VIII բանակ (Օսմանյան կայսրություն)
From Wikipedia, the free encyclopedia
VIII բանակը (թուրքերեն՝ Sekizinci Ordu, «Սեքիզինջի օրդու»), Օսմանյան կայսրության զինված ուժերի մեծ ռազմական կազմավորում էր՝ զորամիավորում, դաշտային բանակ Օսմանյան ցամաքային զորքերի կազմում։ Այն ունեցավ բավական կարճ պատմություն։ Ութերորդ բանակը կազմավորվել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, ավելի որոշակի՝ 1917-ին[1]։՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության սկսվելուց երկու տարի անց, և լուծարվել է 1918 թվականի նոյեմբերի 13-ին[1],, այսինքն՝ Առաջին աշխարհամարտում Օսմանյան կայսրության փաստացի պարտությունն արձանագրած Մուդրոսի զինադադարից մոտ երկու շաբաթ անց։ Օսմանյան VIII դաշտային բանակը մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմի ռազմագործողություններին, մասնավորապես՝ Սինայի և Պաղեստինի պատերազմաշրջանին, այդ թվում՝ Ղազայի երրորդ ճակատամարտին, Հարեյրայի և Շերիայի ճակատամարտին, Մուղար լեռնաշղթայի ճակատամարտին, Մեգիդդոյի ճակատամարտին։
VIII բանակ (Օսմանյան կայսրություն) թուրքերեն՝ Sekizinci Ordu, անգլ.՝ Eighth Army (Ottoman Empire), ռուս.՝ 8-я армия (Османская империя), արաբ․՝ (الجيش الثامن (الإمبراطورية العثمانية, գերմ.՝ Achte Armee (Osmanisches Reich) | |
---|---|
VIII բանակի առաջին հրամանատարը՝ գեներալ Քրես ֆոն Քրեսենշթայն | |
Ընդհանուր տեղեկություն | |
Տեսակ | ռազմական կազմավորում, մշտական օպերատիվ-մարտավարական զորամիավորում (բանակ, դաշտային բանակ) ցամաքային զորքերի կազմում |
Զորքերի տեսակ | ցամաքային զորքեր |
Երկիր | Օսմանյան կայսրություն, Թուրքիա՝ Օսմանյան կայսրություն |
Ենթարկոում | Օսմանյան կայսրության Սուլթան |
Մտնում է | Յըլդըրըմ բանակախումբ |
Գործառույթ | ռազմական պաշտպանություն և անվտանգություն |
. | |
Տեղաբաշխում | Սիրիա, Պաղեստին, Սինայ |
Շրաբ | Տուլկարմ, Հորդանան գետի արևմտյան ափ |
Պատմություն | |
Ստեղծվեց | 1917[1] |
Ճակատամարտեր | Առաջին համաշխարհային պատերազմ Սինայի և Պաղեստինի պատերազմաշրջան Ղազայի երրորդ ճակատամարտ Հարեյրայի և Շերիայի ճակատամարտ Մուղար լեռնաշղթայի ճակատամարտ Մեգիդդոյի ճակատամարտ |
Լուծարվեց | նոյեմբեր 13, 1918[1] |
Հրամանատարներ | |
Հայտնի հրամանատարներ | Ֆրիդրիխ ֆոն Քրեսսենշթայն՝ Friedrich Kress von Kressenstein (հոկտեմբեր 2 – դեկտեմբեր 2, 1917) Ջևաթ Չոբանլը փաշա՝ Cevat Pasha (դեկտեմբեր 2, 1917 – նոյեմբեր 3, 1918[2]) |