From Wikipedia, the free encyclopedia
The Script, իռլանդական փոփ ռոք խումբ, որ ձևավորվել է 2001 թվականին[3]։ Խմբի անդամներն են վոկալիստ, դաշնակահար Դենի Օ'Դոնոհյուն, վոկալիստ, կիթառահար Մարկ Շիհանը և հարվածային գործիքների վրա նվագող Գլեն Փաուերը։ Խումբն իր առաջին ձայնասկավառակը թողարկել է 2008 թվականի օգոստոսին։ Ձայնասկավառակի սինգլներն էին "The Man Who Can't Be Moved" և "Breakeven (Falling to Pieces)" երգերը։ Ձայնասկավառակը առաջինն էր Իռլանդիայում և Մեծ Բրիտանիայում[4]։ Նրանց երկրորդ ձայնասկավառակը՝ Science & Faith-ը, թողարկվեց 2010 թվականի սեպտեմբերին և ներառում էր այնպիսի երգեր, ինչպիսիք էին "For the First Time" և "Nothing" երգերը։ Ձայնասկավառակը առաջին տեղը գրավեց Իռլանդիայում և Մեծ Բրիտանիայում, իսկ ԱՄՆ-ի Billboard 200 չարթում այն երրորդն էր[4][5]։ Խմբի երրորդ ձայնասկավառակը՝ #3-ը, առաջին հորիզոնականը գրավեց Իռլանդիայում և Մեծ Բրիտանիայում։ Ձայնասկավառակի գլխավոր սինգլը "Hall of Fame"-ն է, որի ստեղծման ժամանակ խումբը համագործակցվել է երգիչ will.i.am-ի հետ։ 2014 թվականին թողարկվեց խմբի թվով չորրորդ՝ No Sound Without Silence ձայնասկավառակը։ Վերջինս գրավեց առաջին հորիզոնականը և ներկայացվեց "Superheroes" երգը։
The Script | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Իռլանդիա |
Ժանրեր | Փոփ ռոք, սոֆթ ռոք[1], R&B[2], ալտերնատիվ ռոք (վաղ) |
Գործունեություն | 2001–ներկա |
Լեյբլ | RCA Records], Epic Records |
Կայք | thescriptmusic.com |
Անդամներ | |
Դենի Օ'Դոնոհյու Մարկ Շիհան Գլեն Փաուեր | |
The Script Վիքիպահեստում |
The Script-ի երաժշտությունը շատ է օգտագործվում հեռուստատեսային ծրագրերում, ինչպես օրինակ՝ «90210», «Պատրաստված է Չելսիում», «Վամպիրի օրագրերը» և այլն։ Խմբի վոկալիստ Դենի Օ'Դոնոհյուն բրիտանական The Voice նախագծի 1-ին և 2-րդ եթերաշրջանների մարզիչ է եղել[6][7]։
Դենի Օ'Դոնոհյուն և Մարկ Շիհանը լավագույն ընկերներ էին դեռ 12 տարեկան հասակից, երբ բնակվում էին Դուբլինում[8][9]։ Նրանք Mytown խմբի անդամներ էին։ Խումբը ստեղծվել էր 1996 թվականին։ Որպես երգահաններ և գործընկերներ նրանք հրավիրվել էին Կանադա, որպեսզի համագործակցեին մի շարք այլ երգիչների հետ, այդ թվում՝ Դալաս Օսթինի, Մոնթել Ջորդանի և Թեդի Ռիլեյի[10]։ Նրանք ԱՄՆ-ում անցկացրին մի քանի տարի և ռեկորդային թվով գումար վաստակեցին։
Ապա րանք տեղափոխվեցին Լոս Անջելես և սկսեցին աշխատել որպես պրոդյուսերներ՝ երգեր գրելով այնպիսի երգիչների համար, ինչպիսիք էին Բրիթնի Սփիրսը, Boyz II Men-ը և TLC-ն[9], բայց որոշ ժամանակ անց տեղափոխվեցին Դուբլին և Գլեն Փաուերի հետ միասին ստեղծեցին The Script երաժշտախումբը։ Փաուերը սովորել էր նվագել հարվածային գործիքների վրա, երբ դեռ ութ տարեկան էր և միացավ Դենիին ու Շիհանին՝ ստեղծելով նոր խումբն ու սկսելով ստեղծագործել։ Նորաստեղծ խմբի վրա մեծ ազդեցություն են թողել այնպիսի խմբեր, ինչպիսիք են Snow Patrol-ը, U2-ն, Coldplay-ը և այլք[10]։
The Script-ի առաջին ձայնասկավառակը թողարկվեց 2008 թվականի օգոստոսի 8-ին[11]։ Ձայնասկավառակը առաջին հորիզոնականն էր զբաղեցնում բրիտանական չարթերում[12]։
