի կողմից 1792 թվականին ընդունված համապատասխան դրամային ակտից հետո[3]։ Դրա համաձայն՝ ԱՄՆ դրամահատարանը կարող էր հատել $2,5, $5 և $10 անվանական արժեքներով մետաղադրամներ։ Առաջին ոսկե մետաղադրամները թողարկվել են 3 տարի հետո՝ 1795 թվականին։ Այդ ակտով սահմանվում էին նաև մետաղադրամների զանգվածը, ոսկու որակը դրանցում (91,67 %), ինչպես նաև տեսքի պարտադիր տարրերը.
Մետաղադրամների զանգվածը դրամային ակտի համաձայն կազմում էր.
1972 թվականի դրամային ակտի համաձայն՝ ոսկու և արծաթի գնի հարաբերակցությունը կազմում է 1:15։ Եվրոպայում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված՝ ոսկու գինը արծաթի նկատմամբ աճեց, ինչի արդյունքում՝ զգալի քանակությամբ ոսկե մետաղադրամներ, շահադիտական նկատառումներից ելնելով, վերաձուլվեցին[16]։
1834 թվականին ընդունված դրամային ակտով[7] վերանայվեց ոսկու և արծաթի պարունակությունը մետաղադրամներում։ Դրա համաձայն ոսկու և արծաթի գինը սահմանվեց 1:16 հարաբերակցությամբ։ Ոսկու պարունակությունը կրճատվեց՝ 91,67 %-ից մինչև 89,92 %։
Մետաղադրամների զանգվածը, ըստ դրամային նոր ակտի, կազմում էր.
Երկու նոր՝ 1 և 20 դոլար անվանական արժեքներով մետաղադրամների հատման նախադրյալը Կալիֆորնիայում ոսկու հանքերի հայտնաբերումն էր և դրա հետևանք հանդիսացող «Կալիֆորնիայի ոսկու տենդը»[17]։ Այս մետաղադրամների հատումը սկսվեց 1849 թվականին ընդունված դրամային ակտի համաձայն[18]։
1853 թվականին սկսել են հատվել 3 դոլար արժողության մետաղադրամներ։ Դրա ստեղծման նախադրյալը փոստային նամականիշների գնի իջեցումն էր մինչև 3 ցենտը։ Սենատորներից մեկի կողմից առաջարկվել էր հատել արծաթե 3 ցենտ և ոսկե 3 դոլար արժողության մետաղադրամներ, որով կարելի էր ձեռք բերել համապատասխանաբար՝ 1 նամականիշ և 100 նամականիշից բաղկացած մեկ թերթ։ 1853 թվականի փետրվարին ընդունված դրամային ակտի համաձայն թույլատրվեց թողարկել 3 դոլար արժողության ոսկե մետաղադրամներ[19]։
ԱՄՆ քաղաքացիական պատերազմի վերջում՝ կապված պատերազմում իրենց հարազատներին կորցրած կամ պատերազմի զրկանքներից հոգնած բազմաթիվ ամերիկացիների կրոնական զգացմունքների սրման հետ, 1865 թվականի մարտի 3-ին ընդունված օրենքով, 10 ցենտից ավելի արժողության բոլոր արծաթե և 3 դոլար արժողության բոլոր ոսկե մետաղադրամների վրա պետք է գրված լիներ «IN GOD WE TRUST»[20]: 1866 թվականից սկսեցին հատվել մետաղադրամներ՝ դարձերեսին վերը նշված գրությամբ։
1889 թվականին 3 ցենտ, 1 և 3 դոլար արժողության մետաղադրամների թողարկումը դադարեցվել է։
1933 թվականի տնտեսական ճգնաժամի («Մեծ դեպրեսիա») հետ կապված, ԱՄՆ-ը հրաժարվեց ոսկու ստանդարտ դրամական համակարգից։ Ոսկե մետաղադրամները դուրս հանվեցին շրջանառությունից։
1986 թվականին՝ երկարատև դադարից հետո, նորից թողարկվեցին 1/10, 1/4, 1/2 և 1 տրոյական ունցիա զանգվածով ոսկե մետաղադրամներ՝ 91,67%-անոց ոսկուց[21]։ Բայց այս մետաղադրամները ներդրումային էին և նախատեսված չէին շրջանառության համար։ Ոսկու արժեքը դրանցում զգալիորեն գերազանցում էր անվանական արժեքին։
Առաջին մետաղադրամների վրա փորագրիչ Ռոբերտ Սքոթը որպես ազատության խորհրդանիշ պատկերել է ԱՄՆ առաջին բանկի նախագահի դուստր Աննա Վիլլինգ Բինհեմի դիմանկարը, ով համարվում էր ԱՄՆ ամենագեղեցիկ կանանցից մեկը[22]։
Թոմաս Ջեֆերսոնի նախագահության տարիներին հին նմուշի մետաղադրամները փոխարինվեցին նորով։ Նոր մետաղադրամների փորագրիչը Գերմանիայից ներգաղթած Ջոն Ռայխն էր[23]։ Մետաղադրամի դարձերեսին՝ պատկերված էր ԱՄՆ ազգային խորհրդանիշ սպիտակագլուխ ծովարծիվը, իսկ դիմերեսին, որպես ազատության խորհրդանիշ՝ պատկերված էր հեղինակի սիրելի կինը՝ ազատության և հեղափոխության խորհրդանիշ համարվող փրյուգիական գլխարկով[23]։
1834 թվականին՝ մետաղադրամի կառուցվածքի փոփոխության հետ կապված՝ անհրաժեշտություն առաջացավ փոխելու նաև վերջինի տեսքը։ Այն պատրաստվեց Ուիլյամ Քնիսի կողմից։ Ազատությունը խորհրդանշող կնոջ պատկերը՝ անտիկ հարթաքանդակ էր հիշեցնում, ինչը որոշակի դժգոհություն առաջացրեց, և այս մետաղադրամները հատվեցին 5 տարի միայն։ Հետո թողարկվեցին նոր մետաղադրամներ՝ մշակված Քրիստիան Գոբրեխտի կողմից[24]։
Մետաղադրամների տեսքի մյուս փոփոխությունները կատարվել են Թեոդոր Ռուզվելտի նախագահության օրոք և վերջինիս համաձայնությամբ[25]։
Ընդ որում՝ $2,5 և $5 անվանական արժեքներով մետաղադրամները, որոնք մշակվել են քանդակագործ Բելա Փրաթի կողմից, նախորդներից տարբերվում էին նրանով, որ դրանց վրա պատկերի տարրերը ոչ թե ուռուցիկ էին, այլ փորագրված։ Սա ուներ իր դրական և բացասական կողմերը։ Դրական կողմն այն էր, որ փորագրված պատկերը չէր ջնջվում շրջանառության ընթացքում, ինչպես ուռուցիկի դեպքում, և մետաղադրամը կարող էր շրջանառվել բավականին երկար ժամանակ։ Իսկ թերություններից գլխավորը՝ կեղտի կուտակումն էր պատկերի անցքերում։ Այն մետաղադրամը զրկում էր էսթետիկ գրավչությունից, բացի այդ կարող էր վարակիչ հիվանդությունների փոխանցման աղբյուր լինել[26]։ 2,5 և 5 դոլար արժողության մետաղադրամները՝ հանդկացու պատկերով, ԱՄՆ միակ մետաղադրամներն են, որոնց պատկերը ոչ թե ուռուցիկ է, այլ ներս ընկած։
1 դոլար արժողության մետաղադրամ | |||||||||
Թողարկման տարեթիվ | Մետաղ | Զանգված, գ | Տրամագիծ, մմ | Քանակ, հատ | Դրամաշուրթ | Դիմերես | Դարձերես | ||
1849-1889 (ընդհատումներով) | 90 % ոսկի | 1,67 | տարբեր տարիներին 13-15 |
19 միլիոնից ավելի[15][27] | ատամնավոր | ||||
Դիմերես՝ ազատությունը խորհրդանշող պատկեր
Դարձերես՝ ձիթենու ճյուղեր, անվանական արժեքը Փորագրիչ՝ Ջեյմս Լոնգեկր Հատում. Ֆիլադելֆիայի, Շառլոթի, Դալոնեգայի, Սան Ֆրանցիսկոյի և Նոր Օռլեանի դրամահատարաններ | |||||||||
2,5 դոլար արժողության մետաղադրամ | |||||||||
Թողարկման տարեթիվ | Մետաղ | Զանգված, գ | Տրամագիծ, մմ | Քանակ, հատ | Դրամաշուրթ | Դիմերես | Դարձերես | ||
1796-1807 (ընդհատումներով) | 91.67 % ոսկի | 4,37 | 20 | մոտ 19 460[28] | ատամնավոր | ||||
Դիմերես՝ ազատությունը խորհրդանշող պատկեր
Դարձերես՝ ԱՄՆ ազգային խորհրդանիշ սպիտակագլուխ ծովարծվի պատկեր Փորագրիչ՝ Ռոբերտ Սքոթ (անգլ.՝ Robert Scot) Հատում՝ Ֆիլադելֆիայի դրամահատարան | |||||||||
2,5 դոլար արժողության մետաղադրամ | |||||||||
Թողարկման տարեթիվ | Մետաղ | Զանգված, գ | Տրամագիծ, մմ | Քանակ, հատ | Դրամաշուրթ | Դիմերես | Դարձերես | ||
1808, 1821-1834 (ընդհատումներով) | 91.67 % ոսկի և 8,33 % պղինձ |
4.37 | 20 | մոտ 44 775[29] | ատամնավոր | ||||
Դիմերես՝ ազատության պատկեր՝ հեղափոխության խորհրդանիշ փրյուգիական գլխարկով
Դարձերես՝ ԱՄՆ ազգային խորհրդանիշ սպիտակագլուխ ծովարծվի պատկեր Փորագրիչ՝ Ջոն Ռայխ (անգլ.՝ John Reich) Հատում՝ Ֆիլադելֆիայի դրամահատարան | |||||||||
2,5 դոլար արժողության մետաղադրամ | |||||||||
Թողարկման տարեթիվ | Մետաղ | Զանգված, գ | Տրամագիծ, մմ | Քանակ, հատ | Դրամաշուրթ | Դիմերես | Դարձերես | ||
1834-1839 | 90 % ոսկի և 10 % պղինձ |
4,18 | 17,5 | ավելի քան 960 հազար[30] | ատամնավոր | ||||
Դիմերես՝ ազատությունը խորհրդանշող կնոջ պատկեր Դարձերես՝ ԱՄՆ ազգային խորհրդանիշ սպիտակագլուխ ծովարծվի պատկեր Փորագրիչ՝ Ուիլյամ Քնիս (անգլ.՝ William Kneass) Հատում՝ Ֆիլադելֆիայի, Շառլոթի (Հյուսիսային Կարոլինա), Դալոնեգայի և Նոր Օռլեանի դրամահատարաններ | |||||||||
2,5 դոլար արժողության մետաղադրամ | |||||||||
Թողարկման տարեթիվ | Մետաղ | Զանգված, գ | Տրամագիծ, մմ | Քանակ, հատ | Դրամաշուրթ | Դիմերես | Դարձերես | ||
1840-1907 | 90 % ոսկի և 10 % պղինձ |
4,18 | 17,5 | ավելի քան 11,9 մլն[31] | ատամնավոր | ||||
Դիմերես՝ ազատությունը խորհրդանշող պատկեր
Դարձերես՝ ԱՄՆ ազգային խորհրդանիշ սպիտակագլուխ ծովարծվի պատկեր Փորագրիչ՝ Քրիստիան Գոբրեխտ (անգլ.՝ Christian Gobrecht) Հատում՝ Ֆիլադելֆիայի, Շառլոթի (Հյուսիսային Կարոլինա), Դալոնեգայի, Նոր Օռլեանի և Սան Ֆրանցիսկոյի դրամահատարաններ | |||||||||
2,5 դոլար արժողության մետաղադրամ | |||||||||
Թողարկման տարեթիվ | Մետաղ | Զանգված, գ | Տրամագիծ, մմ | Քանակ, հատ | Դրամաշուրթ | Դիմերես | Դարձերես | ||
1908-1915, 1925-1929 | 90 % ոսկի և 10 % պղինձ |
4,18 | 18 | ավելի քան 7,25 մլն[32] | ատամնավոր | ||||
Դիմերես՝ հնդկացու պատկեր
Դարձերես՝ ԱՄՆ ազգային խորհրդանիշ սպիտակագլուխ ծովարծվի պատկեր Նկարիչ՝ Բելա Լայոն Փրաթ (անգլ.՝ Bela Lyon Pratt) Հատում՝ Ֆիլադելֆիայի և Դենվերի դրամահատարաններ | |||||||||
3 դոլար արժողության մետաղադրամ | |||||||||
Թողարկման տարեթիվ | Մետաղ | Զանգված, գ, | Տրամագիծ, մմ | Քանակ, հատ | Դրամաշուրթ | Դիմերես | Դարձերես | ||
1854-1889 | 90 % ոսկի | 5,02 | 20,5 | ավելի քան 530 հազար[33] | ատամնավոր | ||||
Դիմերես՝ ազատության պատկեր
Դարձերես՝ գյուղատնտեսական մշակաբույսերից պատրաստված պսակ Փորագրիչ՝ Ջեյմս Լոնգեկր Հատում՝ Ֆիլադելֆիայի, Շառլոթի (Հյուսիսային Կարոլինա), Սան Ֆրանցիսկոյի և Նոր Օռլեանի դրամահատարաններ | |||||||||
5 դոլար արժողության մետաղադրամ | |||||||||
Թողարկման տարեթիվ | Մետաղ | Զանգված, գ | Տրամագիծ, մմ | Քանակ, հատ | Դրամաշուրթ | Դիմերես | Դարձերես | ||
1795-1807 (ընդհատումներով) | 91.67 % ոսկի | 8.75 | 25 | ավելի քան 335 հազար[34] | ատամնավոր | ||||
Դիմերես՝ ազատությունը խորհրդանշող պատկեր
Դարձերես՝ ԱՄՆ ազգային խորհրդանիշ սպիտակագլուխ ծովարծվի պատկեր Փորագրիչ՝ Ռոբերտ Սքոթ (անգլ.՝ Robert Scot) Հատում՝ Ֆիլադելֆիայի դրամահատարան | |||||||||
5 դոլար արժողության մետաղադրամ | |||||||||
Թողարկման տարեթիվ | Մետաղ | Զանգված, գ | Տրամագիծ, մմ | Քանակ, հատ | Դրամաշուրթ | Դիմերես | Դարձերես | ||
1807-1834 (ընդհատումներով) | 91.67 % ոսկի և 8,33 % պղինձ |
8.748 | 23,5 | ավելի քան 2,4 մլն[35] | ատամնավոր | ||||
Դիմերես՝ ազատության պատկեր՝ հեղափոխության խորհրդանիշ փրյուգիական գլխարկով
