From Wikipedia, the free encyclopedia
Walt Disney Animation Studios (WDFA[2], Ուոլթ Դիսնեյ Անիմացիոն ստուդիա), ամերիկյան անիմացիոն ստուդիա (ընկերություն), որը Ուոլթ Դիսնեյ ընկերության առանցքային բաղկացուցիչ օղակն է։
Walt Disney Animation Studios | |
---|---|
Տեսակ | անիմացիոն ընկերություն և կինոֆիլմերի արտադրության ընկերություն |
Հիմնադրված է | հոկտեմբերի 16, 1923 |
Հիմնադիր | Ուոլթ Դիսնեյ և Ռոյ Օլիվեր Դիսնեյ |
Վայր | Բըրբանք, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1] |
Երկիր | ԱՄՆ |
Տնօրեն | Քլարք Սփենսեր |
Արդյունաբերություն | ֆիլմարտադրություն |
Մայր ընկերություն | The Walt Disney Studios |
Սեփականատեր | Ուոլթ Դիսնեյ ընկերություն և Walt Disney Pictures |
Կայք | disneyanimation.com(անգլ.) |
Walt Disney Animation Studios Վիքիպահեստում |
Անիմացիոն ստուդիան տեղակայված է Կալիֆոռնիա նահանգի Բըրբանք քաղաքում՝ Ուոլթ Դիսնեյ ստուդիայի հիմնական համալիրի փողոցի հատուկ շենքում, որը կառուցվել է 1995 թվականին[4]։ Բըրբանք համակարգչային անիմացիայի վրա ամբողջ աշխատանքը կենտրոնացնելու նպատակով փակվել են Դիսնեյլենդի «Disney-MGM Studios» զվարճանքների զբոսայգում, Ֆլորիդայի Լեյք Բուենա Վիստա քաղաքում (1989-2003) և Փարիզի Դիսնեյլենդում (1995-2002) գտնվող օժանդակ ստուդիաները։ WDFA-ի նախագահը 1985 թվականից մինչև 2003 թվականի նոյեմբերը պաշտոնապես Ռոյ Էդվարդ Դիսնեյն էր, որը մեծ ազդեցություն է ունեցել ամբողջ ստորաբաժանման վրա։ Սակայն որոշումների մեծ մասն ընդունել է WDFA-ի նախագահը, որը պաշտոնապես ենթարկվում էր Դիսնեյին, սակայն գործնականում գտնվում էր Ուոլթ Դիսնեյի ղեկավար Մայքլ Էյսների ենթակայության տակ։
Ներկայումս «Disney-Pixar» միացյալ ստուդիայի նախագահը Էդ Կատմուլն է, իսկ Ջոն Լասետերը ստուդիայի գլխավոր ստեղծագործական տեսուչն է։ Կատմուլը ենթարկվում է Ուոլթ Դիսնեյ ստուդիաի նախագահ և գլխավոր տնօրեն Ռոբերտ Այգերին և Ուոլթ Դիսնեյ ստուդիայի նախագահ Դիք Քուկին։ Լասետերը հաշվետու է նախագահ և գլխավոր տնօրեն Ռոբերտ Այգերին։
Ուոլթ Դիսնեյ Անիմացիոն ստուդիան ուշագրավ է իր նորարարություններով, որոնք դարձել են անիմացիոն արդյունաբերության չափանիշներ․
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.