The Script-ը առաջին անգամ կատարեց "We Cry" երգը BalconyTV-ում Դուբլինում 2007 թվականի սեպտեմբերի 13-ին[13]։ 2008 թվականի հունիսի 20-ին խումբը արժանացավ DanishTV Music Video Awards-ի «լավագույն երաժշտախումբ» մրցանակին։ Մրցանակաբաշխության ժամանակ խումբն ասաց, որ դա նրանց առաջին մրցանակն էր[14]։ The Script-ը թողարկեց իրենց առաջին սինգլը՝ "We Cry"-ը, 2008 թվականի ապրիլի 25-ին։ "We Cry"-ը ստացավ "Օրվա սինգլ" մրցանակը RTÉ 2FM-ում, Today FM-ում և BBC Radio 1-ում[15]։ Մեծ Բրիտանիայի չարթերում երգը գրավեց 15-րդ հորիզոնականը[16]։ Սինգլը 9-րդ տեղը գրավեց իռլանդական չարթերում[16]։ The Script-ը "We Cry" երգը կատարեց 90210 հեռուստանախագծի համար։
Նրանց երկրորդ սինգլը՝ "The Man Who Can't Be Moved"-ը թողարկվեց 2008 թվականի սեպտեմբերի 15-ին[17]։ Սինգլն Իռլանդիայում, Դանիայում և Մեծ Բրիտանիայում գրավեց երկրորդ հորիզոնականը[18]։ Խումբն իր առաջին ձայնասկավառակը՝ The Script անվամբ, թողարկեց 2008 թվականի օգոստոսի 11-ին։ Հաջորդելով "The Man Who Can't Be Moved"-ի հաջողությանը՝ ձայնասկավառակը Մեծ Բրիտանիայում առաջինը դարձավ վաճառքի քանակով՝ 20,240 նմուշ 11 շաբաթում։ Լավագույն տասնյակում ձայնասկավառակը 3 շաբաթ անցկացրեց և 18-րդ հորիզոնականը գրավեց Մեծ Բրիտանիայի 2008 թվականի լավագույն վաճառվող ձայնասկավառակների շարքում։ Ձայնասկավառակը առաջինն էր նաև Իռլանդիայում 5 շաբաթ շարունակ[19]։ Sony BMG-ի իռլանդական գրասենյակը ներկայացրեց խմբի առաջին մուլտիպլատինե ձայնասկավառակը՝ գրեթե 600,000 վաճառքով[20]։
Խմբի երրորդ սինգլը՝ "Breakeven"-ը, թողարկվեց Իռլանդիայում և Մեծ Բրիտանիայում 2008 թվականի նոյեմբերի 21-ին և դեկտեմբերի 29-ին համապատասխանաբար։ Երգը վայրկենական հաջողություն ունեցավ իռլանդական չարթերում։ 40-րդ հորիզոնականում մտնելով չարթ՝ այն կարողացավ ընդամենը մեկ շաբաթում հասնել լավագույն տասնյակ։ Մեծ Բրիտանիայում սինգլի 4 շաբաթում հասավ 21-րդ հորիզոնականի։ Խմբի չորրորդ սինգլը՝ "Talk You Down"-ը, թողարկվեց 2009 թվականի մարտին[21]։
Նոյեմբերի 9-ին the Script-ը արժանացավ World Music Awards-ի որպես 'Լավագույն վաճառվող իռլանդական կատարում'։ Խումբը որոշեց նոր երգ գրել Լեոնա Լյուիսի երկրորդ ձայնասկավառակի համար[22]։ 2008 թվականի դեկտեմբերին խումբը աջակցեց Take That-ին իրենց 2009 թվականի հունիսի 13-ի Պարկում տեղի ունեցած համերգի ժամանակ։ Խումբը նվագեց Cheerio's Childline-ի համերգի ժամանակ։ Համերգին մասնակցում էին նաև այնպիսի մեծ աստղեր, ինչպիսիք են Էնրիկե Իգլեսիասը և Անասթեյշան։
2009 թվականի ապրիլի 7-ին խումբը նվագեց U2-ի Պարկում տեղի ունեցող երրորդ համերգին[23] Ապրիլի 29-ին խումբը հայտարարեց իրենց հաջորդ սինգլի մասին, որը կրում էր "Before the Worst" անունը։ Վերջինս թողարկվեց 2009 թվականի հունիսի 15-ին[24]։ 2009 թվականի հուլիսի 17-ին, 18-ին և 21-ին երաժշտական համար ունեցավ Փոլ Մաքքարթնի Նյու Յորքի «Սիթի ֆիլդում» կայացած առաջին համերգին[25]։
2009 թվականի դեկտեմբերի 2-ին "The Man Who Can't Be Moved" երգի ռեմիքս տարբերակը օգտագործվեց Victoria's Secret Fashion Show-ի ժամանակ[26]։
