The Last of Us
2013 թվականի համակարգչային խաղ / From Wikipedia, the free encyclopedia
«Մեզանից վերջինները» (անգլ.՝ The Last of Us) համակարգչային խաղ է ստեղծված Naughty Dog ստուդիայի և Sony Computers Entertainment հրատարակչության կողմից հատուկ PlayStation 3 -ի համար 2013 թվին։ 2014 թ. հուլիսի 29-ին ստեղծվեց խաղի թարմացված տարբերակը PlayStation 4 -ի համար, որը կոչվեց The Last of Us Remastered:
The Last of Us | |
---|---|
![]() | |
![]() | |
Մշակող | Naughty Dog |
Նախագծող | Ջեյկոբ Մինկոֆ |
Հրատարակիչ | Sony Interactive Entertainment |
Դիստրիբյուտոր | PlayStation Store և PlayStation Plus Premium[1] |
Միջերեսի լեզու | անգլերեն[2] և ռուսերեն |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Սցենարիստ | Նիլ Դրակման |
Կոմպոզիտոր | Գուստավո Սանտաոլալյա |
Ծրագրավորող | Թրեվիս Մակինթոշ, Ջեյսոն Գրեգորի |
Պրոդյոսեր | Նիլ Դրակման |
Սերիայի մաս | The Last of Us |
Վայր | Կոլորադո, Բոստոն, Սոլթ Լեյք Սիթի, Փիթսբուրգ, Օստին, Լեյքսայդ, Լինկոլն, Ջեքսոն և Բոուլդեր |
Թողարկման թվական | հունիսի 14, 2013, հուլիսի 29, 2014, հուլիսի 30, 2014 և օգոստոսի 1, 2014 |
Պլատֆորմներ | PlayStation 3 և PlayStation 4 |
Շարժիչ | Havok |
Վերջին տարբերակ | PlayStation 3: 1.11[3] և PlayStation 4: 1.11[4] |
Ժանր | արկածային, սարսափ, թրիլեր, դրամա, ֆանտաստիկ, էքշն |
Խաղի ռեժիմ | բազմակառավարելի խաղ[5] և միակառավարելի խաղ |
PEGI | PEGI 18[6] |
USK | USK 18[7] |
ESRB | 17+ |
CERO | Z (միայն 18 տարեկան և բարձր անձնանց) |
Կրիչ | Blu-ray Disc և թվային բաշխում |
Կառավարում | գեյմփադ, Dualshock 3 և DualShock 4 |
🌐 | thelastofus.com(անգլ.) |
![]() |
Խաղի գործողությունները տեղի են ունենում ապագայում՝ քսան տարի անց այն բանից հետո, երբ ողջ աշխարհը վարակվում է մի վիրուսով, որի աղբյուր դարձել է քորդիսեփս սունկը։ Խաղում կան երկու գլխավոր հերոսներ՝ Ջոելը և Էլին։ Ջոելը մաքսանենգ է, իսկ Էլին տասնչորս տարեկան դեռահաս։ Խաղի ընթացքում նրանք փորձում են մայրցամաքի մի մասից գնալ մյուսը։ Իհարկե, ճանապարհը լի է արկածներով, միջադեպերով, նոր ծանոթություններով, և, իհարկե, էքշնով։ Խաղն առանձնանում է նրանով, որ խաղացողը պետք է գործի առավելագույնս զգույշ և փորձի խնայողաբար օգտագործի զինամթերքը։
Այն ճանաչվել է 2013 թվականի լավագույն համակարգչային խաղը և ստացել բազմաթիվ պարգևներ։ Խաղի վաճառքի առաջին շաբաթում վաճառվել է 1,3 միլիոն կրկնօրինակ, իսկ մեկ տարի հետո կրկնօրինակների թիվը հասավ 7 միլիոնի։