From Wikipedia, the free encyclopedia
Visual Studio Code-ը աղբյուրային կոդի խմբագրիչ է, մշակված Microsoft-ի կողմից Windows-ի, Linux-ի և macOS-ի համար[6]։ Այն ներառում է վրիպազերծման, Git-ի համար նախատեսված կառավարների, GitHub-ի, շարահյուսության գունանշման, IntelliSense-ի, սնիփետների, և կոդի ռեֆակտորինգի աջակցություն։ Այն ունի հարմարեցման լայն հնարավորություններ, թույլատրելով օգտագործողներին փոխել ոճը, ստեղնաշարային կարճուղիները, նախընտրանքները, և տեղադրել կցորդներ հավելյալ ֆուկցիոնալության համար։ Աղբյուրային կոդը ազատ և բաց աղբյուրով է և թողարկված է MIT License-ի թույլտվության տակ[7]։
Տեսակ | Աղբյուրային կոդի խմբագրիչ, վրիպազերծիչ |
---|---|
Հեղինակ | Մայքրոսոֆթ |
Նախագծումը՝ | Մայքրոսոֆթ |
Գրված է՝ | TypeScript, JavaScript, CSS |
ՕՀ | Լինուքս, Windows և մաքՕՍ |
Առկա է | Անգլերեն (ԱՄՆ), Պարզեցված Չինարեն, Ավանդական Չինարեն, Ֆրանսերեն, Գերմաներեն, Իտալերեն, Պորտուգալերեն (Բրազիլիա), Ճապոներեն, Կորեերեն, Ռուսերեն, Իսպաներեն[1] |
Լույս տեսավ՝ | 2015-04-29 ) |
Պլատֆորմ | IA-32, x86-64 |
Չափ |
|
Զարգացման կարգավիճակ | Ակտիվ |
Արտոնագիր |
|
Հիմք են ծառայել | Electron |
Կայք | code.visualstudio.com |
Ելակոդ | github.com/microsoft/vscode |
Visual Studio Code[5] Վիքիպահեստում |
Stack Overflow-ի 2019 թվականի մշակողների հարցմանը, Visual Studio Code-ը դասվեց ամենատարածված մշակման միջավայրային գործիք, 87,317 հարցվածների 50.7%-ը պնդում է, որ օգտագործել է այն[8]։
Visual Studio Code-ը հայտարարվեց 2015 թվականի, ապրիլի 29-ին, Microsoft-ի կողմից 2015 Build կոնֆերանսում։ Նախադիտման հավաքումը թողարկվեց դրանից կարճ ժամանակ անց[9]։
2015 թվականի նոյեմբերի 18-ին, Visual Studio Code-ը թողարկվեց MIT License-ի տակ և նրա աղբյուրային կոդը փակցվեց GitHub-ում։ Կցորդների աջակցությունը նույնպես հայտարարվեց[10]։
2016 թվականի ապրիլի 14-ին, Visual Studio Code-ը ավարտեց հանրային նախադիտման փուլը և թողարկվեց վեբում[11]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.