Undertale
2015 թվականի համակարգչային խաղ / From Wikipedia, the free encyclopedia
Undertale ( UnderTale կամ UNDERTLAE, բառացի թարգմանությունը ՝ «Ստորերկրյա հեքիաթ» կամ «Ստորերկրյա պատմություն»), համակարգչային դերային խաղ, որը ստեղծել է ամերիկացի ինդի-խաղարտադրող Թոբի Ֆոքսը, և լույս է տեսել 2015 թվականի սեպտեմբերի 15-ին Steam համակարգչային դիստրիբունում։ Պատմությունը և սաունդթրեք ստեղծել է միային Թոբի Ֆոքսը, դիզայնով, նրանից բացի զբաղվել է Տեմմի Չանգը։ Տեսախաղում խաղացողը կառավարում է մի երեխայի, որը ուսումնասիրում է ստորերկրյա աշխարհը, մի մեծ փակ տարածություն, որը գտնվում է գետնի տակ։ Այդ ստորերկրյա աշխարհի բնակիչներին անվանում են հրեշներ։ Հրեշները դա բանական էակներ են, որոնք հեռացվել են երկրի մակերևույթից երկարատև պատերազմից հետո։ Երեխան դեպի մակերևույթ տանող ճանապարհին տարբեր եղանակներով շփվում է հրեշների հետ, ընդ որում խաղացողն ունի ընտրություն։ Սպանել, թե ընկերանալ նրանց հետ։ Խաղացողի ընտրությունը մեծ նշանակություն ունի խաղի ելքի վրա, խաղացողի ընտրությունից փոխվում են երկխոսությունները և անգամ խաղի վերջաբանը։ Տեսախաղը ստացել է դրական արձագանք, հիմնականում իր պատմության և գործող անձերի շնորհիվ։ Քննադատները հատկապես նշում են խաղի խելացի հումորի և մռայլ պատմության համաչափությունը, չորրորդ պատի ջարդումը, ինչպես նաև հղումը դեպի ավելի հին դերային խաղեր։
Undertale | |
---|---|
Մշակող | Թոբի Ֆոքս |
Հրատարակիչ | Fangamer? և 8-4? |
Դիստրիբյուտոր | Steam, GOG.com[1], Humble Store[2][3], PlayStation Store[4], Nintendo eShop և Microsoft Store |
Միջերեսի լեզու | անգլերեն և ճապոներեն |
Սցենարիստ | Թոբի Ֆոքս |
Կոմպոզիտոր | Toby Fox? |
Հաջորդ | Deltarune? |
Վայր | The Underground? |
Անոնսի թվական | 2015 |
Թողարկման թվական | սեպտեմբերի 15, 2015[5], հուլիսի 17, 2016, օգոստոսի 15, 2017, սեպտեմբերի 15, 2018, սեպտեմբերի 18, 2018 և մարտի 16, 2021[6] |
Պլատֆորմներ | Windows[7], մաքՕՍ[7], Լինուքս[7], PlayStation 4, PlayStation Vita, Nintendo Switch, Xbox One և Xbox Series X and Series S? |
Շարժիչ | Game Maker Studio |
Ժանր | համակարգչային դերային խաղ, գլուխկոտրուկ, science fantasy video game?, համակարգչային խաղ ԼԳԲՏ կերպարով, bullet hell? և comedy video game? |
Խաղի ռեժիմ | միակառավարելի խաղ |
Տարիքային վարկանիշներ | 16+ |
PEGI | PEGI 12[8] |
USK | USK 6[9] |
ESRB | 10+[10] |
Կրիչ | թվային բաշխում և թվային ներբեռնում |
Կառավարում | ստեղնաշար և գեյմփադ |
Պրոցեսոր | Pentium 2 |
🌐 | undertale.com(անգլ.) և undertale.jp(ճապոներեն) |
Undertale Վիքիպահեստում |