Դարձերես՝ ԱՄՆ ազգային խորհրդանիշ սպիտակագլուխ ծովարծվի պատկեր Փորագրիչ՝ Ռոբերտ Սքոթ (անգլ.՝ Robert Scot), Ջոն Ռայխ (անգլ.՝ John Reich) և Ուլիյամ Քնիս (անգլ.՝ William Kneass) Հատում՝ Ֆիլադելֆիայի դրամահատարան | |||||||||
5 դոլար արժողության մետաղադրամ | |||||||||
Թողարկման տարեթիվ | Մետաղ | Զանգված, գ | Տրամագիծ, մմ | Քանակ, հատ | Դրամաշուրթ | Դիմերես | Դարձերես | ||
1834-1838 | 90 % ոսկի և 10 % պղինձ |
4,18 | 17,5 | ավելի քան 2,075մլն[36] | ատամնավոր | ||||
Դիմերես՝ ազատությունը խորհրդանշող կնոջ պատկեր
Դարձերես՝ ԱՄՆ ազգային խորհրդանիշ սպիտակագլուխ ծովարծվի պատկեր Փորագրիչ՝ Ուիլյամ Քնիս (անգլ.՝ William Kneass) Հատում՝ Ֆիլադելֆիայի, Շառլոթի (Հյուսիսային Կարոլինա) և Դալոնեգայի դրամահատարաններ | |||||||||
5 դոլար արժողության մետաղադրամ | |||||||||
Թողարկման տարեթիվ | Մետաղ | Զանգված, գ | Տրամագիծ, մմ | Քանակ, հատ | Դրամաշուրթ | Դիմերես | Դարձերես | ||
1838-1908 | 90 % ոսկի և 10 % պղինձ |
8,24 | 21,65 | ավելի քան 70 մլն[37] | ատամնավոր | ||||
Դիմերես՝ ազատությունը խորհրդանշող պատկեր
Դարձերես՝ ԱՄՆ ազգային խորհրդանիշ սպիտակագլուխ ծովարծվի պատկեր Փորագրիչ՝ Քրիստիան Գոբրեխտ(անգլ.՝ Christian Gobrecht) Հատում՝ Ֆիլադելֆիայի, Շառլոթի (Հյուսիսային Կարոլինա), Դալոնեգայի, Նոր Օռլեանի, Կարսոն Սիթիի, Դենվերի և Սան Ֆրանցիսկոյի դրամահատարաններ | |||||||||
5 դոլար արժողության մետաղադրամ | |||||||||
Թողարկման տարեթիվ | Մետաղ | Զանգված, գ | Տրամագիծ, մմ | Քանակ, հատ | Դրամաշուրթ | Դիմերես | Դարձերես | ||
1908-1916, 1929 | 90 % ոսկի և 10 % պղինձ |
8,24 | 21,65 | ավելի քան 14 մլն[38] | ատամնավոր | ||||
Դիմերես՝ հնդկացու պատկեր
Դարձերես՝ ԱՄՆ ազգային խորհրդանիշ սպիտակագլուխ ծովարծվի պատկեր Նկարիչ՝ Բելա Լայոն Փրաթ (անգլ.՝ Bela Lyon Pratt) Հատում՝ Ֆիլադելֆիայի, Դենվերի, Նոր Օռլեանի, և Սան Ֆրանցիսկոյի դրամահատարաններ | |||||||||
10 դոլար արժողության մետաղադրամ | |||||||||
Թողարկման տարեթիվ | Մետաղ | Զանգված, գ, | Տրամագիծ, մմ | Քանակ, հատ | Դրամաշուրթ | Դիմերես | Դարձերես | ||
1795-1804 | 91,7 % ոսկի | 17,5 | 33 | ավելի քան 132 հազար[39] | ատամնավոր | ||||
Դիմերես՝ ազատությունը խորհրդանշող պատկեր
Դարձերես՝ ԱՄՆ ազգային խորհրդանիշ սպիտակագլուխ ծովարծվի պատկեր Փորագրիչ՝ Ռոբերտ Սքոթ (անգլ.՝ Robert Scot) Հատում՝ Ֆիլադելֆիայի դրամահատարան | |||||||||
10 դոլար արժողության մետաղադրամ | |||||||||
Թողարկման տարեթիվ | Մետաղ | Զանգված, գ, | Տրամագիծ, մմ | Քանակ, հատ | Դրամաշուրթ | Դիմերես | Դարձերես | ||
1838-1907 | 90 % ոսկի | 16,7 | 26,8 | ավելի քան 40 մլն[40][41] | ատամնավոր | ||||
Դիմերես՝ ազատության պատկեր՝ հեղափոխության խորհրդանիշ փրյուգիական գլխարկով
Դարձերես՝ ԱՄՆ ազգային խորհրդանիշ սպիտակագլուխ ծովարծվի պատկեր Փորագրիչ՝ Քրիստիան Գոբրեխտ (անգլ.՝ Christian Gobrecht) Հատում՝ Ֆիլադելֆիայի, Նոր Օռլեանի, Կարսոն-Սիթիի, Նեվերի և Սան Ֆրանցիսկոյի դրամահատարաններ | |||||||||
10 դոլար արժողության մետաղադրամ | |||||||||
Թողարկման տարեթիվ | Մետաղ | Զանգված, գ | Տրամագիծ, մմ | Քանակ, հատ | Դրամաշուրթ | Դիմերես | Դարձերես | ||
1907-1933 (ընդհատումներով) | 90 % ոսկի | 16,7 | 26,8 | ավելի քան 13 մլն[42] | ատամնավոր | ||||
Դիմերես՝ կնոջ պատկեր՝ հնդկացիների ազգային գլխարկով
Դարձերես՝ ԱՄՆ ազգային խորհրդանիշ սպիտակագլուխ ծովարծվի պատկեր Նկարիչ՝ Սենտ Գոդենս Հատում՝ Ֆիլադելֆիայի և Սան Ֆրանցիսկոյի դրամահատարաններ | |||||||||
20 դոլար արժողության մետաղադրամ | |||||||||
Թողարկման տարեթիվ | Մետաղ | Զանգված, գ, | Տրամագիծ, մմ | Քանակ, հատ | Դրամաշուրթ | Դիմերես | Դարձերես | ||
1849-1907 | 90 % ոսկի և 10 % պղինձ |
33,4 | 34 | ավելի քան 100 մլն[43] | ատամնավոր | ||||
Դիմերես՝ ազատությունը խորհրդանշող պատկեր
Դարձերես՝ ԱՄՆ ազգային խորհրդանիշ սպիտակագլուխ ծովարծվի պատկեր Փորագրիչ՝ Ջեյմս Լոնգեկր (անգլ.՝ James Longacre) Հատում՝ Ֆիլադելֆիայի, Կարսոն Սիթիի, Դենվերի, Նոր Օռլեանի և Սան Ֆրանցիսկոյի դրամահատարաններ | |||||||||
20 դոլար արժողության մետաղադրամ | |||||||||
Թողարկման տարեթիվ | Մետաղ | Զանգված, գ, | Տրամագիծ, մմ | Քանակ, հատ | Դրամաշուրթ | Դիմերես | Դարձերես | ||
1907-1933 (ընդհատումներով) | 90 % ոսկի և 10 % պղինձ |
33,4 | 34 | ավելի քան 65 մլն[44] | «E PLURIBUS UNUM» գրություն | ||||
Դիմերես՝ ազատությունը խորհրդանշող կնոջ պատկեր
Դարձերես՝ ԱՄՆ ազգային խորհրդանիշ սպիտակագլուխ ծովարծվի պատկեր Փորագրիչ՝ Սենտ Գոդենս Հատում՝ Ֆիլադելֆիայի, Դենվերի և Սան Ֆրանցիսկոյի դրամահատարաններ | |||||||||
1792 թվականի դրամային ակտով վերանայվեց $1, 50¢, 25¢, 10¢ և 5¢ անվանական արժեքներով արծաթե մետաղադրամների թողարկումը[3]։
Առաջին արծաթե մետաղադրամների զանգվածը կազմում էր.
Մետաղադրամների հատման համար օգտագործվել է 89,24%-անոց արծաթ։ 1830-ական թվականներին սկսեցին կիրառել 90%-անոց արծաթ։
Բիմետալիզմի ժամանակաշրջանում ոսկու և արծաթի գների տատանումը, պահանջում էր պարբերաբար վերանայել մետաղադրամներում ոսկու և արծաթի պարունակությունը։ 1853 թվականին ոսկու և արծաթի հարաբերակցությունը 1:16-ից դարձավ 1:15,5։ 1873 թվականին արծաթե մետաղադրամների զանգվածը նորից վերանայվեց՝ պայմանավորված բիմետալիզմից հրաժարվելու և ոսկու ստանդարտ դրամական համակարգին անցնելու հետ։
Որոշ ժամանակ հատվել են 3 ցենտ (1851-1873) և 20 ցենտ անվանական արժեքներով արծաթե մետաղադարմներ։
1965 թվականին Լինդոն Ջոնսոնի հրամանով դադարեցվել է շրջանառության համար նախատեսված արծաթե մետաղադրամների հատումը (բացառությամբ 50 ցենտ արժողության մետաղադրամների, որոնք մինչև 1970 թվականը թողարկվել են 40%-անոց արծաթից[12]):
Ներկայում՝ արծաթե մետաղադրամներ հատվում են միայն կոլեկցիոներների համար։
ԱՄՆ առաջին արծաթե մետաղադրամները 5 ցենտ արժողության են եղել և հատվել են չնչին քանակությամբ (1500 օրինակ)[45]։
Մինչև 20-րդ դարի 1-ին կեսը բոլոր մետաղադրամների դիմերեսին՝ առկա էր ազատությունը խորհրդանշող կնոջ պատկեր։ 1932 թվականին 25 ցենտ արժողության մետաղադրամների ազատության պատկերը փոխարինվեց Ջորջ Վաշինգտոնի պատկերով (դա կապված էր Վաշինգտոնի ծննդյան 200-ամյա հոբելյանի հետ), 1946 թվականին 10 ցենտ արժողության մետաղադրամներինը՝ Ֆրանկլին Ռուզվելտի[46]), 1948 թվականին 50 ցենտ արժողության մետաղադրամներինը՝ Բենջամին Ֆրանկլինի։
1794-1795 թվականներին հատված մետաղադրամները, բացասական արձագանք ստացան։ Այդ ժամանակվա մի նամակում նշվում է[47].
Ավելի վատ լինել չէր կարող. ոչինչ չնշանակող խեղկատակի գլուխ մի կողմում, մյուսում՝ հնդկահավի նմանվող ինչ-որ բան։ Ի՜նչ, խայտառակություն։
Բնօրինակ տեքստ (անգլ.)Nothing can be more wretched: an unmeaning fool's head on one side, and something that resembles a turkey cock on the other. Oh, shame, shame, shame!
1796-ից մինչև 1807 թվականը մետաղադրամների ազատությունը խորհրդանշող պատկերի նախատիպը, ինչպես և ոսկե մետաղադրամների դեպքում, Աննա Վիլլինգ Բինհեմի դիմանկարն էր[22]։
1807 թվականին սկսեցին հատվել արծաթե մետաղադրամներ, որոնք ճիշտ նույնությամբ կրնկում էին ոսկե մետաղադրամների պատկերները։
1837-1838 թվականներին թողարկված մետաղադրամների վրա պատկերված էր ժայռին նստած կին, աջ ձեռքին վահան՝ «LIBERTY» գրությամբ, ձախին՝ փայտ՝ ծայրին հագցրած փրյուգիական գլխարկ, որն ազատության և հեղափոխության խորհրդանիշն էր։ Նկարչի և փորագրիչի կողմից սխալ էր թույլ տրվել․ աջ ձեռքը անհամեմատ ավելի մեծ էր ձախից։ Ազատության պատկերը հիշեցնում էր անգլիական մետաղադրամների դարձերեսին պատկերված խորհրդանիշը։ Ըստ երևույթին՝ այն հենց ԱՄՆ մետաղադրամների մի ամբողջ խմբաքանակի ազատության պատկերի նախատիպն էլ եղել է[48]։ Այս մետաղադրամները («նստած ազատության» անգլ.՝ Seated Liberty Type պատկերով) հատվել են տևական ժամանակ, ընդհուպ մինչև 1891 թվականը։
1878-1904 և 1921 թվականներին հատվել է Մորգանի դոլարը (կոչվել հեղինակի անունով)։
1873 թվականի դրամային ակտը, որով արծաթը դադարում էր վճարման միջոց լինելուց, առաջին հերթին վնասում էր արծաթի հանքատերերին։ Կոնգրեսում վերջիններիս ազդեցիկ լոբբինգի շնորհիվ՝ 1878 թվականի՝ Բլենդ-Էլիսոնի ակտի (անգլ.՝ Bland-Allison Act) համաձայն, դրամահատարանը պարտավորվում էր գնել արծաթի մեծ խմբաքանակ՝ բարձրացված գնով՝ մետաղադրամների հատման համար։ Արդյունքում՝ դրամահատարանը հարկադրված էր հատել դոլարային արծաթե մետաղադրամներ[49]։
1873 թվականին դադարել են արծաթից հատվել նաև 3 և 5 ցենտ արժողության մետաղադրամներ։
Նստած կնոջ պատկերով արծաթե մետաղադրամները շրջանառության մեջ են եղել ավելի քան 50 տարի։ Սրանով պայմանավորված՝ մաշված մետաղադրամների մի ամբողջ կույտ էր հավաքվել[50]։ Այդ պատճառով էլ 1892 թվականին մշակվեցին և թողարկվեցին նոր տիպի մետաղադրամներ։
1916 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի թեժ շրջանում, թողարկվեցին 10, 25 և 50 ցենտ արժողության մետաղադրամներ, որոնք պարունակում էին մի շարք հայրենասիրական խորհրդանիշեր։ Այսպես, 50 ցենտ արժողության մետաղադրամի վրա պատկերված էր դեպի արեգակն ընթացող ԱՄՆ ազգային դրոշով ծածկված «ազատությունը»[51], 10 ցենտ արժողության մետաղադրամի վրա (հայտնի է որպես «Մերկուրիի դայմ») ազատությունը պատկերված էր թևավոր փրյուգիական գլխարկի տեսքով, որը խորհրդանշում է ազատ միտքն ու հեղափոխությունը[52]։ Դարձերեսին պատկերված էր տապարի և գավազանների տրցակ (խորհրդանշում է ինքնապաշտպանության պատրաստակամությունը և պետական, ազգային միասնությունը) և ձիթենու ճյուղեր (խորհրդանշում է խաղաղության ձգտումը)[53]։
Առաջին համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի առթիվ, հատվեցին դոլարային նոր մետաղադրամներ, որոնց վրա պատկերված էր ժայռին նստած սպիտակագլուխ ծովարծիվը՝ խաղաղության խորհրդանիշ ձիթենու ճյուղով՝ «PEACE» գրությամբ։ Մետաղադրամը ստացավ «խաղաղության դոլար» անվանումը։
