Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Միացյալ Նահանգների անկախության հռչակագիր (անգլ.՝ United States Declaration of Independence), Հյուսիսային Ամերիկայի հեղափոխական ազատագրական պատերազմի ժամանակ՝ բրիտանական գաղութների (13 նահանգների) ներկայացուցիչների՝ Ֆիլադելֆիայի Մայրցամաքային 2-րդ կոնգրեսում, հուլիսի 4-ին ընդունված հռչակագիր, որն ազդարարում էր գաղութների անջատումն Անգլիայից և Ամերիկայի Միացյալ Նահանգների ստեղծումը։
Անկախության հռչակագիրը կազմված է 18-րդ դարի ֆրանսիական լուսավորիչների գաղափարների ոգով՝ Թոմաս Ջեֆերսոնի նախագծի հիման վրա։ Անկախության հռչակագիրը հռչակում էր բոլոր մարդկանց հավասարությունն օրենքի առջև, ժողովրդի գերիշխանությունը և ժողովրդի իրավունքները ոտնահարող կառավարության դեմ նրա ապստամբելու իրավունքը և այլն։ Քննարկման ժամանակ Հարավի ստրկատեր հողատերերի պահանջով հռչակագրի նախագծից հանվեց ստրկությունը և ստրկավաճառությունը դատապարտող կետը։
Անկախության հռչակագիրն իր ժամանակի համար առաջադիմական և հեղափոխական փաստաթուղթ էր համարվում, ժողովրդական զանգվածների լուրջ նվաճում, որը որոշակի ազդեցություն ունեցավ ֆրանսիական հեղափոխության և Լատինական Ամերիկայում ազգային-ազատագրական շարժման վրա։
Անկախության հռչակագրի հեղինակը Ջեֆերսոնն է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 419)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ԱՄՆ-ի անկախության հռչակագիր» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.