The Wall
From Wikipedia, the free encyclopedia
The Wall (հայերեն՝ Պատը), բրիտանական Pink Floyd ռոք խմբի տասնմեկերորդ ստուդիական ալբոմը։ Թողարկվել է 1979 թվականի նոյեմբերի 30-ին, երկու սկավառակի վրա։ Սա խմբի վերջին աշխատանքն էր, կատարված հիմնական անդամների կողմից՝ Դեյվիդ Գիլմոր (կիթառ), Ռոջեր Ուոթերս (բաս), Նիք Մեյսոն (հարվածային), Ռիչարդ Ռայթ (ստեղնաշարային)։ Նրանք սկսել էին համաշխարհային տուր ալբոմի լուսաբանման համար, որոնք տեղի էին ունենում հասարակ թատրոնի դահլիճներում։ 1982 թվականին ալբոմին հաջորդում է «Պատը» գեղարվեստական ֆիլմը։
The Wall | ||||
---|---|---|---|---|
Փինկ Ֆլոյդի ստուդիական ալբոմ | ||||
Թողարկված | 1979 թվականի նոյեմբերի 30-ին | |||
Ձայնագրված | Britannia Row (Լոնդոն), Super Bear Studio, Studio Miraval (Ֆրանսիա), CBS 30th Street Studio (Նյու-Յորք), Producer’s Workshop (Լոս-Անջելես) 1979 թվական, ապրիլ-նոյեմբեր | |||
Ժանր | պրոգրեսիվ ռոք արտ ռոք ռոք-օպերա | |||
Տևողություն | 81 ր. 20 վ. | |||
Լեզու | անգլերեն | |||
Լեյբլ | Harvest/EMI, Sony/BMG | |||
Պրոդյուսեր | Բոբ Էզրին, Ջեյմս Գաթրի, Դեյվիդ Գիլմոր, Ռոջեր Ուոթերս | |||
Փինկ Ֆլոյդի ալբոմների ժամանակագրություն | ||||
|
Ինչպես խմբի նախորդ երեք ալբոմները, «The Wall»-ը նույնպես համարվում է կոնցեպտային ալբոմ, այն ընդգրկում էր օտարացման և մեկուսացման թեմաները։ Ըստ կառուցվածքի այն ռոք-օպերա է, որը պատմում էր Փինկի մասին (որտեղ գլխավոր հերոսը համարում է իրեն Ուոթերս[1], ինչպես նաև խմբի առաջնորդ՝ Սիդ Բարրեթ[2])։ Փինկի բարոյական անվանումը սկսվում է, հոր կորստի, ով զոհվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, ոտնձգությունները շարունակվում է դպրոցի ուսուցիչների և չափից շատ խնամակալ, բռնատիրական մայրերի, և իր ամուսնության փլուզմամբ՝ բոլոր այս գործոններն են պատճառը հասարակությունից մեկուսացման, որոնք փոխաբերական իմաստով նրանք անվանել են «պատը»։ Ըստ Ուոթերսի ալբոմը ստեղծելու միտքը առաջացել է իրենց In the Flesh Tour (1977) համերգային շրջագայության ժամանակ, երբ նա բեմի վրա տանել չէր կարողանում իրենց երկրպագուներից մեկի դեմքը, թքում է նրա դեմքին։ Արդյունքում նա անհանգստացած էր իր արարքի համար, որը ստեղծեց կապը երևակայական պատի և լսարանի միջև։
Տարբերությունը Փինկ Ֆլոյդի նախորդ ձայնագրությունների, The Wall-ը ավելի կտրուկ է, և բավականին թատերական ոճում։ Րայթը դուրս եկա խմբից ալբոմի ձայնագրման ընթացքում, այնումենայնիվ, նա ելույթ է ունեցել Փինկ Ֆլոյդի շրջագայության ժամանակ որպես՝ երաժիշտ։ The Wall-ը համարվում է 1980-ական թվականների ամենահաջողված ձայնագրություններից մեկը (զբաղեցրել է բարձր հորիզոնականներ մի քանի չարթերում, այդ թվում նաև՝ Billboard), 1999 թվականին ալբոմի վաճառքը ԱՄՆ-ում կազմում է ավելին քան 23 միլիոն օրինակ, հատուցում այս ամենին The Wall-ը գրավում է երրորդ տեղը, որպես ԱՄՆ-ում ամենավաճառվող ալբոմներից մեկը։ Ըստ Rolling Stones ամսագրի, այն իր ցանկում «500 մեծագույն ալբոմները բոլոր ժամանակներում» զբաղեցրել է 87-րդ հորիզոնականը։