«Մեծ դեպրեսիայի» ժամանակ ԱՄՆ-ում գերիշխում էր տնտեսական ճգնաժամը, զանգվածային գործազարկությունը և բնակչության ցածր կենսամակարդակը։ Ջորջ Վաշինգտոնի ծննդյան 200-ամյա հոբելյանի տոնումը, պետք է բարձրացներ հայրենասիրության զգացումը և լավացներ ժողովրդի տրամադրությունը։ Այս իրադարձության առթիվ մշակվեց 25 ցենտ արժողության մետաղադրամների նոր տեսքը, որի ազատության պատկերը փոխարինվեց Վաշինգտոնի պատկերով։ Հետագայում՝ ազատությունը խորհրդանշող պատկերը փոխարինվեց նաև մյուս մետաղադրամների վրա։
Շրջանառության համար նախատեսված արծաթե մետաղադրամների տեսքի վերջին փոփոխությունը կատարվել է 1964 թվականին։
3 ցենտ արժողության մետաղադրամ | |||||||||
Թողարկման տարեթիվ | Մետաղ | Զանգված, գ | Տրամագիծ, մմ | Քանակ, հատ | Դրամաշուրթ | Դիմերես | Դարձերես | ||
1851-1873 | 1851-1853 (75%-անոց արծաթ), 1854 (90%-անոց արծաթ) |
1851-1853 - 0,8, 1854-1873 - 0,75 |
14,3 | ավելի քան 42 մլն[54] | հարթ | ||||
Դիմերես՝ վեցթևանի աստղ՝ կենտրոնում վահան
Դարձերես՝ «С» տառը, «III» թիվը, ձիթենու ճյուղ և աղեղների խուրձ Փորագրիչ՝ Ջեյմս Լոնգեկր (անգլ.՝ James Longacre) Հատում՝ Ֆիլադելֆիայի և Նոր Օռլեանի դրամահատարաններ | |||||||||
5 ցենտ արժողության մետաղադրամ | |||||||||
Թողարկման տարեթիվ | Մետաղ | Զանգված, գ | Տրամագիծ, մմ | Քանակ, հատ | Դրամաշուրթ | Դիմերես | Դարձերես | ||
1792-1805 (ընդհատումներով) | 89,24 % արծաթ և 10,76 % պղինձ |
1,35 | 16,5 | ավելի քան 260 հազար[45][55][56] | ատամնավոր | ||||
Դիմերես՝ ազատության պատկեր
Դարձերես՝ ԱՄՆ ազգային խորհրդանիշ սպիտակագլուխ ծովարծվի պատկեր Փորագրիչ՝ Ռոբերտ Սքոթ (անգլ.՝ Robert Scot) Հատում՝ Ֆիլադելֆիայի դրամահատարան | |||||||||
5 ցենտ արժողության մետաղադրամ | |||||||||
Թողարկման տարեթիվ | Մետաղ | Զանգված, գ | Տրամագիծ, մմ | Քանակ, հատ | Դրամաշուրթ | Դիմերես | Դարձերես | ||
1829-1837 | 89,24 % արծաթ և 10,76 % պղինձ |
1,35 | 15,5 | ավելի քան 13 մլն[57] | ատամնավոր | ||||
Դիմերես՝ ազատության պատկեր՝ հեղափոխության խորհրդանիշ փրյուգիական գլխարկով
Դարձերես՝ ԱՄՆ ազգային խորհրդանիշ սպիտակագլուխ ծովարծվի պատկեր Փորագրիչ՝ Ուիլյամ Քնիս (անգլ.՝ William Kneass) Հատում՝ Ֆիլադելֆիայի դրամահատարան | |||||||||
5 ցենտ արժողության մետաղադրամ | |||||||||
Թողարկման տարեթիվ | Մետաղ | Զանգված, գ | Տրամագիծ, մմ | Քանակ, հատ | Դրամաշուրթ | Դիմերես | Դարձերես | ||
183-1873 | 90 % արծաթ և 10 % պղինձ |
տարբեր տարիներին 1,2-1,3 | 15,9 | ավելի քան 85 մլն[58] | ատամնավոր | ||||
Դիմերես՝ ազատությունը խորհրդանշող կնոջ պատկեր
Դարձերես՝ անվանական արժեքը, պսակ՝ ձիթենու ճյուղերով Փորագրիչ՝ Թոմաս Սալլի, Ռոբերտ Հյուգս (դիմերես), Քրիստիան Գոբրեխտ (դարձերես) Հատում՝ Ֆիլադելֆիայի, Նոր Օռլեանի և Սան Ֆրանցիսկոյի դրամահատարաններ | |||||||||
10 ցենտ արժողության մետաղադրամներ | |||||||||
Թողարկման տարեթիվ | Մետաղ | Զանգված, գ | Տրամագիծ, մմ | Քանակ, հատ | Դրամաշուրթ | Դիմերես | Դարձերես | ||
1796-1807 | 89,24 % արծաթ և 10,76 % պղինձ |
2,7 | 19,8 | մոտ 450 000 | ատամնավոր | ||||
Դիմերես՝ ազատության պատկեր
Դարձերես՝ ԱՄՆ ազգային խորհրդանիշ սպիտակագլուխ ծովարծվի պատկեր Փորագրիչ՝ Ռոբերտ Սքոթ (անգլ.՝ Robert Scot) Հատում՝ Ֆիլադելֆիայի դրամահատարան | |||||||||
10 ցենտ արժողության մետաղադրամ | |||||||||
Թողարկման տարեթիվ | Մետաղ | Զանգված, գ | Տրամագիծ, մմ | Քանակ, հատ | Դրամաշուրթ | Դիմերես | Դարձերես | ||
1809-1837 | 89,24 % արծաթ և 10,76 % պղինձ |
2,7 | 18,8 | մոտ 11 մլն[59] | ատամնավոր | ||||
Դիմերես՝ ազատության պատկեր՝ հեղափոխության խորհրդանիշ փրյուգիական գլխարկով
Դարձերես՝ ԱՄՆ ազգային խորհրդանիշ սպիտակագլուխ ծովարծվի պատկեր Փորագրիչ՝ Ջոն Ռայխ (անգլ.՝ John Reich) Հատում՝ Ֆիլադելֆիայի դրամահատարան | |||||||||
10 ցենտ արժողության մետաղադրամ | |||||||||
Թողարկման տարեթիվ | Մետաղ | Զանգված, գ | Տրամագիծ, մմ | Քանակ, հատ | Դրամաշուրթ | Դիմերես | Դարձերես | ||
1837-1891 | 90 % արծաթ և 10 % պղինձ |
տարբեր տարիներին 2,5-2,7 | 17,9 | մոտ 250 մլն[60] | ատամնավոր | ||||
Դիմերես՝ ազատությունը խորհրդանշող կնոջ պատկեր
Դարձերես՝ ձիթենու ճյուղերից, ցորենից և եգիպտացորենի կողրերից պսակ[61] Փորագրիչ՝ Թոմաս Սալլի, Քիստիան Գոբրեխտ, Ռոբերտ Հյուգս և Ջեյմս Լոնգեկր (դիմերես), Ջեյմս Լոնգեկր (անգլ.՝ James B. Longacre) (դարձերես) Հատում՝ Ֆիլադելֆիայի, Նոր Օռլեանի, Կարսոն Սիթիի և Սան Ֆրանցիսկոյի դրամահատարաններ | |||||||||
10 ցենտ արժողության մետաղադրամ | |||||||||
Թողարկման տարեթիվ | Մետաղ | Զանգված, գ | Տրամագիծ, մմ | Քանակ, հատ | Դրամաշուրթ | Դիմերես | Դարձերես | ||
1892-1916 | 90 % արծաթ և 10 % պղինձ (1836-1839) |
2,5 | 17,9 | ավելի քան 500 մլն[62] | ատամնավոր | ||||
Դիմերես՝ ազատությունը խորհրդանշող պատկեր
Դարձերես՝ ձիթենու ճյուղերից, ցորենից և եգիպտացորենի կողրերից պսակ Փորագրիչ՝ Չարլզ Բարբեր (անգլ.՝ Charles E. Barber) Հատում՝ Ֆիլադելֆիայի, Նոր Օռլեանի, Դենվերի և Սան Ֆրանցիսկոյի դրամահատարաններ | |||||||||
10 ցենտ արժողության մետաղադրամ | |||||||||
Թողարկման տարեթիվ | Մետաղ | Զանգված, գ | Տրամագիծ, մմ | Քանակ, հատ | Դրամաշուրթ | Դիմերես | Դարձերես | ||
1916-1945 | 90 % արծաթ և 10 % պղինձ |
2,5 գրամ | 17,9 | ավելի քան 2,67 մլրդ[63] | ատամնավոր | ||||
Դիմերես՝ ազատության պատկեր՝ հեղափոխության խորհրդանիշ թևավոր փրյուգիական գլխարկով
Դարձերես՝ տապարի և գավազանների տրցակ և ձիթենու 2 ճյուղ[53] Նկարիչ՝ Ադոլֆ Վայնման (անգլ.՝ Adolph Weinman) Հատում՝ Ֆիլադելֆիայի, Դենվերի և Սան Ֆրանցիսկոյի դրամահատարաններ | |||||||||
20 ցենտ արժողության մետաղադրամ | |||||||||
Թողարկման տարեթիվ | Մետաղ | Զանգված, գ | Տրամագիծ, մմ | Քանակ, հատ | Դրամաշուրթ | Դիմերես | Դարձերես | ||
1875-1878 | 90 % արծաթ և 10 % պղինձ |
5 | 22 | ավելի քան 1,3 մլն[64] | ատամնավոր | ||||
Դիմերես՝ ազատության խորհրդանիշ՝ նստած կնոջ պատկեր
Դարձերես՝ ԱՄՆ ազգային խորհրդանիշ սպիտակագլուխ ծովարծվի պատկեր Փորագրիչ՝ Ուիլյամ Բարբեր (անգլ.՝ William Barber) Հատում՝ Ֆիլադելֆիայի, Կարսոն Սիթիի և Սան Ֆրանցիսկոյի դրամահատարաններ | |||||||||
25 ցենտ արժողության մետաղադրամ | |||||||||
Թողարկման տարեթիվ | Մետաղ | Զանգված, գ | Տրամագիծ, մմ | Քանակ, հատ | Դրամաշուրթ | Դիմերես | Դարձերես | ||
1796, 1804-1807 | 89,24 % արծաթ և 10,76 % պղինձ |
6,74 | 27,5 | ավելի քան 550 հազար[65] | ատամնավոր | ||||
Դիմերես՝ ազատությունը խորհրդանշող պատկեր
Դարձերես՝ ԱՄՆ ազգային խորհրդանիշ սպիտակագլուխ ծովարծվի պատկեր Փորագրիչ՝ Ռոբերտ Սքոթ (անգլ.՝ Robert Scot) Հատում՝ Ֆիլադելֆիայի դրամահատարան | |||||||||
25 ցենտ արժողության մետաղադրամ | |||||||||
Թողարկման տարեթիվ | Մետաղ | Զանգված, գ | Տրամագիծ, մմ | Քանակ, հատ | Դրամաշուրթ | Դիմերես | Դարձերես | ||
1815-1838 | 89,24 % արծաթ և 10,76 % պղինձ |
6,74 | 29 | մոտ 5,5 մլն[66] | ատամնավոր | ||||
Դիմերես՝ ազատության պատկեր՝ հեղափոխության խորհրդանիշ փրյուգիական գլխարկով
Դարձերես՝ ԱՄՆ ազգային խորհրդանիշ սպիտակագլուխ ծովարծվի պատկեր Փորագրիչ՝ Ջոն Ռայխ (անգլ.՝ John Reich) Հատում՝ Ֆիլադելֆիայի դրամահատարան | |||||||||
25 ցենտ արժողության մետաղադրամ | |||||||||
Թողարկման տարեթիվ | Մետաղ | Զանգված, գ | Տրամագիծ, մմ | Քանակ, հատ | Դրամաշուրթ | Դիմերես | Դարձերես | ||
1838-1891 | 90 % արծաթ և 10 % պղինձ | տարբեր տարիներին 6,2-6,7 գրամ | 24,3 | ավելի քան 155 մլն[67] | ատամնավոր | ||||
Դիմերես՝ ազատությունը խորհրդանշող կնոջ պատկեր
Դարձերես՝ ԱՄՆ ազգային խորհրդանիշ սպիտակագլուխ ծովարծվի պատկեր Փորագրիչ՝ Քրիստիան Գոբրեխտ (դիմերես) Հատում՝ Ֆիլադելֆիայի, Նոր Օռլեանի, Կարսոն Սիթիի և Սանֆրանցիոսկոյի դրամահատարաններ | |||||||||
25 ցենտ արժողության մետաղադրամ | |||||||||
Թողարկման տարեթիվ | Մետաղ | Զանգված | Տրամագիծ, մմ | Քանակ, հատ | Դրամաշուրթ | Դիմերես | Դարձերես | ||
1892-1916 | 90 % արծաթ և 10 % պղինձ (1836-1839) |
6,25 | 24,3 | ավելի քան 262 մլն[68] | ատամնավոր | ||||
Դիմերես՝ ազատությունը խորհրդանշող պատկեր
Դարձերես՝ ԱՄՆ ազգային խորհրդանիշ սպիտակագլուխ ծովարծվի պատկեր Փորագրիչ՝ Չարլզ Բարբեր (անգլ.՝ Charles E. Barber) Հատում՝ Ֆիլադելֆիայի, Նոր Օռլեանի, Դենվերի և Սան Ֆրանցիսկոյի դրամահատարաններ | |||||||||
25 ցենտ արժողության մետաղադրամ | |||||||||
Թողարկման տարեթիվ | Մետաղ | Զանգված | Տրամագիծ, մմ | Քանակ, հատ | Դրամաշուրթ | Դիմերես | Դարձերես | ||
1916-1930 | 90 % արծաթ և 10 % պղինձ |
6,3 | 24,3 | ավելի քան 226 մլն[69] | ատամնավոր | ||||
Դիմերես՝ ազատությունը խորհրդանշող կնոջ պատկեր
Դարձերես՝ ԱՄՆ ազգային խորհրդանիշ սպիտակագլուխ ծովարծվի պատկեր Նկարիչ՝ Գերմոն Մակնեյլ (անգլ.՝ Hermon MacNeil) Հատում՝ Ֆիլադելֆիայի, Դենվերի և Սան Ֆրանցիսկոյի դրամահատարաններ | |||||||||
50 ցենտ արժողության մետաղադրամ | |||||||||
Թողարկման տարեթիվ | Մետաղ | Զանգված, գ | Տրամագիծ, մմ | Քանակ, հատ | Դրամաշուրթ | Դիմերես | Դարձերես | ||
1794-1807 | 89,24 % արծաթ և 10,76 % պղինձ |
13,5 | 32,5 | ավելի քան 1,9 մլն[70] | надпись «FIFTY CENTS OR HALF A DOLLAR» | ||||
Դիմերես՝ ազատությունը խորհրդանշող պատկեր
Դարձերես՝ ԱՄՆ ազգային խորհրդանիշ սպիտակագլուխ ծովարծվի պատկեր Փորագրիչ՝ Ռոբերտ Սքոթ (անգլ.՝ Robert Scot) Հատում՝ Ֆիլադելֆիայի դրամահատարան | |||||||||
50 ցենտ արժողության մետաղադրամ | |||||||||
Թողարկման տարեթիվ | Մետաղ | Զանգված, գ | Տրամագիծ, մմ | Քանակ, հատ | Դրամաշուրթ | Դիմերես | Դարձերես | ||
1807-1839 | 90 % արծաթ և 10 % պղինձ |
13,36 | 32-33 | ավելի քան 90 մլն[71] | ատամնավոր | ||||
Դիմերես՝ ազատության պատկեր՝ հեղափոխության խորհրդանիշ փրյուգիական գլխարկով
Դարձերես՝ ԱՄՆ ազգային խորհրդանիշ սպիտակագլուխ ծովարծվի պատկեր Փորագրիչ՝ Ջոն Ռայխ (անգլ.՝ John Reich) Հատում՝ Ֆիլադելֆիայի դրամահատարան | |||||||||
