From Wikipedia, the free encyclopedia
Ջորջ Ռոջեր Ուոթերս (անգլերեն՝ George Roger Waters, սեպտեմբերի 6, 1943[1][2][3][…], Գրեյթ Բուքհեմ, Սըրրի, Միացյալ Թագավորություն[4]), բրիտանացի ռոք երաժիշտ և բանաստեղծ, ավելի հայտնի որպես Փինք Ֆլոյդ ռոք խմբի հիմնադիր, որը նաև եղել է խմբի երգերի հիմնական հեղինակը։ Նա մեծացել է Քեմբրիջում, իր մոր՝ ուսուցչուհու հետ։ Հայրը զոհվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Ռոջերը հաճախակի անդրադառնում էր իր հոր մահը իր ստեղծագործություններում՝ մասնավորապես «The Wall» և «The Final Cut» ձայնասկավառակներում։ Ռոջերը դպրոցում սովորել է Դեյվիդ Գիլմորի և Սիդ Բարեթի հետ միասին, որոնք հետագայում դարձան իր խմբի անդամները։ 1965 թվականին Ռոջեր Ութերսը և Սիդ Բարեթը հիմնադրեցին Փինք Ֆլոյդ ռոք խումբը։ Սիդ Բարեթը հանդիսանում էր խմբի երգերի հիմնական հեղինակը, վոկալիստը և կիթառահարը, Ռոջերը խմբի բաս կիթառահարն էր, Ռիք Ռայթը վոկալիստը և դաշնակահարը, իսկ Նիք Մեյսոնը նվագում էր հարվածային գործիքներ։ 1968 թվականին հոգեբանական խնդիրների պատճառով խմբից հեռացավ Սիդ Բարեթը և նրան փոխարինելու եկավ Դեյվիդ Գիլմորը։ 70-ական թվականներից Ռոջերի և Գիլմորի հարաբերությունները սրվեցին քանի որ Ռոջերի ազդեցությունը խմբի վրա գնալով մեծանում էր։ Սակայն չնայած դրան խումբը դեռ երկար տարիներ պահպանեց իր գոյությունը։ 1979 թվականին երբ խումբը ձայնագրում էր «The Wall» ձայնասկավառակը կտրուկ սրվեցին Ռիք Ռայթի և Ռոջեր Ութերսի հարաբերությունները և այդ պատճառով ալբոմի ձայնագրումից հետո Ռիք Ռայթը հեռացավ խմբից։ Իսկ արդեն 1983 թվականին «The Final Cut» ալբոմի ձայնագրման ընթացքում Ռոջերն ու Դեյվիդը տարբեր ժամերի էին այցելում ձայնագրման ստուդիա որ իրար չհանդիպեին։ Արդեն պարզ էր դառնում որ լեգենդար խումբը շուտով ցրվելու էր։ Ալբոմի ձայնագրումից հետո Ռոջեր Ուոթերսը հայտարարեց, որ ինքը հեռանում է խմբից և խումբը այլևս չի շարունակի իր գործունեությունը։ Սակայն Գիլմորը դեմ էր խմբի ցրվելուն և այդ ժամանակ սկսվեց դատը խմբի անդամների միջև, որը ավարտվեց Ուոթերսի պարտությամբ և խումբը չցրվեց։ Խմբից դուրս գալուց հետո Ռոջերը սկսեց թողարկել իր սոլո ալբոմները, որոնցից մեծ հաջողությունների հասան՝ «Amused To Death»-ը և «Ca Ira»-ն։
Ռոջեր Ուոթերս | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Roger Waters |
Ի ծնե անուն | անգլ.՝ George Roger Waters |
Ծնվել է | սեպտեմբերի 6, 1943[1][2][3][…] (81 տարեկան) Գրեյթ Բուքհեմ, Սըրրի, Միացյալ Թագավորություն[4] |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Ժանրեր | պրոգրեսիվ ռոք, արտ ռոք, փսիխոդելիկ ռոք, բլյուզ ռոք և օպերա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, հեղինակ-կատարող, կիթառահար, սցենարիստ, երգիչ, դաշնակահար, երաժշտական պրոդյուսեր, հակապատերազմային ակտիվիստ, թմբկահար, փողհար, կինոռեժիսոր, բասիստ և ստուդիական երաժիշտ |
Երգչաձայն | բարիտոն |
Գործիքներ | բաս կիթառ, կիթառ և վոկալ |
Լեյբլ | Capitol Records, Columbia Records, Harvest Records և Sony Music |
Կրթություն | Cambridgeshire High School for Boys? և Վեստմինստերի համալսարան |
Անդամակցություն | Sigma 6 և Փինք Ֆլոյդ |
Ամուսին | Judith Trim?, Carolyne Christie? և Kamilah Chavis? |
Կայք | rogerwaters.com |
Roger Waters Վիքիպահեստում |
2023 թ․ միացել է Արցախը ապաշրջափակելու և արցախահայության հանդեպ ճնշումները դադարեցնելու կոչին[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.