CSS կամ կասկադային ոճաթերթ (Cascading Style Sheets - կասկադային ոճերի թերթներ), կայքին ձևավորում տալու համար օգտագործվող տեխնոլոգիա ծրագրավորման ֆորմալ լեզվով։ CSS-ը հիմնականում օգտագործվում է HTML և XHTML ֆորմատի պատկանող վեբ-էջերի ձևավորման համար, սակայն կարող է նաև օգտագործվել ցանկացած տեսակի XML ֆորմատի փաստաթղթերի համար, ներառյալ SVG և XUL, ինչպես նաև դիզայնի, մակետի, տարբեր սարքերի և տարբեր էկրանների վրա ներկայացնելու համար։
CSS | |
---|---|
Ընդլայնում | .css |
MIME | text/css |
Մշակող | CSS Working Group? |
Հրատարակված է | դեկտեմբերի 17, 1996 |
Ֆորմատի տեսակ | ֆայլի ֆորմատ, ծրագրավորման լեզու և ոճային լեզու |
Կայք | w3.org/Style/CSS/ և drafts.csswg.org |
Cascading Style Sheets Վիքիպահեստում |
Երբ HTML 3.2 -ի սպեցիֆիկացիայի մեջ ավելացվեցին -ի նման թեգերը, գույնի ատրիբուտները։ Խոշոր վեբ-կայքերի նախագծումը դարձավ երկար և ծախսատար գործընթաց, քանի որ ամեն էջի վրա պետք է նշվեր շրիֆտը և գունային ինֆորմացիան։ Այս խնդիրը լուծելու համար World Wide Web (W3C) կոնսորցիումը ստեղծեց CSS-ը։ CSS-ը HTML-ի էջից հանեց ոճային ֆորմատավորումը[1]։
CSS-դասավորություն
Նախքան վեբ-էջերում CSS դիզայնի հայտնվելը փաստաթղթի բովանդակությանը համապատասխան՝ կիրառվում էր HTML ծրագրի հնարավորությունները։ Սակայն CSS-ը հեղաշրջում կատարեց ծրագրավորման գործընթացում։ HTML-ն օգտագործվում է բովանդակությունը գրելու համար, իսկ CSS-ը՝ պատրաստի բովանդակությունը ֆորմատ անելու համար։ Երբ Թիմ Բեռնես Լին ստեղծեց Համաշխարհային ցանցը, կիրառվում էր միայն HTML Ծրագչավորման լեզուն, որը նույնպես լրիվ կատարելագործված չէր. հեղինակը կարող էր խմբագրել միայն պարզագույն թեգեր։ Երբ Վեբ-էջերը լայն տարածում ստացան, դիզայներներն սկսեցին ճանապարհներ փնտրել օնլայնփաստաթղթերին layout հաղորդելու համար։ Այդ նպատակով զննարկիչ արտադրողները ( Netscape, Microsoft) ստեղծեցին նոր թեգեր, օրինակ թեգը, որը տարբերվում էր HTML ծրագրի օրիգինալ թեգերից նրանով, որ ստեղծում էր layout-ը, այլ ոչ կառուցվածքը։ Այսպիսով CSS-ը ատրաքին ոճը սահմանող լեզու է, որն ընդգրկում է տառատեսակներ, գույներ, ֆոնային նկարներ, էջի սահմաններ, բարձրություն, լայնություն և այլն։ CSS-ում կիրառվող շատ հատկություններ նման են HTML հատկություններին։ Օրինակ՝ HTML կոդը վեբ-էջին կարող է կարմիր ֆոն ապահովել հետևյալ գրառմամբ.
<body bgcolor="#FF0000">
, իսկ CSS կոդի միջոցով այն կլինի՝
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.