50 ցենտ արժողության մետաղադրամ | |||||||||
Թողարկման տարեթիվ | Մետաղ | Զանգված, գ | Տրամագիծ, մմ | Քանակ, հատ | Դրամաշուրթ | Դիմերես | Դարձերես | ||
1838-1891 | 90 % արծաթ և 10 % պղինձ |
տարբեր տարիներին 12,44-13,36 գրամ |
30,6 | ավելի քան 800 մլն[72] | ատամնավոր | ||||
Դիմերես՝ ազատությունը խորհրդանշող կնոջ պատկեր
Դարձերես՝ ԱՄՆ ազգային խորհրդանիշ սպիտակագլուխ ծովարծվի պատկեր Փորագրիչ՝ Քրիստիան Գոբրեխտ (դիմերես) Հատում՝ Ֆիլադելֆիայի, Նոր Օռլեանի, Կարսոն Սիթիի և Սան Ֆրանցիսկոյի դրամահատարաններ | |||||||||
50 ցենտ արժողության մետաղադրամ | |||||||||
Թողարկման տարեթիվ | Մետաղ | Զանգված, գ | Տրամագիծ, մմ | Քանակ, հատ | Դրամաշուրթ | Դիմերես | Դարձերես | ||
1892-1915 | 90 % արծաթ և 10 % պղինձ (1836-1839) |
12,5 | 30,6 | ավելի քան 130 մլն[73] | ատամնավոր | ||||
Դիմերես՝ ազատությունը խորհրդանշող պատկեր
Դարձերես՝ ԱՄՆ ազգային խորհրդանիշ սպիտակագլուխ ծովարծվի պատկեր Փորագրիչ՝ Չարլզ Բարբեր (անգլ.՝ Charles E. Barber) Հատում՝ Ֆիլադելֆիայի, Նոր Օռլեանի, Դենվերի և Սան Ֆրանցիսկոյի դրամահատարաններ | |||||||||
50 ցենտ արժողության մետաղադրամ | |||||||||
Թողարկման տարեթիվ | Մետաղ | Զանգված, գ | Տրամագիծ, մմ | Քանակ, հատ | Դրամաշուրթ | Դիմերես | Դարձերես | ||
1916-1947 (ընդհանտումներով) | 90 % արծաթ և 10 % պղինձ |
12,5 | 30,6 | ավելի քան 520 մլն[74] | ատամնավոր | ||||
Դիմերես՝ ազատությունը խորհրդանշող կնոջ պատկեր
Դարձերես՝ ԱՄՆ ազգային խորհրդանիշ սպիտակագլուխ ծովարծվի պատկեր Նկարիչ՝ Ադոլֆ Վայնման Հատում՝ Ֆիլադելֆիայի, Դենվերի և Սան Ֆրանցիսկոյի դրամահատարաններ | |||||||||
50 ցենտ արժողության մետաղադրամ | |||||||||
Թողարկման տարեթիվ | Մետաղ | Զանգված, գ | Տրամագիծ, մմ | Քանակ, հատ | Դրամաշուրթ | Դիմերես | Դարձերես | ||
1948-1963 | 90 % արծաթ և 10 % պղինձ |
12,5 | 30,6 | ավելի քան 480 մլն[75] | ատամնավոր | ||||
Դիմերես՝ Ֆրանկլինի պատկերը
Դարձերես՝ Ազատության զանգ Նկարիչ՝ Ջոն Սինոք (անգլ.՝ John R. Sinnock) Հատում՝ Ֆիլադելֆիայի, Դենվերի և Սան Ֆրանցիսկոյի դրամահատարաններ | |||||||||
1 դոլար արժողության մետաղադրամ | |||||||||
Թողարկման տարեթիվ | Մետաղ | Զանգված, գ | Տրամագիծ, մմ | Քանակ, հատ | Դրամաշուրթ | Դիմերես | Դարձերես | ||
1795-1804 | 89,24 % արծաթ և 10,76 % պղինձ |
27 | 39-40 | մոտ 1,3 մլն[76][77] | «HUNDRED CENTS ONE DOLLAR OR UNIT» գրություն |
||||
Դիմերես՝ ազատությունը խորհրդանշող պատկեր
Դարձերես՝ ԱՄՆ ազգային խորհրդանիշ սպիտակագլուխ ծովարծվի պատկեր Փորագրիչ՝ Ռոբերտ Սքոթ (անգլ.՝ Robert Scot) Հատում՝ Ֆիլադելֆիայի դրամահատարան | |||||||||
1 դոլար արժողության մետաղադրամ | |||||||||
Թողարկման տարեթիվ | Մետաղ | Զանգված, գ | Տրամագիծ, մմ | Քանակ, հատ | Դրամաշուրթ | Դիմերես | Դարձերես | ||
1836, 1838, 1839 | 90 % արծաթ և 10 % պղինձ |
27 | 39 | մոտ 2 հազար[78] | հարթ | ||||
Դիմերես՝ ազատությունը խորհրդանշող պատկեր
Դարձերես՝ ԱՄՆ ազգային խորհրդանիշ սպիտակագլուխ ծովարծվի պատկեր Փորագրիչ՝ Քրիստիան Գոբրեխտ (անգլ.՝ Christian Gobrecht) Հատում՝ Ֆիլադելֆիայի դրամահատարան | |||||||||
1 դոլար արժողության մետաղադրամ | |||||||||
Թողարկման տարեթիվ | Մետաղ | Զանգված, գ | Տրամագիծ, մմ | Քանակ, հատ | Դրամաշուրթ | Դիմերես | Դարձերես | ||
1840-1873 | 90 % արծաթ և 10 % պղինձ |
26,7 | 38,1 | ավելի քան 5 մլն[79] | ատամնավոր | ||||
Դիմերես՝ ազատությունը խորհրդանշող կնոջ պատկեր
Դարձերես՝ ԱՄՆ ազգային խորհրդանիշ սպիտակագլուխ ծովարծվի պատկեր Փորագրիչ՝ Քրիստիան Գոբրեխտ (դիմերես) Հատում՝ Ֆիլադելֆիայի, Նոր Օռլեանի, Կարսոն Սիթիի և Սան Ֆրանցիսկոյի դրամահատարաններ | |||||||||
1 դոլար արժողության մետաղադրամ | |||||||||
Թողարկման տարեթիվ | Մետաղ | Զանգված, գ | Տրամագիծ, մմ | Քանակ, հատ | Դրամաշուրթ | Դիմերես | Դարձերես | ||
1878-1904, 1921 | 90 % արծաթ և 10 % պղինձ (1836-1839) |
26,7 | 38,1 | ավելի քան 650 մլն | ատամնավոր | ||||
Դիմերես՝ ազատությունը խորհրդանշող պատկեր
Դարձերես՝ ԱՄՆ ազգային խորհրդանիշ սպիտակագլուխ ծովարծվի պատկեր Փորագրիչ՝ Ջորջ Մորգան Հատում՝ Ֆիլադելֆիայի, Նոր Օռլեանի, Կարսոն Սիթիի, Դենվերի և Սան Ֆրանցիսկոյի դրամահատարան | |||||||||
1 դոլար արժողության մետաղադրամ | |||||||||
Թողարկման տարեթիվ | Մետաղ | Զանգված, գ | Տրամագիծ, մմ | Քանակ, հատ | Դրամաշուրթ | Դիմերես | Դարձերես | ||
1921-1964 (ընդհատումներով) | 90 % արծաթ և 10 % պղինձ |
26,7 | 38,1 | ավելի քան 190 մլն[80] | ատամնավոր | ||||
Դիմերես՝ ազատությունը խորհրդանշող կնոջ պատկեր
Դարձերես՝ ԱՄՆ ազգային խորհրդանիշ սպիտակագլուխ ծովարծվի պատկեր Նկարիչ՝ Անտոնիո դը Ֆրանչեսկի Հատում՝ Ֆիլադելֆիայի, Դենվերի և Սան Ֆրանցիսկոյի դրամահատարաններ | |||||||||
2010 թվականից շրջանառության մեջ են միայն ոչ թանկարժեք մետաղներից հատված մետաղադրամներ (արույր, ցինկ, պղինձի և նիկելի խառնուրդ`մանգանի և ցինկի հավելումներով կամ առանց դրանց)։ Տեսականորեն, ԱՄՆ-ում 1792 թվականից սկսած՝ հատված բոլոր մետաղադրամները համարվում են վճարման օրինական միջոց[81], բայց հին և թանկարժեք մետաղադրամները, որոնց ներքին (մետաղադրամում պարունակվող մետաղի արժեքը) կամ նումիզմատիկական արժեքը գերազանցում է անվանական արժեքին, շրջանառության մեջ գործնականում չեն հանդիպում։
Պատկեր | Անվանական արժեքը | Առանձնահատկություններ | Նկարագրություն | Տարեթիվ | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիմերես | Դարձերես | Տրամագիծ, մմ | Հաստություն, մմ | Զանգված, գ | Կազմություն | Դրամաշուրթ | Դիմերես | Դարձերես | ||
0.01 $ | 19.00 | 1.55 | 1909-1982 3.11 |
95 % պղինձ 5 % անագ/ցինկ |
հարթ | Աբրահամ Լինքոլն | Ցորենի հասկ | 1909 | ||
19.05 | 97,5 % ցինկ, պատ.՝ պղձնով (2,5 %) |
Լինքոլնի մեմորիալ | 1959 | |||||||
[Ն 1] | 1982- մինչ օրս 2.50 |
97,5 % ցինկ, պատ.՝ պղնձով (2,5 %) |
Լինքոլնի պատանեկությունը խորհրդանշող պատկեր | 2009 | ||||||
պետական և ազգային միասնությունը խորհրդանշող վահանի պատկեր | 2010 | |||||||||
0.05 $ | 21.21 | 1.95 | 5.00 | 75 % պղինձ 25 % նիկել |
հարթ | Թոմաս Ջեֆերսոն | Մոնտիչելլո | 1938 | ||
[Ն 2] | Լյուիսի և Կլարկի արշավը խորհրդանշող պատկեր | 2004 | ||||||||
Մոնտիչելլո | 2006 | |||||||||
0.10 $ | 17.91 | 1.35 | 2.268 | 91,67 % պղինձ 8,33 % նիկել |
ատամնավոր | Ֆրանկլին Ռուզվելտ | հարդախուրձ, կաղնու և ձիթենու ճյուղեր | 1946 | ||
0.25 $ | 24.26 | 1.75 | 5.67 | ատամնավոր | Ջորջ Վաշինգտոն | ԱՄՆ ազգային խորհրդանիշ սպիտակագլուխ ծովարծվի պատկեր | 1932 (1977) | |||
Ռազմական թմբակահարի պատկեր | (1975) 1976 | |||||||||
[Ն 3] | Կեսար Ռոդնիի պատկերը՝ ձիու վրա, «The First State», «Caesar Rodney» գրություններ | 1999 | ||||||||
[Ն 4] | Դյուկ Էլինգտոնի պատկերը՝ դաշնամուրի մոտ, «Justice for All» գրություն (Կոլումբիայի նշանաբանը) | 2009 | ||||||||
[Ն 5] | Հոթ-Սփրինգս ազգային պարկ | 2010 | ||||||||
0.50 $ | 30.61 | 2.15 | 11.34 | ատամնավոր | Ջոն Քենեդի | ԱՄՆ նախագահական կնիք՝ շրջապատված 50 աստղով | 1964 (1977) | |||
Independence Hall | (1975) 1976 | |||||||||
1 $ | 26.50 | 2.00 | 8.10 | ատամնավոր | Սյուզան Էնթոնի | Ապոլոն 11 (առաջին տիեզերական թռիչքը) | 1979 (1999) | |||
26.50 | 2.00 | 8.10 | 77 % պղինձ, 12 % ցինկ, 7 % մանգան, 4 % նիկել |
հարթ | Սակագավեյ | Թռչող սպիտակագլուխ ծովարծվի պատկեր | 2000 | |||
[Ն 6] | ամերիկյան հնդկացիների կողմից հողի մշակումը խորհրդանշող պատկեր | 2009 | ||||||||
հարթ | Ջորջ Վաշինգտոն | Ազատության արձան | 2007 |
Շրջանառության մեջ գտնվում են մի քանի տիպի մեկ ցենտ արժողության մետաղադրամներ՝ Աբրահամ Լինքոլնի պատկերով։ 1959 թվականին՝ Լինքոլնի ծննդյան 150-ամյա հոբելյանի առիթով, 1 ցենտ արժողության մետաղադրամի դարձերեսի պատկերը ձևափոխվեց։ Ցորենի հասկը փոխարինվեց Լինքոլնի մեմորիալի պատկերով։ Լավ պահպանված օրինակների վրա՝ սյուների միջև կարելի է նկատել ԱՄՆ 16-րդ նախագահի հուշարձանի պատկերը։ Մետաղադրամների այս տիպը հատվել է միլիարդավոր օրինակներով[82]։
Լինքոլնի 200-ամյա հոբելյանի առթիվ հատվել են 4 տիպի մետաղադրամներ, որոնք պատկերում էին նախագահի կյանքի 4 շրջանները։
2010 թվականին մետաղադրամների արտաքին տեսքը նորից փոփոխվել է, դարձերեսին պատկերվել 13 ուղղահայաց գծերով վահան, որը խորհրդանշում էր պետական և ազգային միասնությունը։
Տարբեր տարիներին 1 ցենտ արժողության մետաղադրամի կազմությունը փոփոխվել է. 1959-1962 թվականներին հատվել է բրոնզից (95 % պղինձ, 5 % անագ/ցինկ), 1963-1982 թվականներին՝ արույրից (95 % պղինձ, 5 % ցինկ)։ 1982 թվականից սկսած՝ մետաղադրամը 97,5 %-ով կազմված է պղնձնապատ ցինկից։
Վերջին տարիներին մետաղների շուկայական գների թանկացման հետևանքով, ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ մետաղադրամի ներքին արժեքը (մետաղի գինը, որից այն պատրաստված է) գերազանցում է դրա անվանական արժեքին։ Սրանով պայմանավորված՝ ԱՄՆ-ում քրեական պատասխանատվություն է սահմանվել շահույթ ստանալու նպատակով մետաղադրամների վերաձուլման դեպքում[83]։
Թոմաս Ջեֆերսոնի պատկերով 5 ցենտ արժողության մետաղադրամներ թողարկվում են 1938 թվականից՝ միլիոնավոր օրինակներով։ Մետաղադրամի դիմերեսի և դարձերեսի պատկերների ձևավորման հեղինակը փորագրիչ Ֆելիքս Շլագն է։ Որպես դիմերեսի գլխավոր պատկեր՝ ծառայել է ԱՄՆ երրորդ նախագահի մարմարե կիսանդրին, որի հեղինակը ֆրանսիացի քանդակագործ Ժան Անտուան Գուդոնն է (քանդակն արվել է Ջեֆերսոնի Ֆրանսիայում գտնվելու ժամանակ)։ Մետաղադրամի դարձերեսին պատկերված է Ջեֆերսոնի` Մոնտիչելլոյի տնամերձ հողատարածությունը։
