From Wikipedia, the free encyclopedia
Victoria’s Secret (տրանսլիտ. Վիկտորիա’ս Սիկրետ), աշխարհում կանացի ներքնազգեստի, հագուստի և կոսմետիկայի վաճառքով զբաղվող ամենահայտնի ընկերություններից մեկը։ Տեղակայված է ԱՄՆ-ի Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքում։
Victoria's Secret | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն, անշարժ գույքով ընկերություն և հանրային ընկերություն |
Հիմնադրված է | 1977 |
Հիմնադիր | Ռոյ Ռեյմոնդ |
Վայր | Կոլումբուս, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Արդյունաբերություն | մանրածախ առևտուր |
Աշխատողների թիվ | 97 000 մարդ (փետրվար 2008) |
Մայր ընկերություն | Limited Brands |
Ստորաբաժանումներ | Pink? |
Դուստր ընկերություններ | Pink? |
Կայք | victoriassecret.co.uk(անգլ.) և victoriassecret.com(անգլ.) |
Բորսա | NYSE: VSCO |
Victoria's Secret Վիքիպահեստում |
Մի անգամ Ռոյ Ռեյմոնդը, ով ավարտել էր Սթենֆորդի համալսարանի բիզնեսի կառավարման մագիստրատուրան, որոշում է նվեր անել իր կնոջը և կանացի գեղեցիկ ներքնազգեստ գնելու նպատակով խանութ է ուղևորվում։ Հայտնվելով կանացի ներքնազգեստի խանութում՝ նա ցնցվում է կանացի ներքնազգեստների «այնկողմնային» աշխարհում։ Նա երկար ժամանակ քայլում է ամենահնարավոր չափսերի, գույների և ձևերի ապրանքներով դարակաշարերի մոտով։ Վաճառողները, որոնք սովորել էին սպասարկել միայն կանանց, չեն կարողանում օգնել նրան գնումներ կատարել։ Ռոյը հեռանում է դատարկաձեռն, բայց հեղափոխական մտադրվածությամբ։
1977 թվականին Սան Ֆրանցիսկոյի արվարձանում Ռեյմոնդը սկսում է իրականացնել մտադրածը։ Նա բացում է իր առաջին խանութը՝ «Victoria’s Secret»-ը՝ որակավորելով այն որպես կանացի ներքնազգեստների նոր տիպի խանութ։ Խանութում մեկտեղված էին եվրոպական էլեգանտությունը և բարյացակամ միջավայրն այնպես, որ նույնիսկ տղամարդիկ իրենց կզգային հարմարավետ։
Ռեյմոնդի ծրագիրը այդ ժամանակից ի վեր աճեց՝ հեղաշրջում անելով աշխարհում ներքնազգեստների վաճառքի մոտեցման մեջ։
1982 թվականին Ռեյմոնդը բացեց 6 խանութ և գործարկեց փոքրիկ ծրագիր, որով ապրանքը վաճառվում է համացուցակով։ Սակայն, ունենալով ֆինանսական դժվարություններ՝ Victoria’s Secret-ը 4 միլիոն դոլարով վաճառեց Լեյսլի Վեկսներուին՝ կանացի ներքնազգեստի The Limited մանրածախ վաճառքի խանութի տիրոջը։
Հենց Լեսլի Վեկսները վերջերս այս բրենդը դարձրեց ամենամեծ պահանջարկ ունեցողներից մեկը համաշխարհային շուկայում։ Վեկսները տեսնում է իրական հնարավորություն՝ աչքի համար գեղեցիկ դարձնել նույնիսկ այն, ինչը, որպես կանոն, պահված է ներքնազգեստի տակ։ Նա հասկացավ, որ ցանկացած կին, ով «պարզ ներքնազգեստ» է գնում և հագնում, հոգու խորքում ձգտում է հագնել ինչ-որ ավելի գեղեցիկ և էքսկլյուզիվ բան:
Վեկսների առաջին գործն այն էր, որ ազատվեց «դրախտային անկյուն տղամարդու համար» իմիջից և խաղադրույքը կատարեց կանացի աուդիտորիայի վրա։ Ուժեղացնելու համար բրենդի՝ բացառապես եվրոպական լինելու ընկալումը, համացուցակներում ներկայացվում էր, որ ընկերության հիմնական գրասենյակը գտնվում է Լոնդոնում, սակայն իրականում այն գտնվում էր Օհայոյում։
«Մեծատառով բրենդ» ստեղծելու համար Վեկսները վարձում է Ֆինկելմանին, ով ուներ Հարվարդի բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան և 14 տարի խորհրդատու էր աշխատել ՄակՔինզիում։
Victoria’s Secret-ը միշտ իրականացնում է շոուներ՝ նորույթների ցուցադրությունները ներկայացնելով սուպերմոդելների միջոցով։ Նորույթներ լինում են ամեն սեզոնի։ 1999 թվականի նորույթների օնլայն ցուցադրությունը դարձել է համացանցի ամենակարևոր իրադարձություններից մեկը։ Առևտրի աճը պահպանելու համար ընկերությունը պլանավորում է բոլոր խանութներում վաճառել համացուցակների ամենահանրաճանաչ մոդելները։ Համացուցակները, որոնք թողարկվում էին 365 միլիոն օրինակով, ապահովում են ընկերության ընդհանուր եկամուտների մեկ երրորդը։
2011 թվականի սեպտեմբերի 30-ին Ռուսաստանում բացվել է առաջին ֆիրմային բուտիկը[1]։
Victoria’s Secret-ի «հրեշտակները» ամենահայտնի մոդելներն են, որոնք ներկայացնում են ընկերության արտադրանքը։ Հրեշտակների դեբյուտը կայացել է 1998 թվականին՝ չորրորդ ամենամյա ցուցադրության ժամանակ։ Առաջին «հրեշտակներն» են եղել Թայրա Բենքսը, Հելենա Քրիսթենսենը, Քարեն Մյուլդերը, Ստեֆանի Սեյմուրը և Դանիելա Պեշտովան[2]։ Մոդելներին անվանում են «հրեշտակներ», քանի որ նրանք ամենամյա ցուցադրմանը բեմ են դուրս գալիս ուսերին դրված բազմազան թևերով, որոնք նման են թիթեռների, հրեշտակների, թռչունների և փերիների թևերին։
2007 թվականի նոյեմբերի 13-ին Victoria’s Secret-ի «հրեշտակները» հոլիվուդյան Փառքի ծառուղու «աստղեր» ստացան[3]։
Very Sexy Fantasy Bra՝ թանկարժեք քարերով զարդարված կրծկալների հավաքածու։ Բոլոր հավաքածուների արժեքը գերազանցում է 100 միլիոն $-ը։ Fantasy Bra-ն տարբեր ժամանակներում ներկայացրել են.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.