World of Warcraft
From Wikipedia, the free encyclopedia
World of Warcraft (WoW, անգլ.՝ world՝ աշխարհ, warcraft՝ ռազմարհեստ), բազմամասնակցային դերակատարման խաղ է, որը մշակել է Blizzard Entertainment ընկերությունը։ Warcraft չորրորդ համակարգչային խաղն է, ներառյալ լրացուցիչ թողարկումները և դադարեցված Warcraft Adventures: Lord of the Clans-ը։ Խաղն ընթանում է Ռազմարվեստի տիեզերքում - ֆանտաստիկական աշխարհում, որը առաջին անգամ ներկայացված է եղել 1994 թվականին Warcraft: Orcs & Humans խաղում։ Իրադարձությունները այս խաղում անց են կենում Warcraft III: The Frozen Throne խաղից չորս տարի անց։
World of Warcraft | |
---|---|
World of Warcraft-ի պատկերանիշը | |
Մշակող | Blizzard Entertainment |
Նախագծող | Ռոբ Պարդո |
Հրատարակիչ | Blizzard Entertainment |
Կոմպոզիտոր | Թտեյսի Բուշ |
Սերիայի մաս | Warcraft |
Թողարկման թվական | նոյեմբերի 23, 2004 |
Պլատֆորմներ | Windows, Mac OS X |
Վերջին տարբերակ | 9.2.0 (փետրվարի 22, 2022)[1] |
Ժանր | MMORPG |
Խաղի ռեժիմ | Բազմամասնակցային խաղ |
PEGI | PEGI 16 |
USK | USK 12 |
ESRB | ESRB T |
Կրիչ | DVD-ROM կամ 9 CD-ROM |
Կառավարում | ստեղնաշար և մկնիկ |
🌐 | worldofwarcraft.com |
World of Warcraft Վիքիպահեստում |
Ըստ Գինեսի ռեկորդների գրքի, World of Warcraft-ը ամենահանրաճանաչ խաղն է MMORPG աշխարհում[2]։
2007 թվականի հունվարի 23-ին Բլիզարդ ընկերությունը մամլո հաղորդագրություն է հրապարակել, որտեղ հաղորդվում էր, որ խաղի ամբողջ աշխարհով բաժանորդների թիվը կազմել է 8 միլիոն մարդ[3], 2008 թվականի հունվարի 22-ին բաժանորդների թիվը անցել է 10 միլիոն[4], իսկ 2008 թվականի դեկտեմբերի 23-ին արդեն 11,5 միլիոն[5]։ Խաղը մի քանի պարգև է ստացել, այդ թվում Gamespot’s Game of the Year Award-ը, որպես 2004 թվականի լավագույն խաղ[6]։