2004 թվականին մետաղադրամի տեսքը փոխվել է։ Լյուիսի և Կլարկի կատարած արշավի 200-ամյակի առթիվ 2004-2005 թվականներին, հատվել է 4 տիպի մետաղադրամ, որոնց դարձերեսին պատկերված էին այդ արշավից դրվագներ։ Դրանցից առաջինը խորհրդանշում էր Լուիզիանայի ձեռք բերումը և հնդկացիական ցեղերի հետ համագործակցությունը։ Երկրորդի վրա պատկերված էր նավակը, որով արշավախումբը անցել էր ճանապարհի մեծ մասը, իսկ երրորդի վրա՝ պատկերված էր հյուսիսամերիկյան վայրի ցուլ։ Չորրորդ մետաղադրամի վրա խորհրդանշական կերպով պատկերված էր արշավախմբի գլխավոր ձեռքբերումը. ելք դեպի Խաղաղ օվկիանոս[84][85]։
2006 թվականին նորից սկսեցին հատվել մետաղադրամներ, որոնց դարձերեսին պատկերված էր Լինքոլնի՝ Մոնտիչելլոյի տնամերձ հողատարածությունը, իսկ դիմերեսին՝ Ջեֆերսոնի պատկերը, որի համար հիմք է հանդիսացել ամերիկացի նկարիչ Ռեմբրանդ Պիլի (անգլ.՝ Rembrandt Peale) նկարը։ Սա շրջանառության մեջ գտնվող առաջին մետաղադրամն էր, որի վրա նախագահի պատկերը ոչ թե կողքից էր, այլ դիմահայաց[86]։
Ֆրանկլին Ռուզվելտի պատկերով 10 ցենտ արժողության մետաղադրամներ հատվում են 1946 թվականից սկսած մինչ օրս՝ միլիարդավոր օրինակներով։ Շրջանառության մեջ հիմնականում գտնվում են 1965 թվականից հետո պղնձի և նիկելի համաձուլվածքից հատված մետաղադրամները։ 1946-1965 թվականներին դրանք հատվել են 90 %-անոց արծաթից[87]։
Ֆրանկլին Ռուզվելտի մահից հետո՝ 1945 թվականին, նրա հիշատակը հավերժացնելու համար որոշում ընդունվեց թողարկելու նրա պատկերով մետաղադրամներ։ 10 ցենտ արժողության մետաղադրամի ընտրությունը պայմանավորված էր Ռուզվելտի կողմից 1938 թվականին հիմնած կազմակերպության անվան հետ (1979 թվականից այդ կազմակերպությունը պաշտոնապես անվանվել է «Դայմերի երթ» (անգլ.՝ March of Dimes)):
Հիվանդ լինելով պոլիոմիելիտով` Ռուզվելը օժանդակեց մի բարեգործական ընկերության հիմնմանը, որը հովանավորում էր մանկական ուղեղային կաթվածի, պոլիոմելիտի և այլ մանակական ծանր հիվանդությունների ախտորոշումն ու դրանց բուժումը։ Բնակչությանն ուղղված «դայմեր նվիրաբերելու» զանգվածային կոչերն էլ հենց[88] դարձան «Դայմերի երթ» արտահատյության ծագման պատճառը։
Ջորջ Վաշինգտոնի պատկերով 25 ցենտ արժողության մետաղադրամներ հատվում են 1932 թվականից մինչ օրս՝ միլիարդավոր օրինակներով։ Շրջանառության մեջ հիմնականում գտնվում են 1965 թվականից հետո հատված մետաղադրամները՝ պղնձի և նիկելի համաձուլվածքից։ 1946-1965 թվականներին դրանք հատվել են 90 %-անոց արծաթից[89]։
Վաշինգտոնի պատկերը մետաղադրամների վրա հայտնվեց Մեծ դեպրեսիայի շրջանում, երբ գերիշխում էր տնտեսական անկումը, զանգվածային գործազրկությունը, բնակչության ցածր կենսամակարդակը։ Այս պայմաններում առաջին նախագահի ծննդյան 200-ամյա հոբելյանի տոնումը ենթադրում էր բարձրացնել բնակչության հայրենասիրության զգացումը և նվազեցնել ճնշված տրամադրությունը[90]։
1975-1976 թվականներին Անկախության հռչակագրի ընդունման 200-ամյակի առթիվ թողարկվեց 25, 50 ցենտ և 1 դոլար արժողության մետաղադրամների հատուկ շարք։ Շրջանառության մեջ հայտնվեց հոբելյանական 25 ցենտ արժողության մետաղադրամների ավելի քան 1,5 միլիարդ օրինակ։
1999 թվականից ամեն տարի շրջանառության մեջ են դրվել 5-6 նոր տիպի 25 ցենտ արժողության մետաղադրամներ։ 1999-2008 թվականներին հատված 25 ցենտ արժողության մետաղադրամներից յուրաքանչյուրի դարձերեսին պատկերված էր ԱՄՆ նահանգներից մեկի պատմությունը, ավանդույթները խորհրդանշող ինչ-որ տեսարան։ Պատկերների տարբերակները, սովորաբար, առաջարկվում էին նահանգի բնակիչների կողմից, իսկ վերջնական տարբերակն ընտրում էր նահանգի ղեկավարությունը։ 2009 թվականին թողարկվել է 6 մետաղադրամից կազմված շարք՝ նվիրված Կոլումբիայի շրջանին և ԱՄՆ 5 կղզային տարածքներին։ 2010 թվականին սկսեցին հատվել ԱՄՆ ազգային պարկերի պատկերներով մետաղադրամներ։ Նախատեսվում է՝ ամեն տարի (բացառությամբ 2021 թվականը) հատել 5 տիպի մետաղադրամներ՝ ԱՄՆ ազգային պարկերի կամ այլ բնական օբյեկտների պատկերներով (յուրաքնաչյուր նահանգի, ֆեդերատիվ շրջանի կամ տարածքի համար մեկական)[91]։
Հանգամանքների բերումով՝ 1964 թվականին հատված մետաղադրամները շրջանառությունից աստիճանաբար սկսեցին դուրս գալ, ընդ որում՝ իրար հետ կապ չունեցող դեպքերի պատճառով։ Ջոն Քենեդու սպանության հաջորդ տարում, մետաղադրամների վրա հայտնվեց սպանված նախագահի պատկերը։ ԱՄՆ բազմաթիվ բնակիչներ իրենց սիրելի քաղաքական գործչի պատկերով մետաղադրամները պահպանեցին որպես հուշ։ 1965 թվականին Լինդոն Ջոնսոնի հրամանով շրջանառությունից հանվեցին արծաթե մետաղադրամները (այդ թվում նաև 1964 թվականին հատված Քենեդու պատկերով 50 ցենտ արժողության մետաղադրամը)։ Ընդ որում՝ ի տարբերություն 10 և 25 ցենտ արժողության մետաղադրամների, որոնք սկսեցին հատվել պղնձի և նիկելի համաձուլվածքից, 50 ցենտ արժողության մետաղադրամները շարունակեցին հատվել 40 % արծաթից։ Սրա հետ կապված՝ մարդիկ այս մետաղադրամները ևս սկսեցին հավաքել՝ դրանք հանելով լայն շրջանառությունից։ 1971 թվականին 50 ցենտ արժողության մետաղադրամները ևս սկսեցին հատվել պղնձի և նիկելի համաձուլվածքից։ Այդ ժամանակ շրջանառութան մեջ մտան առևտրի ավտոմատները, որոնք չէին ընդունում 50 ցենտ արժողության մետաղադրամները, ինչի պատճառով բնակչությունն աստիճանաբար հրաժարվեց դրանց գործածումից[12].
2002 թվականից Քենեդու պատկերով 50 ցենտ արժողության մետաղադրամներ հատվում են փոքր քանակով (հիմնականում կոլեկցիոներների համար)։
2010 թվականին շրջանառության մեջ դրվեցին Սակագավեյի դոլարը և «Նախագահական մետաղադրամներ» շարքի մետաղադրամները։ Սակագավեյի դոլարը հատվում է 2000 թվականից։ Մետաղադրամի դիմերեսին պատկերված է շոշոնների ցեղին պատկանող կին՝ գրկին երեխա։ Այդ կինը օգնել էր Լյուիսի և Կլարկի արշավախմբին։ Մետաղադրամները պատրաստված էին մանգանային արույրով պատված պղնձից։ Ի տարբերություն շրջանառության մեջ գտնվող շատ մետղադրամների, այս ծածկույթով մետաղադրամները ենթարկվում են բրոնզափառման, ինչի արդյունքում կարող են լրիվ կորցնել ոսկեփայլ գույնը։ Դրամահատարանի կարծիքով, այս առանձնահատկությունը մետաղադրամին հաղորդում է «անտիկ երանգ», և Սակագավեյի՝ երեխայի հետ պատկերը դարձնում առավել արտահայտիչ[92]։
«Նախագահական մետաղադրամներ» շարքի թողարկումը սկսվել է 2007 թվականին։ Ծրագրվում է ամեն տարի թողարկել 4 նոր մետաղադրամներ՝ նախագահներից որևէ մեկի պատկերով։
1792 թվականի դրամային ակտով սկսվեց մեկ և կես ցենտ արժողության մետաղադրամների թողարկումը[3]։ 1 և ½ ցենտ անվանական արժեքներով մետաղադրամներ թողարկվել են ընդհուպ մինչև 1857 թվականը։ Այդ երկու մետաղադրամի արտաքին տեսքը գրեթե նույնն էր։
1 և ½ ցենտ արժողության մետաղադրամների օգտագործումն անհարմար էր։ Չնայած դրանց ցածր արժեքի՝ չափերը բավական մեծ էին՝ 27-29 մմ։ 1856 թվականից 1 ցենտ արժողության մետաղադրամները սկսեցին հատվել առավել փոքր չափերով (19 մմ), իսկ կես ցենտ արժողության մետաղադրամների թողարկումը դադարեցվեց։
Ոչ թանկարժեք մետաղներից պատրաստված մետաղադրամներում զգալի փոփոխություններ արվել են քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Ֆինանսական լուրջ դժվարությունների պատճառով կառավարությունը հարկադրված էր արծաթե 3 և 5 ցենտ արժողության մետաղադրամների համանմանությամբ հատել նոր մետաղադրամների՝ պղնձի և ցինկի համաձուլվածքից[93]։ Թողարկվեցին նաև 2 ցենտ արժողության պղնձե մետաղադրամներ։ Այս մետաղադրամներն առաջինն էին, որոնց վրա հայտնվեց էր «IN GOD WE TRUST» նշանաբանը, ինչպես նաև 13 ուղղահայաց գծերով վահանը (անգլ.՝ Union Shield), որը խորհրդանշում էր պետական և ազգային միասնությունը[94]։
Պղնձի և նիկելի համաձուլվածքից պատրաստված 3 և 5 ցենտ արժողության մետաղադրամները նույն արժողության արծաթե մետաղադրամների հետ համահավասար կերպով՝ շրջանառվել են ընդհուպ մինչև 1873 թվականը։ 1873 թվականի դրամային ակտով կարգադրվում էր հատել միայն պղնձի և նիկելի համաձուլվածքից պատրաստված մետաղադրամներ։ 2 ցենտ արժողության մետաղադրամների հատումը դադարեցվեց[8]։
1889 թվականին դադարեցվեց 3 ցենտ արժողության մետաղադրամների հատումը, իսկ 5 ցենտ արժողության մետաղադրամների արտաքին տեսքը փոփոխվեց։ 1909 թվականից առաջին անգամ մետաղադրամների վրա ազատությունը խորհրդանշող կնոջ փոխարեն հայտնվեց կոնկրետ մարդու պատկեր։ Աբրահամ Լինքոլնի ծննդյան 100-ամյա հոբելյանի առիթով՝ նախագահ Թեոդար Ռուզվելտի օժանդակությամբ, թողարկվեց 1 ցենտ արժողության մետաղադրամ՝ հոբելյարի պատկերով[95]։ Հետագայում շրջանառության համար նախատեսված ԱՄՆ բոլոր մետաղադրամների վրա հայտնվեցին իրական մարդկանց պատկերներ։
Արծաթի ստանդարտ դրամական համակարգի վերացումից հետո լայն շրջանառության համար հատվել են միայն ոչ թանկարժեք մետաղներից պատրաստված մետաղադրամներ։ Դրանցից որոշները չդիմացան այդ ժամանակ տեղի ունեցող փոփոխություններին (օրինակ՝ Ֆրանկլին Ռուզվելտի պատկերով 10 ցենտ արժողության մետաղադրամը)։ Դուայթ Էյզենհաուերի և Սյուզեն Էնթոնիի պատկերներով մետաղադրամները դուրս եկան շրջանառությունից։ 1971-1978 թվականներին հատված մետաղադրամների պատկերները կապված էին 2 իրադրաձության հետ։ 1969 թվականին մահացավ Դուայթ Էյզենհաուերը, նույն թվականին ամերիկացի տիեզերագնացները ոտք դրեցին Լուսնի վրա։ 2 տարի հետո թողարկված մետաղադրամի դիմերեսին պատկերված էր նախկին նախագահը, իսկ դարձերեսին խորհրդանշական կերպով պատկերված էր ԱՄՆ ազգային խորհրդանիշ սպիտակագլուխ ծովարծիվը՝ նստած Լուսնի մակերևույթին[96]։
½ ցենտ արժողության մետաղադրամ | |||||||||
Թողարկման տարեթիվ | Մետաղ | Զանգված, գ | Տրամագիծ, մմ | Քանակ, հատ | Դրամաշուրթ | Դիմերես | Դարձերես | ||
1793-1808 (ընդհատումներով) | 100 % պղինձ | 5,44 | 23,5 | գրեթե 18 մլն[97][98][99] | հարթ | ||||
Դիմերես՝ ազատությունը խորհրդանշող պատկեր
Դարձերես՝ ձիթենու ճյուղերից հյուսված պսակ Փորագրիչ՝ Ռոբերտ Սքոթ (անգլ.՝ Robert Scot) Հատում՝ Ֆիլադելֆիայի դրամահատարան | |||||||||
½ ցենտ արժողության մետաղադրամ | |||||||||
