![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c2/Yokohama_Landmark_Tower_02_cropped.jpg/640px-Yokohama_Landmark_Tower_02_cropped.jpg&w=640&q=50)
Yokohama Landmark Tower
Շենք Yապոնիայի Յոկոհամա քաղաքում / From Wikipedia, the free encyclopedia
Yokohama Landmark Tower (ճապ.՝ 横浜ランドマークタワー Յոկոհամա Ռանդոմա:կու Տավա։, «Յոկոհամայի աշտարակ-օրիենտիր»), Յոկոհամայի ամենաբարձր շենքը և իր բարձրությամբ երրորդը Ճապոնիայում։ Շենքի բարձրությունը 296,3 մետր է[1]։ Երկնաքերը տեղակայված է Մինատո-Միրայ 21 շրջանում՝ Յոկոհամայի արվեստի թանգարանի առջև։ Շենքի շինարարությունն ավարտվել է 1993 թվականին։ Երկնաքերի վրա տեղակայված է երկրի ամենաբարձր դիտահարթակը։ «Լենդմարկ-թաուեր»-ի շինարարությունն ավարտելու պահին այն համարվում էր ամենաբարձր շենքը, բայց 2003 թվականի դեկտեմբերի 31-ին նրանից առաջ անցավ Թայվանում գտնվող Թայբեյ 101 երկնաքերը։
![]() | |
Տեսակ | երկնաքեր |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Minatomirai? |
Հասցե | 神奈川県横浜市西区みなとみらい2-2-1220-8190 |
Գտնվում է ափին | Tokyo Bay? և Port of Yokohama? |
Ճարտարապետական ոճ | մոդեռնիզմ |
Բարձրություն | 295,8 մետր |
Հարկեր | 70 |
Ստորգետնյա հարկեր | 3 |
Վերելակներ | 79 |
Մակերես | 23 208,29 քառակուսի մետր, 392 884,85 քառակուսի մետր |
Անվանված է | ճարտարապետական հուշարձան |
Սեփականատեր | Mitsubishi Estate |
Բնակիչ | Yokohama Royal Park Hotel? և nucleus Co., Ltd.? |
Օգտագործվում է | observation deck?, հյուրանոց, խանութ, գրասենյակ և բազմաֆունկցիոնալ համալիր |
Հիմնադրված է | հուլիսի 14, 1993 |
Բացված | հուլիսի 16, 1993 |
Շինարար | Shimizu Corporation? |
Ճարտարապետ | Hugh Stubbins? և Mitsubishi Estate |
Ճարտարագետ | Mitsubishi Jisho Design? և LeMessurier Consultants |
Իրադարձություններ | շինարարություն |
![]() | |
![]() | |
Պաշտոնական կայք |
Երկնաքերի մի մասը՝ 49-ից 70-րդ հարկերը, զբաղեցնում է 603 սենյակից բաղկացած հինգաստղանի հյուրանոցը։ Ներքևի հարկերում տեղակայված են օֆիսներ, ռեստորաններ, կլինիկաներ, խանութներ։ Ընդհանուր առմամբ շենքն ունի 73 վերգետնյա և 3 ստորգետնյա հարկ[1]։ 69-րդ հարկում գտնվում է դիտահարթակը, որը 360° դիտողունակության հնարավորություն է ընձեռում։ Շենքում սարքավորված են վերելակներ, որոնք զարգացնում են մինչև 12,5 մ/վ արագություն (45 կմ/ժ)[1]։ Այդպիսի վերելակը 1-ինից մինչև 70-րդ հարկ բարձրացնում է մոտավորապես 40 վայրկյանում։
71-րդ հարկում տեղակայված են 2 իներցիոն դեպֆերներ։
Շենքը հիմնադրվել է Հյու Ստաբինսի նածագծով՝ Shimizu Corporation-ի և Mitsubishi Estate-ի պատվերով։ Երկնաքերը Mitsubishi Estate-ի սեփականությունն է[1]։