2010 թվականի ապրիլի 16-ին նրանց առաջին ամերիկյան սինգլը՝ "Breakeven"-ը, պլատինե կարգավիճակ ստացավ RIAA-ի կողմից՝ վաճառվելով մոտ մեկ միլիոն տարբերակ ԱՄՆ-ում։ 2010 թվականի գարնանը երգը 12-րդ հորիզոնականը գրավեց Billboard Hot 100 չարթում։ Երգը շրջագայություն սկսեց ԱՄՆ-ում 2010 թվականի հոկտեմբերի 11-ից մինչև 2010 թվականի նոյեմբերի 7-ը, Սան Դիեգոյից մինչև Բոսթոն[25]։
The Script-ը հայտարարեց նոր ձայնասկավառակի և սինգլի մասին 2010 թվականի հուլիսի 19-ին։ Նրանց առաջին սինգլը Science & Faith-ից "For the First Time"-ն էր, որը թողարկվեց Մեծ Բրիտանիայում 2010 թվականի օգոստոսի 20-ին։ Սրան հաջորդեց ձայնասկավառակի թողարկումը 2010 թվականի սեպտեմբերի 13-ին։ ԱՄՆ-ում "For the First Time"-ը թողարկվեց iTunes-ով 2010 թվականի նոյեմբերի 8-ին, իսկ "Science & Faith"-ը թողարկվեց 2011 թվականի հունվարի 18-ին[27] ։ Երգy առաջին անգամ ԱՄՆ-ում թողարկվել է 2010 թվականի սեպտեմբերի 29-ին[28]։ "For the First Time"-ը բրիտանական չարթերում գրավեց 5-րդ տեղը, իսկ իռլանդական չարթերում այն առաջինն էր։ Science & Faith-ը թե՛ իռլանդական, թե՛ բրիտանական սկավառակների չարթերում առաջին հորիզոնականում էր[29]։
Խումբը Թվիթերի միջոցով հունիսի 2-ին հայտարարեց իրենց երրորդ ձայնասկավառակի մասին, որը պիտի կրեր #3 անունը։ Այն թողարկվեց Մեծ Բրիտանիայում 2012 թվականի սեպտեմբերի 10-ին և ԱՄՆ-ում հոկտեմբերի 9-ին[30]։ The Script-ի անդամները հայտարարեցին նաև որ գլխավոր սինգլը լինելու է "Hall of Fame" երգը. վերջինիս պրեմիերան կայացավ 2012 թվականի հուլիսի 23-ին։ Այն ձայնագրվել էր Լոս Անջելեսի Studio 3-ում և թողարկվել iTunes-ով 2012 թվականի օգոստոսի 21-ին։ Երգը խումբը կատարում է will.i.am-ի հետ։ Երգը դարձավ նրանց ամենահաջողակ համագործակցությունը։ Ավստրալիայում այն 5x պլատինե ճանաչվեց, Իտալիայում՝պլատինե, Նոր Զելանդիայում՝ 2x պլատինե, Նորվեգիայում՝ 6x պլատինե, Շվեդիայում՝ 2x պլատինե և ԱՄՆ-ում 2x պլատինե։ Երգը առաջին հորիզոնականում էր Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում, Շոտլանդիայում, Եվրոպայում և Ավստրիայում։ Գրեթե 30 երկրների չարթերում պտտվում էր այս երգը։
Հաջորդ սինգլները՝ "Six Degrees of Separation"-ը և "If You Could See Me Now"-ն նվիրվում են Դենիի հորը և Շիհանի ծնողներին[31]։ 2012 թվականի սեպտեմբերի 16-ին the Script-ը Մեծ Բրիտանիայում առաջինն էր երկու շաբաթ շարունակ[32]։
2012 թվականի սեպտեմբերի 5-ին խումբը սկսեց #3 համաշխարհային շրջագայությունը։ Այն տևեց գրեթե 11 ամիս և ներառում էր համերգներ Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում, Ասիայում և Ավստրալիայում։ Խումբը նաև մասնակցեց OneRepublic-ի Native ամառային շրջագայությանը։
The Script-ը երգ ձայնագրեց Mrs. Brown's Boys D'Movie ֆիլմի համար։ Երգը կրում է Hail, Rain or Sunshine անունը[33]։
2014 թվականի հուլիսի 18-ին խումբը հայտարարեց իրենց նոր ձայնասկավառակի անունը։ Թվով չորրորդ ստուդիական ալբոմը կրում է No Sound Without Silence անվանումը։ Նրան նաև հայտարարեցին գլխավոր սինգլի անունը՝ "Superheroes"։ Վերջինս թողարկվեց 2014 թվականի հուլիսի 31-ին։ Ձայնասկավառակը թողարկվեց 2014 թվականի սեպտեմբերի 15-ին[34][35]։