Թողարկման տարեթիվ | Մետաղ | Զանգված, գ | Տրամագիծ, մմ | Քանակ, հատ | Դրամաշուրթ | Դիմերես | Դարձերես | ||
1809-1836 (ընդհատումներով) | 100 % պղինձ | 5.44 | 23,5 | ավելի քան 3,5 մլն[100] | հարթ | ||||
Դիմերես՝ ազատությունը խորհրդանշող պատկեր
Դարձերես՝ սպիտակագլուխ արծվի պատկեր, ձիթենու ճյուղերից հյուսված պսակ Փորագրիչ՝ Ջոն Ռայխ (անգլ.՝ John Reich) Հատում՝ Ֆիլադելֆիայի դրամահատարան | |||||||||
½ ցենտ արժողության մետաղադրամ | |||||||||
Թողարկման տարեթիվ | Մետաղ | Զանգված, գ | Տրամագիծ, մմ | Քանակ, հատ | Դրամաշուրթ | Դիմերես | Դարձերես | ||
1840-1857 | 100 % պղինձ | 5,44 | 23 | ավելի քան 500 հազար[101] | հարթ | ||||
Դիմերես՝ ազատությունը խորհրդանշող կնոջ պատկեր
Դարձերես՝ ձիթենու ճյուղերից հյուսված պսակ Փորագրիչ՝ Քրիստիան Գոբրեխտ Հատում՝ Ֆիլադելֆիայի դրամահատարան | |||||||||
1 ցենտ արժողության մետաղադրամ | |||||||||
Թողարկման տարեթիվ | Մետաղ | Զանգված, գ | Տրամագիծ, մմ | Քանակ, հատ | Դրամաշուրթ | Դիմերես | Դարձերես | ||
1793-1807 | 100 % պղինձ | 10,9 | 28 | ավելի քան 17 մլն | հարթ | ||||
Դիմերես՝ ազատությունը խորհրդանշող պատկեր
Դարձերես՝ ձիթենու ճյուղերից հյուսված պսակ Փորագրիչ՝ Ռոբերտ Սքոթ (անգլ.՝ Robert Scot) Հատում՝ Ֆիլադելֆիայի դրամահատարան | |||||||||
1 ցենտ արժողության մետաղադրամ | |||||||||
Թողարկման տարեթիվ | Մետաղ | Զանգված, գ | Տրամագիծ, մմ | Քանակ, հատ | Դրամաշուրթ | Դիմերես | Դարձերես | ||
1808-1814 | 100 % պղինձ | 10.9 | 28-29 | ավելի քան 4,7 մլն[102] | հարթ | ||||
Դիմերես՝ ազատությունը խորհրդանշող պատկեր
Դարձերես՝ սպիտակագլուխ արծվի պատկեր, ձիթենու ճյուղերից հյուսված պսակ Փորագրիչ՝ Ջոն Ռայխ (անգլ.՝ John Reich) Հատում՝ Ֆիլադելֆիայի դրամահատարան | |||||||||
1 ցենտ արժողության մետաղադրամ | |||||||||
Թողարկման տարեթիվ | Մետաղ | Զանգված, գ | Տրամագիծ, մմ | Քանակ, հատ | Դրամաշուրթ | Դիմերես | Դարձերես | ||
1816-1857 | 100 % պղինձ | 10,9 | 27-29 | ավելի քան 128 մլն[103][104] | հարթ | ||||
Դիմերես՝ ազատությունը խորհրդանշող կնոջ պատկեր
Դարձերես՝ ձիթենու ճյուղերից հյուսված պսակ Փորագրիչ՝ Ռոբերտ Սքոթ և Քրիստիան Գոբրեխտ Հատում՝ Ֆիլադելֆիայի դրամահատարան | |||||||||
1 ցենտ արժողության մետաղադրամ | |||||||||
Թողարկման տարեթիվ | Մետաղ | Զանգված, գ | Տրամագիծ, մմ | Քանակ, հատ | Դրամաշուրթ | Դիմերես | Դարձերես | ||
1856-1858 | 88 % պղինձ, 12 % նիկել | 4,7 | 19 | ավելի քան 42 մլն[105] | հարթ | ||||
Դիմերես՝ թռչող արծվի պատկեր
Դարձերես՝ անվանական արժեքը, ցորենի հասկից, եգիպտացորենի կողրերից և ծխախոտաբույսի տերևներից հյուսված պսակ Փորագրիչ՝ Ջեյմս Լոնգեկր Հատում՝ Ֆիլադելֆիայի դրամահատարան | |||||||||
1 ցենտ արժողության մետաղադրամ | |||||||||
Թողարկման տարեթիվ | Մետաղ | Զանգված, գ | Տրամագիծ, մմ | Քանակ, հատ | Դրամաշուրթ | Դիմերես | Դարձերես | ||
1859-1909 | արույր | 3,11 | 19 | ավելի քան 1,9 մլրդ[106] | հարթ | ||||
Դիմերես՝ կնոջ պատկեր՝ հնդկացիական գլարկով
Դարձերես՝ անվանական արժեքը, դափնու տերևներից հյուսված պսակ, պետական միասնությունը խորհրդանշող վահան Փորագրիչ՝ Ջեյմս Լոնգեկր Հատում՝ Ֆիլադելֆիայի և Սան Ֆրանցիսկոյի դրամահատարաններ | |||||||||
1 ցենտ արժողության մետաղադրամ | |||||||||
Թողարկման տարեթիվ | Մետաղ | Զանգված, գ | Տրամագիծ, մմ | Քանակ, հատ | Դրամաշուրթ | Դիմերես | Դարձերես | ||
1909-1958 | արույր | 3,11 | 19 | ավելի քան 20 մլրդ[107] | հարթ | ||||
Դիմերես՝ Աբրահամ Լինքոլնի պատկերը
Դարձերես՝ 2 հասկ՝ «ONE CENT», «E PLURIBUS UNUM», «UNITED STATES OF AMERICA» գրությունների 2 կողմում Փորագրիչ՝ Վիկտոր Բրեններ Հատում՝ Ֆիլադելֆիայի, Դենվերի և Սան Ֆրանցիսկոյի դրամահատարաններ | |||||||||
2 ցենտ արժողության մետաղադրամ | |||||||||
Թողարկման տարեթիվ | Մետաղ | Զանգված, գ | Տրամագիծ, մմ | Քանակ, հատ | Դրամաշուրթ | Դիմերես | Դարձերես | ||
1864-1873 | 95 % պղինձ | 6,2 | 23 | ավելի քան 45 մլն[108] | հարթ | ||||
Դիմերես՝ պետական միասնությունը խորհրդանշող վահան
Դարձերես՝ ցորենի հասկերից հյուսված պսակ Փորագրիչ՝ Ջեյմս Լոնգեկր Հատում՝ Ֆիլադելֆիայի դրամահատարան | |||||||||
3 ցենտ արժողության մետաղադրամ | |||||||||
Թողարկման տարեթիվ | Մետաղ | Զանգված, գ | Տրամագիծ, մմ | Քանակ, հատ | Դրամաշուրթ | Դիմերես | Դարձերես | ||
1865-1889 | 75 % պղինձ և 25 % նիկել | 1,9 | 17,9 | ավելի քան 31 մլն[109] | հարթ | ||||
Դիմերես՝ ազատությունը խորհրդանշող պատկեր
Դարձերես՝ «III» թիվը՝ ձիթենու ճյուղերից հյուսված պսակի կենտրոնում Փորագրիչ՝ Ջեյմս Լոնգեկր Հատում՝ Ֆիլադելֆիայի դրամահատարան | |||||||||
5 ցենտ արժողության մետաղադրամ | |||||||||
Թողարկման տարեթիվ | Մետաղ | Զանգված, գ | Տրամագիծ, մմ | Քանակ, հատ | Դրամաշուրթ | Դիմերես | Դարձերես | ||
1866-1883 | 75 % պղինձ և 25 % նիկել |
5 | 20,5 | ավելի քան 128 մլն[110] | հարթ | ||||
Դիմերես՝ պետական միասնությունը խորհրդանշող վահան
Դարձերես՝ «5» թիվը՝ 13 աստղից բաղկացած շրջանի կենտրոնում Փորագրիչ՝ Ջեյմս Լոնգեկր Հատում՝ Ֆիլադելֆիայի դրամահատարան | |||||||||
5 ցենտ արժողության մետաղադրամ | |||||||||
Թողարկման տարեթիվ | Մետաղ | Զանգված, գ | Տրամագիծ, մմ | Քանակ, հատ | Դրամաշուրթ | Դիմերես | Դարձերես | ||
1883-1913 | 75 % պղինձ և 25 % նիկել | 5 | 21,2 | ավելի քան 570 մլն[111] | հարթ | ||||
Դիմերես՝ ազատությունը խորհրդանշող պատկեր
Դարձերես՝ «V» թիվը՝ պսակի կենտրոնում Փորագրիչ՝ Չարլզ Բարբեր Հատում՝ Ֆիլադելֆիայի, Դենվերի և Սան Ֆրանցիսկոյի դրամահատարաններ | |||||||||
5 ցենտ արժողության մետաղադրամ | |||||||||
Թողարկման տարեթիվ | Մետաղ | Զանգված, գ | Տրամագիծ, մմ | Քանակ, հատ | Դրամաշուրթ | Դիմերես | Դարձերես | ||
1913-1938 | 75 % պղինձ և 25 % նիկել | 5 | 21,2 | ավելի քան 1,2 մլրդ[112] | հարթ | ||||
Դիմերես՝ հնդկացու պատկեր
Դարձերես՝ հյուսիսամերիկյան վայրի ցուլ Փորագրիչ՝ Ջեյմս Ֆրեյզեր Հատում՝ Ֆիլադելֆիայի, Դենվերի, Սան Ֆրանցիսկոյի դրամահատարաններ | |||||||||
1 դոլար արժողության մետաղադրամ (Էյզենհաուերի դոլար) | |||||||||
Թողարկման տարեթիվ | Մետաղ | Զանգված, գ | Տրամագիծ, մմ | Քանակ, հատ | Դրամաշուրթ | Դիմերես | Դարձերես | ||
1971-1978 | պղնձի և նիկելի խառնուրդ | 22,7 | 38,5 | ավելի քան 680 մլն[113] | ատամնավոր | ||||
Դիմերես՝ Դուայթ Էյզենհաուերի պատկերը
Դարձերես՝ ամերիկացիների՝ Լուսնի վրա իջնելը խորհրդանշող պատկեր Փորագրիչ՝ Ֆրանկ Գասպարրո Հատում՝ Ֆիլադելֆիայի, Դենվերի և Սան Ֆրանցիսկոյի դրամահատարաններ | |||||||||
1 դոլար արժողության մետաղադրամ (Սյուզեն Էնթոնիի դոլար) | |||||||||
Թողարկման տարեթիվ | Մետաղ | Զանգված, գ | Տրամագիծ, մմ | Քանակ, հատ | Դրամաշուրթ | Դիմերես | Դարձերես | ||
1979-1981, 1999 | 91,67 % պղինձ և 8,33 նիկել | 8,1 | 26,5 | ավելի քան 880 մլն[114] | ատամնավոր | ||||
Դիմերես՝ Սյուզեն Էնթոնիի պատկերը
Դարձերես՝ ամերիկացիների՝ Լուսնի վրա իջնելը խորհրդանշող պատկեր Փորագրիչ՝ Ֆրանկ Գասպարրո Հատում՝ Ֆիլադելֆիայի, Դենվերի և Սան Ֆրանցիսկոյի դրամահատարաններ | |||||||||
Բացի շրջանառության համար նախատեսված մետաղադրամներից, ամեն տարի թողարկվում են նաև ներդրումային, հիշատակային և հոբելյանական մետաղադրամներ։
Ներդրումային մետաղադրամները հատվում են թանկարժեք մետաղներից։ Շրջանառության մեջ չեն հայտնվում։ Չնայած տեսականորեն դրանք վճարման օրինական միջոց են, և դրանցով կարելի է ձեռք բերել դրանց անվանական արժեքին համապատասխան ցանկացած ապրանք՝ դրանց ներքին արժեքը (մետաղի արժեքը, որից պատրաստված են) զգալիորեն գերազանցում է անվանական արժեքին։
Այս մետաղադրամները հատվում են արծաթից, ոսկուց և պլատինից։ ԱՄՆ առաջին ներդրումային մետաղադրամները հատվել են 1986 թվականին։ Դրանց թողարկումը թույլատրվել է 1985 թվականի դրամային ակտով[115]։
1986 թվականից թողարկվում են 1 դոլար արժողության արծաթե մետաղադրամներ (99,9% արծաթ)։ Մետաղադրամի դիմերեսի պատկերը կրկնում էր 1916-1947 թվականներին թողարկված 50 ցենտ արժողության մետաղադրամների պատկերը։ Դարձերեսին պատկերված էր ԱՄՆ զինանշանը՝ «UNITED STATES OF AMERICA» և «1 OZ. FINE SILVER — ONE DOLLAR» շրջանաձև գրություններով[116]։
1985 թվականի դրամային ակտով[115] թույլատրվեց ներդրումային ոսկե մետաղադրամների թողարկումը։ Ավելի քան 50 տարվա ընդմիջումից հետո (մինչ այդ վերջին ոսկե մետաղադարմները հատվել էին 1933 թվականին) 1986 թվականին սկսեցին նորից հատվել ոսկե մետաղադրամներ։
1986 թվականից ամեն տարի հատվում են $5, $10, $25 и $50 անվանական արժեքներով մետաղադրամներ (91,67%-անոց ոսկի)։ Դրանց դիմերեսի պատկերը կրկնում է Սենտ Գոդենսի 20 դոլար արժողոթյան մետաղադրամի դիմերեսի պատկերը, որը շրջանառության մեջ է եղել 1907-1933 թվականներին։ Մետաղադրամի դարձերեսին պատկերված էր արծիվ, որը բերում էր խաղաղության խորհրդանիշ ձիթենու ճյուղն իր բույնը[117]։
2006 թվականին սկսեցին թողարկվել $50 անվանական արժեքով մետաղադրամներ՝ պատրաստված 99,99%-անոց ոսկուց, որը գործնականորեն կրկնում էր հնդկացու պատկերով 5 ցենտ արժողության մետաղադրամի տեսքը։ Այս մետաղադրամը թողարկվում է ամեն տարի։ 2008 թվականին 50 դոլար արժողության մետաղադրամի համանմանությամբ՝ հատվել են նաև 5, 10 և 25 դոլար արժողության մետաղադրամներ[118]։
Այս մետաղադրամները ներդրումային են և նախատեսված չեն շրջանառության համար, ուստի՝ դրանց վրա նշվում է նաև քաշը։ Ընդ որում՝ ոչ թե մետաղադրամի քաշը, այլ դրանում պարունակվող մաքուր ոսկու քաշը։ Կախված անվանական արժեքից այն կազմում է.
10, 25, 50 և 100 դոլար անվանական արժեքներով՝ 0,9995 հարգի պլատինից պատրաստված մետաղադրամներ առաջին անգամ թողարկվել են 1997 թվականին։ Մետաղադրամների արտաքին տեսքը համընկնում է, տարբեր է միայն անվանական արժեքի գրությունը և մետաղի քաշը (ունցիաներով)[119]։ Քաշը՝ կախված անվանական արժեքից տատանվում է.
