ամերիկացի գործարար From Wikipedia, the free encyclopedia
Ռոյ Օլիվեր Դիսնեյ (անգլ.՝ Roy Oliver Disney [ˈdɪzni] հունիսի 24, 1893[1][2], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[2] - դեկտեմբերի 20, 1971[1][2], Բըրբանք, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), ամերիկացի բանկիր և գործարար, կինոպրոդյուսեր։ Իր կրտսեր եղբոր՝ Ուոլտ Դիսնեյի հետ հանդիսանցել են այն ընկերության համահիմնադիրները, որը հիմա կոչվում է «The Walt Disney Company»: Ռոյը 1929-1971 թվականներին, զբաղեցրել է ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը և 1945 — 1971 թվականների ընթացքում ընկերության նախագահի պաշտոնը։
Ռոյ Օլիվեր Դիսնեյ անգլ.՝ Roy Oliver Disney | |
---|---|
Ծնվել է | հունիսի 24, 1893[1][2] |
Ծննդավայր | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[2] |
Մահացել է | դեկտեմբերի 20, 1971[1][2] (78 տարեկան) |
Մահվան վայր | Բըրբանք, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2] |
Գերեզման | Ֆորեստ Լոուն հուշայգի |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | ամերիկյան անգլերեն |
Մասնագիտություն | կինոպրոդյուսեր, ձեռնարկատեր և բանկիր |
Ամուսին | Էդնա Դիսնեյ[3] |
Ծնողներ | հայր՝ Էլիաս Դիսնեյ, մայր՝ Ֆլոռա Քոլ Դիսնեյ |
Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Ռոյ Էդվարդ Դիսնեյ |
Roy O. Disney Վիքիպահեստում |
Ռոյը ծնվել է Էլայս Դիսնեյի և Ֆլորա Կոլլի ընտանիքում, Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում։ 1925 թվականի ապրիլին ամուսնացել է Էդնե Ֆրենսիսի հետ և այդ ամուսնությունից 1930 թվականի հունվարի 10-ին ծնվել է նրա որդի Ռոյ Էդվարդ Դիսնեյը։
Ուոլտը ստեղծագործող հանճար էր, իսկ Ռոյը վստահորեն կարողացել է ընկերությունը պահել ֆինանսապես կայուն վիճակում։ Ուոլտի մահից հետո Ռոյը հոգ է տարել, որ «Disney World» վերջնական կառուցվի և վերանվանվի Walt Disney World, որպեսզի հավերժացնի եղբոր անունը։ Ռոյը թոշակի է անցել միայն Walt Disney World-ի վերջնական բացումից հետո՝ 1971 թվականի հոկտեմբերին։ 2 ամիս անց Ռոյը մահացել է կաթվածից, նա 78 տարեկան էր։
Ռոյ Օլիվերի արձանը՝ նստարանին նստած Միննի մաուսի կողքին, գտնվում է Հեքիաթային թագավորության քաղաքային հրապարակում։
Նրա որդին՝ Ռոյ Էդվարդ Դիսնեյը, հանդիսացել է The Walt Disney Company-ի նախագահ և մտնել է ԱՄՆ-ի 400 ամենահարուստ մարդկանց և միլիարդատերների ցուցակի մեջ։ Մահացել է 2009 թվականի դեկտեմբերի 16-ին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.