Տարի | Անվանում | Չարթերում բարձրագույն հորիզոնական | Սերտիֆիկացում | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
IRL [37] |
AUS [38] |
DK [39] |
GER [40] |
NLD [41] |
NZ | SWE [43] |
SWI [44] |
UK [45] |
US [46] | ||||
2008 | The Script
|
1 | 9 | 15 | 32 | 25 | 15 | 6 | 16 | 1 | 64 | ||
2010 | Science & Faith
|
1 | 2 | 23 | 40 | 14 | 15 | 52 | 15 | 1 | 3 | ||
2012 | #3
|
1 | 9 | 32 | 11 | 8 | 11 | — | 4 | 2 | 13 | ||
2014 | No Sound Without Silence
|
— | — | — | — | — | — | — | — | — | — | ||
«—» նշանակում է, որ այն չարթում չկար։ |
Տարի | Անվանում | Չարթերում բարձրագույն հորիզոնականներ | Սերտիֆիկացում | Ձայնասկավառակ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
IRL [37] |
AUS [38] |
DK [39] |
GER [55] |
NLD [56] |
NZ [42] |
SWE [43] |
SWI [44] |
UK [45] |
US [57] | ||||
2008 | We Cry | 9 | 82 | — | 61 | — | — | 25 | 56 | 15 | — | The Script | |
The Man Who Can't Be Moved | 2 | 44 | 2 | 28 | 50 | 19 | 28 | 17 | 2 | 86 | |||
Breakeven | 10 | 3 | — | 71 | 48 | — | — | 66 | 21 | 12 | |||
2009 | Talk You Down | 19 | — | — | — | — | — | — | — | 47 | — | ||
Before the Worst | 37 | 10 | — | — | — | — | — | — | 96 | — |
| ||
2010 | For the First Time | 1 | 12 | 39 | 83 | 25 | 20 | — | 37 | 4 | 23 | Science & Faith | |
Nothing | 15 | 50 | — | — | 12 | 32 | — | — | 42 | 32 | |||
2011 | If You Ever Come Back | — | 47 | — | — | — | 29 | — | — | — | — | ||
Science & Faith | — | — | — | — | — | — | — | — | — | — | |||
2012 | Hall of Fame | 1 | 4 | 11 | 2 | 16 | 3 | — | 4 | 1 | 26 | #3 | |
Six Degrees of Separation | 25 | 31 | — | — | 32 | — | — | — | 32 | — |
| ||
2013 | If You Could See Me Now | 13 | 34 | — | 45 | 21 | 11 | — | — | 20 | — |
| |
Millionaires | 74 | — | — | — | — | — | — | — | 91 | — | |||
2014 | Superheroes | 1 | 10 | 18 | 8 | 10 | 14 | 18 | 8 | 3 | 73 | No Sound Without Silence | |
No Good In Goodbye | — | — | — | — | — | — | — | — | 26 | — | |||
«—» նշանակում է, որ այն չկար չարթում։ |
Տարի | Մրցանակ | Կատեգորիա | Արդյունք |
---|---|---|---|
2008 | Համաշխարհային երաժշտական մրցանակաբաշխություն | Լավագույն վաճառվող իռլանդական կատարում | Հաղթանակ |
2009 | Իռլանդական մետեոր երաժշտական մրցանակաբաշխություն | Լավագույն իռլանդական երաժշտախումբ | Հաղթանակ |
Լավագույն ձայնասկավառակ՝ The Script | Հաղթանակ | ||
Լավագույն իռլանդական փոփ կատարում | Առաջադրված | ||
2010 | Լավագույն կենդանի կատարում | Հաղթանակ | |
2011 | Բրիտանական երաժշտական մրցանակաբաշխություն | Լավագույն միջազգային երաժշտախումբ | Առաջադրված |
2012 | Համաշխարհային երաժշտական մրցանակաբաշխություն | Աշխարհի լավագույն երաժշտախումբ | Հաղթանակ |
2013 | Բրիտանական երաժշտական մրցանակաբաշխություն | Լավագույն միջազգային երաժշտախումբ | Առաջադրված |
2009 թվականին The Script-ը արժանացավ EBBA մրցանակին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.