Մետաղադրամի ներքին արժեքը (մետաղի արժեքը, որից պատրաստված է այն) զգալիորեն գերազանցում է անվանական արժեքը։ Սրա հետ կապված այդ մետաղադրամները շրջանառության մեջ չեն հայտնվում։
Դարձերես $100 | Տարեթիվ | Քաշ, oz | Քաշ, գ | Տրամագիծ, մմ | Հաստություն, մմ | Որակ | Քանակ |
1997 | 1oz | 31,120 | 32,70 | 2,39 | BU | 56 000 | |
1997 | 1oz | 31,120 | 32,70 | 2,39 | Proof | 16 000 | |
1997 | 1/2oz | 15,560 | 27,0 | 1,75 | BU | 20 500 | |
1997 | 1/2oz | 15,560 | 27,0 | 1,75 | Proof | 14 640 | |
1997 | 1/4oz | 7,780 | 22,0 | 1,32 | BU | 27 100 | |
1997 | 1/4oz | 7,780 | 22,0 | 1,32 | Proof | 18 730 | |
1997 | 1/10oz | 3,112 | 16,5 | 0,95 | BU | 70 250 | |
1997 | 1/10oz | 3,112 | 16,5 | 0,95 | Proof | 37 270 | |
1998 | 1oz | 31,120 | 32,70 | 2,39 | BU | 133 002 | |
1998 | 1oz | 31,120 | 32,70 | 2,39 | Proof | 26 050 | |
1998 | 1/2oz | 15,560 | 27,0 | 1,75 | BU | 32 419 | |
1998 | 1/2oz | 15,560 | 27,0 | 1,75 | Proof | 13 920 | |
1998 | 1/4oz | 7,780 | 22,0 | 1,32 | BU | 38 887 | |
1998 | 1/4oz | 7,780 | 22,0 | 1,32 | Proof | 14 203 | |
1998 | 1/10oz | 3,112 | 16,5 | 0,95 | BU | 39 525 | |
1998 | 1/10oz | 3,112 | 16,5 | 0,95 | Proof | 19 920 | |
1999 | 1oz | 31,120 | 32,70 | 2,39 | BU | 56 707 | |
1999 | 1oz | 31,120 | 32,70 | 2,39 | Proof | 12 355 | |
1999 | 1/2oz | 15,560 | 27,0 | 1,75 | BU | 32 309 | |
1999 | 1/2oz | 15,560 | 27,0 | 1,75 | Proof | 11 100 | |
1999 | 1/4oz | 7,780 | 22,0 | 1,32 | BU | 39 734 | |
1999 | 1/4oz | 7,780 | 22,0 | 1,32 | Proof | 13 524 | |
1999 | 1/10oz | 3,112 | 16,5 | 0,95 | BU | 55 955 | |
1999 | 1/10oz | 3,112 | 16,5 | 0,95 | Proof | 19 125 | |
2000 | 1oz | 31,120 | 32,70 | 2,39 | BU | 10 003 | |
2000 | 1oz | 31,120 | 32,70 | 2,39 | Proof | 12 400 | |
2000 | 1/2oz | 15,560 | 27,0 | 1,75 | BU | 18 892 | |
2000 | 1/2oz | 15,560 | 27,0 | 1,75 | Proof | 11 000 | |
2000 | 1/4oz | 7,780 | 22,0 | 1,32 | BU | 20 054 | |
2000 | 1/4oz | 7,780 | 22,0 | 1,32 | Proof | 11 900 | |
2000 | 1/10oz | 3,112 | 16,5 | 0,95 | BU | 34 027 | |
2000 | 1/10oz | 3,112 | 16,5 | 0,95 | Proof | 15 600 | |
2001 | 1oz | 31,120 | 32,70 | 2,39 | BU | 14 070 | |
2001 | 1oz | 31,120 | 32,70 | 2,39 | Proof | 14 000 | |
2001 | 1/2oz | 15,560 | 27,0 | 1,75 | BU | 12 815 | |
2001 | 1/2oz | 15,560 | 27,0 | 1,75 | Proof | 13 000 | |
2001 | 1/4oz | 7,780 | 22,0 | 1,32 | BU | 21 815 | |
2001 | 1/4oz | 7,780 | 22,0 | 1,32 | Proof | 15 000 | |
2001 | 1/10oz | 3,112 | 16,5 | 0,95 | BU | 52 017 | |
2001 | 1/10oz | 3,112 | 16,5 | 0,95 | Proof | 25 000 | |
2002 | 1oz | 31,120 | 32,70 | 2,39 | BU | 11 502 | |
2002 | 1oz | 31,120 | 32,70 | 2,39 | Proof | 9835 | |
2002 | 1/2oz | 15,560 | 27,0 | 1,75 | BU | 24 005 | |
2002 | 1/2oz | 15,560 | 27,0 | 1,75 | Proof | 8775 | |
2002 | 1/4oz | 7,780 | 22,0 | 1,32 | BU | 27 405 | |
2002 | 1/4oz | 7,780 | 22,0 | 1,32 | Proof | 9285 | |
2002 | 1/10oz | 3,112 | 16,5 | 0,95 | BU | 23 005 | |
2002 | 1/10oz | 3,112 | 16,5 | 0,95 | Proof | 12 365 | |
2003 | 1oz | 31,120 | 32,70 | 2,39 | BU | 8007 | |
2003 | 1oz | 31,120 | 32,70 | 2,39 | Proof | 14 000 | |
2003 | 1/2oz | 15,560 | 27,0 | 1,75 | BU | 17 409 | |
2003 | 1/2oz | 15,560 | 27,0 | 1,75 | Proof | 13 000 | |
2003 | 1/4oz | 7,780 | 22,0 | 1,32 | BU | 25 207 | |
2003 | 1/4oz | 7,780 | 22,0 | 1,32 | Proof | 15 000 | |
2003 | 1/10oz | 3,112 | 16,5 | 0,95 | BU | 22 007 | |
2003 | 1/10oz | 3,112 | 16,5 | 0,95 | Proof | 20 000 | |
2004 | 1oz | 31,120 | 32,70 | 2,39 | BU | 7009 | |
2004 | 1oz | 31,120 | 32,70 | 2,39 | Proof | 14 000 | |
2004 | 1/2oz | 15,560 | 27,0 | 1,75 | BU | 13 236 | |
2004 | 1/2oz | 15,560 | 27,0 | 1,75 | Proof | 13 000 | |
2004 | 1/4oz | 7,780 | 22,0 | 1,32 | BU | 18 010 | |
2004 | 1/4oz | 7,780 | 22,0 | 1,32 | Proof | 15 000 | |
2004 | 1/10oz | 3,112 | 16,5 | 0,95 | BU | 15 010 | |
2004 | 1/10oz | 3,112 | 16,5 | 0,95 | Proof | 20 000 | |
2005 | 1oz | 31,120 | 32,70 | 2,39 | BU | 6310 | |
2005 | 1oz | 31,120 | 32,70 | 2,39 | Proof | 14 000 | |
2005 | 1/2oz | 15,560 | 27,0 | 1,75 | BU | 9013 | |
2005 | 1/2oz | 15,560 | 27,0 | 1,75 | Proof | 13 000 | |
2005 | 1/4oz | 7,780 | 22,0 | 1,32 | BU | 12 013 | |
2005 | 1/4oz | 7,780 | 22,0 | 1,32 | Proof | 15 000 | |
2005 | 1/10oz | 3,112 | 16,5 | 0,95 | BU | 14 013 | |
2005 | 1/10oz | 3,112 | 16,5 | 0,95 | Proof | 20 000 | |
rowspan=8 | 2006 | 1oz | 31,120 | 32,70 | 2,39 | BU | 6000 |
2006 | 1oz | 31,120 | 32,70 | 2,39 | Proof | ? | |
2006 | 1/2oz | 15,560 | 27,0 | 1,75 | BU | 9602 | |
2006 | 1/2oz | 15,560 | 27,0 | 1,75 | Proof | ? | |
2006 | 1/4oz | 7,780 | 22,0 | 1,32 | BU | 12 001 | |
2006 | 1/4oz | 7,780 | 22,0 | 1,32 | Proof | ? | |
2006 | 1/10oz | 3,112 | 16,5 | 0,95 | BU | 11 001 | |
2006 | 1/10oz | 3,112 | 16,5 | 0,95 | Proof | ? | |
rowspan=8 | 2007 | 1oz | 31,120 | 32,70 | 2,39 | BU | 7202 |
2007 | 1oz | 31,120 | 32,70 | 2,39 | Proof | ? | |
2007 | 1/2oz | 15,560 | 27,0 | 1,75 | BU | 7001 | |
2007 | 1/2oz | 15,560 | 27,0 | 1,75 | Proof | ? | |
2007 | 1/4oz | 7,780 | 22,0 | 1,32 | BU | 8402 | |
2007 | 1/4oz | 7,780 | 22,0 | 1,32 | Proof | ? | |
2007 | 1/10oz | 3,112 | 16,5 | 0,95 | BU | 13 003 | |
2007 | 1/10oz | 3,112 | 16,5 | 0,95 | Proof | ? | |
rowspan=8 | 2008 | 1oz | 31,120 | 32,70 | 2,39 | BU | ? |
2008 | 1oz | 31,120 | 32,70 | 2,39 | Proof | ? | |
2008 | 1/2oz | 15,560 | 27,0 | 1,75 | BU | ? | |
2008 | 1/2oz | 15,560 | 27,0 | 1,75 | Proof | ? | |
2008 | 1/4oz | 7,780 | 22,0 | 1,32 | BU | ? | |
2008 | 1/4oz | 7,780 | 22,0 | 1,32 | Proof | ? | |
2008 | 1/10oz | 3,112 | 16,5 | 0,95 | BU | ? | |
2008 | 1/10oz | 3,112 | 16,5 | 0,95 | Proof | ? | |
rowspan=1 | 2009 | 1oz | 31,120 | 32,70 | 2,39 | Proof | 8000[121] |
rowspan=1 | 2010 | 1oz | 31,120 | 32,70 | 2,39 | Proof | 10 000[122] |
Հոբելյանական և հիշատակային մետաղադրամները հատվում են նշանավորելու համար որևէ հոբելյանական տարեթիվ, կամ ի հիշատակ նշանակալից իրադարձությունների։ Այդպիսի առաջին մետաղադրամները թողարկվել են 1893 թվականին՝ 25 ցենտ անվանական արժեքով՝ նվիրված Կոլումբոսի կողմից Ամերիկայի հայտնաբերման 400-ամյակին[123]։
1982 թվականից սկսած գրեթե ամեն տարի թողարկվում են մի քանի հիշատակային և հոբելյանական մետաղադրամներ։ Շատ դեպքերում այս մետաղադրամները միանգամից դուրս են գալիս շրջանառությունից։ Այնուամենայնիվ՝ մեծ քանակությամբ թողարկված մետաղադարմները որոշ ժամանակ մնում են շրջանառության մեջ։ Այդիպիսին են, օրինակ՝ ԱՄՆ անկախության 200-ամյակի առթիվ թողարկված, 25, 50 ցենտ և 1 դոլար արժողության մետաղադրամները. դրանք հատվել են միլիարդավոր օրինակներով[124]։
Շրջանառու հիշատակային մետաղադրամների թողարկումը ձեռնտու է ԱՄՆ դրամահատարանի համար՝ սենյորաժի հաշվին։ Այսպես, 25 ցենտ արժողության 50 տարբեր մետաղադրամների անվանական և իրական արժեքների տարբերությունը 1999-2008 թվականներին կազմել է մոտ 6 միլիարդ դոլար[125]։
Սրա հետ կապված՝ դրամահատարանն ամեն տարի սկսեց թողարկել շրջանառության համար նախատեսված հիշատակային մետաղադրամներ։ 2004-2005 թվականներին թողարկվել են Լյուիսի և Կլարկի կատարած արշավի 200-ամյակին նվիրված 5 ցենտ արժողության մետաղադրամներ, 2009 թվականին թողարկվել է ԱՄՆ տարածքների պատկերներով 6 մետաղադրամ, 2007-2017 թվականներին թողարկվել են մեկ դոլար արժողության 70 տարբեր մետաղադրամներ։ 2009-2010 թվականներին թողարկվել են 1 ցենտ արժողության 5 տարբեր մետաղադրամներ, 2010-2021 թվականներին նախատեսվում է թողարկել ԱՄՆ ազգային պարկերի պատկերներով 25 ցենտ արժողության մետաղադրամներ։
Նոր պետության ստեղծման հայտարարումից անմիջապես հետո, Ամերիկայի Համադաշնային Նահանգները սկսեց թողարկել սեփական դրամական արժույթը։
Ամերիկայի Համադաշնային Նահանգների կազմի մեջ մտնում էր նաև Լուիզիանան, որի վարչական կենտրոնում՝ Նոր Օռլեանում, կար դրամահատարան։ Դրանում նոր կազմավորվող պետության կառավարության վերահսկողությամբ թողարկվեց 50 ցենտ արժողության 962 633 մետաղադրամ[126]։
Նոր Օռլեանի դրամահատարանում հատվել է նաև 50 ցենտ արժողության 4 նմուշային մետաղադրամ, որոնց դիմերեսի պատկերը կրկնում էր մինչպատերազմյան շրջանի մետաղադրամների դիմերեսի պատկերը, իսկ դարձերեսին պատկերված էին Համադաշնային Նահանգների խորհրդանիշերը. 15 ուղղահայաց գծով և 7 աստղով վահան, որի վերևում գտնվում էր հեղափոխության և ազատության խորհրդանիշ փրյուգիական գլխարկը, վահանի 2 կողքին պատկերված էր բամբակենուց և շաքարեղեգից (հարավային նահանգների հիմնական գյուղատնտեսական մշակաբույսեր) հյուսված պսակ։ Մետաղադրամի եզրին առկա էր «CONFEDERATE STATES OF AMERICA» գրությունը և անվանական արժեքը՝ «HALF DOL.»: Հետագայում թողարկվել են այս հազվադեպ հանդիպող մետաղադրամի (ընդամենը 4 օրինակ) բազմաթիվ կրկնօրինակներ[127]։
1861 թվականին թողակվել է պղնձի և նիկելի համաձուլվածքից պատրաստված՝ 1 ցենտ արժողության 12 նմուշային մետաղադրամ։ Դիմերեսին պատկերված էր հռոմեական դիցարանի իմաստության աստվածուհի Միներվան՝ փրյուգիական գլխարկով, մետաղադրամի եզրին՝ առկա էր «CONFEDERATE STATES OF AMERICA» գրությունը։ Դարձերեսին՝ հարավային նահանգների հիմնական գյուղատնտեսական մշակաբույսերից հյուսված պսակի կենտրոնում, գրված էր մետաղադրամի անվանական արժեքը՝ «1 CENT»: Մետաղադրամի ներքևում պատկերված էր բամբակի (Համադաշնային նահանգների տնտեսության հիմքը) մի հակ։ Հետագայում հատվել են այս մետաղադրամի բազմաթիվ կրկնօրինակներ՝ տարբեր մետաղներից՝ բացառությամբ պղնձի և նիկելի համաձուլվածքի[128]։
Հետագա մի քանի տարիներին մետաղադրամներ չեն հատվել։ Սա բացատրվում է մի քանի հանգամանքներով։ Ոսկու և արծաթի գրեթե ամբողջ բանկային պաշարները հավաքվել էին Համադաշնության պետական գանձատանը և պատերազմի սկզբում՝ ձեռքբերված զինամթերքի դիմաց՝ ուղարկվել Եվրոպա։ 1862 թվականի ապրիլի վերջին Նոր Օռլեանի կորուստը հանգեցրեց նաև դրամահատարանի կորստին՝ մեծ հարված հասցնելով Համադաշնային Նահանգների տնտեսությանը։ Գլխավոր նավահանգիստն անցավ թշնամու ձեռքը։ Սա հանգեցրեց արտասահմանյան փոխառությունների հոսքի նվազեցմանը և Համադաշնության դոլարի արժեզրկմանը[129]։
