![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/8f/X-47A_rollout.jpg/640px-X-47A_rollout.jpg&w=640&q=50)
X-47 Pegasus
From Wikipedia, the free encyclopedia
Պեգաս X-47A (անգլ.՝ X-47A Pegasus), բազմաֆունկցիոնալ մարտական անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), որն արտադրվում է Նորթրոպ Գրումման ընկերության կողմից։ X-47 շարքի առաջին սերունդն է։
X-47 Pegasus | |
---|---|
![]() | |
Տեսակ | թռչող սարքի մոդել |
Ենթատեսակ | X-47? |
Արտադրող | Northrop Grumman ընկերություն |
Առաջին թռիչք | փետրվարի 23, 2003 |
Շահագործողներ | ԱՄՆ ռազմածովային ուժեր |
Միավոր արտադրված | 2 |
![]() |
X-47-ի մշակումն սկսվել է որպես ԱՄՆ Պաշտպանության առաջատար հետազոտությունների կառավարման J-UCAS նախագիծ, ներկայումս կազմում է Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի UCAS-D ծրագրի մաս։ Այս ծրագիրը նպատակ ունի ստեղծել անօդաչու ինքնաթիռ, որն ունակ է իրականացնել թռիչքներ ավիակրից[1]։ Նախնական մոդելն անվանվել է X-47A, որի հաջորդը X-47B ռազմածովային տարբերակն է։
X-47A առաջին աշխատանքային մոդելը ստեղծվել է Մոջավեում (Կալիֆորնիա) տեղակայված Բարտ Ռուտանի (Burt Rutan) «Scaled Composites» Քաղաքացիական օդատիեզերական հետազոտությունների կենտրոնում։ Ցուցադրությունը կայացել է 2001 թվականի հուլիսին, իսկ առաջին թռիչքը հաջողությամբ ավարտվել է 2003 թվականի փետրվարին։