19-րդ դարի 2-րդ կեսին Չինաստանում՝ ի տարբերություն այլ երկրների, դեռևս պահպանվում էր արծաթի ստանդարտ դրամական համակարգը։ Դրամի գործառույթ ունեցող հիմնական մետաղն այստեղ արծաթն էր[130]։ Չինաստանի հետ առևտրի համար ԱՄՆ-ն թողարկեց հատուկ առևտրային մետաղադրամներ։ Դրանց հետ միասին Չինաստանում լայն կիրառություն ուներ նաև մեքսիկական պեսոն։
1873 թվականի ԱՄՆ կոնգրեսի կողմից ընդունված դրամային ակտով սահմանվում էր առևտրային դոլարների թողարկումը[8]։
Առևտրային դոլարի ստեղծողները, սակայն, իրենց հաշվարկներում որոշակիորեն սխալվել էին։ Նոր մետաղադրամի վրա առկա էր մետաղադրամի և դրանում թանկարժեք մետաղի քաշի վերաբերյալ գրություն («420 GRAINS 900 FINE»), ինչը համապատասխանում էր 27,2 գրամ 90 տոկոսանոց արծաթի։ Այսպես, ստեղծողների որոշմամբ մետաղադրամը պետք է ավելի մեծ քաշ ունենար, քան մեքսիկական պեսոյինն էր՝ պարունակելով 416 գրան արծաթ։ Բայց ամերիկացիները հաշվի չէին առել, որ մեքսիկական մետաղադրամները պատրաստված էին ավելի բարձր հարգի արծաթից։ Արդյունքում՝ դրանցում մաքուր արծաթի պարունակությունը ավելի շատ էր, ինչը մեքսիկական պեսոն առավել «գրավիչ» էր դարձնում՝ ամերիկյան առևտրային դոլարի համեմատությամբ[131]։
Չնայած, որ առևտրային մետաղադրամներն անմիջականորեն չէին հայտնվում ԱՄՆ ներքին շուկայում՝ դրանք համարվում էին վճարման օրինական միջոց։ Մետաղադրամի վրա առկա էր «UNITED STATES OF AMERICA» գրությունը։ Յուրաքանչյուր ոք կարող էր արևելքից բերված առևտրային մետաղադրամով գնել դրա անվանական արժեքին համապատասխան ցանկացած ապրանք։
Դրությունը փոխվեց 1876 թվականին՝ ոսկու նկատմամբ արծաթի գնի անկման հետ կապված։ Արտաքին առևտրի համար նախատեսված մետաղադրամները հետ գնվեցին 80 ցենտին համարժեք գնով, բերվեցին ԱՄՆ, որտեղ դրանցով հնարավոր էր ապրանք գնել՝ դրանց անվանական արժեքին համապատասխան։ Արդյունքում՝ կենգրեսը որոշում ընդունեց, որի համաձայն առևտրային մետաղադրամը դարձավ ԱՄՆ դրամահատարանի կողմից թողարկված՝ «UNITED STATES OF AMERICA» գրությամբ միակ մետաղադրամը, որն ԱՄՆ տարածքում վճարման օրինական միջոց չէր։
Բացի շրջանառության համար նախատեսված մետաղադրամներից, դրամահատարանում կարող են հատվել նաև նմուշային օրինակներ։ Ի տարբերություն շրջանառու մետաղադրամների՝ դրանք վճարման օրինական միջոց չեն, և միայն պատմական կամ կոլեկցիոնային նշանակություն ունեն։ Նմուշային մետաղադրամները հատվում են 2 նպատակով։ Մի դեպքում դրանք նախատեսվող մետաղադրամի համար որպես փորձանմուշ են ծառայում (դրանք կարող են պատրաստվել տարբեր մետաղներից՝ անագ, կապար, նիկել և այլն), մեկ այլ դեպքում՝ նմուշային են դառնում շրջանառության համար նախատեսված, բայց այս կամ այն պատճառով շրջանառության մեջ չհայտնված մետաղադրամները[132]։
Գոյություն ունեն ԱՄՆ հարյուրավոր նմուշային մետաղադրամներ[133][134][135][136][137][138][139][140][141][142][143][144][145][146][147][148][149][150]։ Հիմնականում դրանք ծառայել են որպես փորձանմուշ։
Նմուշային մետաղադրամներից է 4 դոլար արժողության «ստելլան», որն իր անվանումը ստացել է լատիներեն stella բառից, թարգմանաբար նշանակում է աստղ։ Դրա ստեղծման պատմությունը կապված է Լատինական դրամական միության հետ։ Այդ միությունը ստեղծվել է 1865 թվականին Ֆրանսիայում՝ մի քանի արժույթների միասնականացման նպատակով։ ԱՄՆ դրամահատարանի կողմից թողարկված ստելլան համապատասխանում էր 20 ֆրանսիական ֆրանկի, 20 իսպանական պեսետի, 20 իտալական լիրայի, 8 հոլանդական և ավստրիական ֆլորինի։ Լատինական դրամական միությանը ԱՄՆ անդամակցության գաղափարը մերժվեց կոնգրեսի կողմից և 4 դոլար արժողության (ստելլա) նմուշային մետաղադրամը շրջանառության մեջ չհայտնվեց[151]։
1933 թվականի տնտեսական ճգնաժամի հետ կապված՝ ԱՄՆ-ը հրաժարվեց ոսկու ստանդարտ դրամական համակարգից։ Ոսկե մետաղադրամները դուրս բերվեցին շրջանառությունից, և ավելի վաղ հատված 445 500 մետաղադրամ վերաձուլվեց։
20 մետաղադրամ, այնուամենայնիվ, փրկվեց։ Դրանք բոլորն անօրինական կերպով ձեռք էին բերվել ոսկերիչ Իզրայել Սվիթի կողմից։ Այդ մետաղադրամներից ինը նա վաճառեց կոլեկցիոներներին (նրանցից մեկը Եգիպտոսի թագավոր Ֆարուկ 1-ինն էր)։
Այս հազվադեպ հանդիպող մետաղադրամների վաճառքը աննկատ չէր կարող մնալ, և ԱՄՆ հատուկ ծառայությունների ջանքերով դրանք բռնագրավվեցին՝ բացի այն մետաղադրամից, որը Եգիպտոսի թագավորն էր ձեռք բերել։ 1991 թվականին բրիտանացի Ստիվեն Ֆենտոնին հաջողվեց ձեռք բերել այդ օրինակը, որը ևս բռնագրավվեց հատուկ ծառայությունների կողմից։ Երկարատև դատական գործընթացից հետո դատարանը վճռեց մետաղադրամը վաճառել աճուրդում, իսկ դրա հասույթը կիսել ԱՄՆ պետական գանձատան և Ստիվեն Ֆենտոնի միջև։ Մետաղադրամը վաճառվեց 2002 թվականին անանուն մի կոլեկցիոների՝ 7 590 020 դոլարով։ 2004 թվականին Իզրայել Սվիթի ժառանգների մոտ հայտնաբերվեց 1933 թվականին հատված 20 դոլար արժողության մետաղադրամների ևս 10 օրինակ, որոնք բռնագրավվեցին և տեղափոխվեցին Ֆորտ Նոքս[152][153][154][155]։
1804 թվականին թողարկված 1 դոլար արժողության մետաղադրամը համարվում է աշխարհի ամենաթանկարժեք մետաղադրամներից մեկը։ 2001, 2008 և 2009 թվականների աճուրդներում՝ այն վաճառվել է համապատասխանաբար՝ ավելի քան 4 000 000 (մի քանի թնակարժեք մետաղադրամների հետ), 3 735 500 և 2 300 000 դոլարով։
1804 թվականին հատվել է 1 դոլար արժողության 19 750 արծաթե մետաղադրամ։ Մետաղադրամների այս խմբաքանակի առանձնահատկությունն այն էր, որ դրանց թվագրման համար օգտագործվել էր 1803 թվականի կնիք։ Այդ պատճառով՝ 1804 թվականին թողարկված բոլոր մետաղադրամների վրա առկա էր 1803 թվագրությունը։ Դրանից հետո ավելի քան 30 տարի 1 դոլար արժողության մետաղադրամներ չեն թողարկվել։
1834 թվականին՝ Էնդրյու Ջեքսոնի նախագահության օրոք, որոշում է ընդունվել թողարկելու ընծայական մետաղադրամների մի քանի շարք՝ նախատեսված ասիական պետությունների ղեկավարների համար։ Ենթադրվում էր, որ հավաքուծուն ներառելու է ԱՄՆ շրջանառու բոլոր մետաղադրամները։ Մինչ այդ՝ վերջին անգամ 1 դոլար արժողության մետաղադրամներ թողարկվել էր 1804 թվականին։ Փորագրիչները հաշվի չէին առել, որ այդ մետաղադրամների վրա թվագրված էր 1803 թվականը, և ստեղծել էին 1804 թվականի թվագրումով կնիքներ։
1834 թվականին թողարկվել է 1 դոլար արժողության 8 մետաղադրամ։ Դրանցից մեկը հանձնվել էր Օմանի սուլթանին, մեկը՝ Սիամի թագավոր Ռամա 3-րդին, մետաղադրամներից մեկը պահպանվել էր ԱՄՆ դրամահատարանում, իսկ մյուս հինգը տարածվել էին ամբողջ աշխարհով մեկ, դրանք գտնվում էին ճանապարհին անհասկանալի հանգամանքներում մահացած դեսպան Էդմունդ Ռոբերթսի ուղեբեռում։
Սիամի թագավոր Ռամա 3-րդի մահից հետո մետաղադրամն անցել է նրա եղբորը՝ Ռամա 4-րդին։ Նա էլ ամերիկյան մետաղադրամների հավաքածուն նվիրել է անգլուհի Աննա Լեոնուենսին։ 2001 թվականին մետաղադրամների ամբողջ հավաքածուն վաճառվել է անանուն մի կոլեկցիոների՝ ավելի քան 4 միլիոն դոլարով։
1858-1860 թվականներին դրամահատարանի ծառայող Թեոդոր Էկֆելդը կոլեկցիոներների համար 1804 թվականի հատել է 1 դոլար արժողության մետաղադրամների ոչ մեծ խմբաքանակ։ Բոլոր անօրինական մետաղադրամները ենթակա էին ոչնչացման, բայց 7 մետաղադրամ պահպանվեց, և 1804 թվականի 1 դոլար արժողության մետաղադրամների թիվը հասավ 15-ի։ Դրանցից երկուսը գտնվում են Սմիթսոնյան ինստիտուտի հավաքածուում, իսկ մեկը վաճառվել է 2008 թվականին՝ 3 735 500 դոլարով[154]։
Այս մետաղադրամների թողարկումն ավարտվել է 1912 թվականին։ Սակայն 1913 թվականին դրամահատարանի աշխատակիցներից մեկի կողմից հատվել է 5 ցենտ արժողության ևս 5 մետաղադրամ՝ ըստ երևույթին անօրինական կերպով։ 1913 թվականի այս մետաղադրամների գոյության մասին հայտնի է դարձել միայն 1920-ական թվականներին։
Այս մետաղադրամներից մեկը 2005 թվականին վաճառվել է 4 150 000 դոլարով[156]։
2013 թվականին ևս մեկ մետաղադրամ է վաճառվել Իլինոյսում տեղի ունեցած աճուրդի ժամանակ՝ 3,17 միլիոն դոլարով։ Մետաղադրամը ձեռք է բերել գործարար Ջեֆֆ Գարետը (Jeff Garrett), ձեռնարկատեր Լարի Լիի հետ (Larry Lee)[157].
1894 թվականին թողարկված Բարբերի դայմը համարվում է աշխարհի ամենաթանկարժեք մետաղադրամներից մեկը։ 1894 թվականին Սան Ֆրանցիսկոյի դրամահատարանում (դա է վկայում մետաղադրամի դարձերեսի S գրությունը) հատվել է ընդամենը 24 մետաղադրամ։ Այսօր միայն դրանցից 9-ի վերաբերյալ կան տեղեկություններ։
Սան Ֆրանցիսկոյի դրամահատարանի ղեկավարը կարգադրել էր հատել այս մետաղադրամներից՝ չնչին քանակությամբ։ Դրանցից 3 օրինակ նա տվել է իր դստերը և հանձնարարել պահպանել դրանք այնքան ժամանակ, մինչև նա դառնա իր տարիքին ու նոր վաճառի դրանք։ Տուն գնալու ճանապարհին աղջիկն այդ մետաղադրամներից մեկով իր համար պաղպաղակ էր գնել։ Այդ օրինակը հայտնի է որպես «Ice Cream Specimen»: Մնացած 2 մետաղադրամը նա վաճառել է 1950 թվականին[158]։
2007 թվականին Բարբերի դայմը վաճառվել է անանուն մի կոլեկցիոների՝ 1,9 դոլարով[159]։
ԱՄՆ գրեթե բոլոր ժամանակակից դրամական միավորներն իրենց խորհրդանշաններն ունեն.
Դոլարի գրանշանն իր ժամանակակից ձևով (S տառը՝ հատված երկու ուղղահայաց գծով) պաշտոնական գրագրություններում հայտնվել է 18-րդ դարի 70-ական թվականների վերջին։ Դրան զուգահեռ կիրառվել է նաև Doll և D. հապավումները։ Առավել հաճախ կիրառվում էր ֆունտի գրանշանը (£), որը գրվում էր անվանական արժեքից առաջ, երբեմն էլ դրանից հետո[160], այն դեպքում, երբ ցենտի և միլի նշանները, որպես կանոն, դրվում էին անվանական արժեքից հետո։ Տպագրված տարբերակով դոլարի խորհրդանշանն առաջին անգամ հանդիպում է 1797 թվականին՝ Չոնսի Լիի (անգլ.՝ Chauncey Lee) "American Accomptant" գրքում, որտեղ հեղինակն առաջարկում էր օգտագործել դրամական միավորների հետևյալ գրանշանները[161].
Որպես ժամանակակից դոլարի խորհրդանշան, փաստորեն, ծառայել է Չոնսի Լիի առաջարկած դայմի գրանշանը։ Դրամային նշանների վրա $ գրանշանը առաջին անգամ հայտնվել է 1917 թվականին՝ 1 դոլար արժողության թղթադրամի դարձերեսին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.