Փիթսբուրգ
From Wikipedia, the free encyclopedia
Փիթսբուրգ (անգլ.՝ Pittsburgh), ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի` մեծությամբ երկրորդ քաղաքը։ Մեծ Փիթսբուրգի շրջանի (անգլ.՝ Pittsburgh Metropolitan Area) տնտեսական, մշակութային, գիտական, տրանսպորտային կենտրոնն է, ԱՄՆ-ի ամենաընդարձակ 63-րդ քաղաքը[7]։ Ձևավորվելով Ալեհեյն և Մոնոնգահելա գետերի միավորման շրջանում` ժամանակակից Փիթսբուրգը ճանաչելի է իր կենտրոնով` այսպես կոչված «Ոսկե եռանկյունիով»` իր երկնաքերներով, առևտրական և գրասենյակային կենտրոններով, կամուրջներով։ Քաղաքի մոտ 151 կմ² տարածքում ապրում է ավելի քան 300.000 մարդ։ Քաղաքը շրջապատված է բազմաթիվ բնակավայրերով, քաղաքային տիպի ավաններով, որոնք կազմում են Ալեհեյնի շրջանը` մոտ 1.2 միլիոն բնակչությամբ։ Որոշ հետազոտությունների որակավորմամբ Փիթսբուրգը մեգապոլիս է, որ տարածվում է Չիկագոյից։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Փիթսբուրգ | |||||
անգլ.՝ Pittsburgh | |||||
| |||||
Երկիր | ԱՄՆ | ||||
Համայնք | Ալեգինի շրջան[3] | ||||
Հիմնադրված է | նոյեմբերի 26, 1758[4] թ. | ||||
Առաջին հիշատակում | նոյեմբերի 26, 1758 | ||||
Մակերես | 151 կմ², 151,093536 կմ² | ||||
ԲԾՄ | 373 մետր | ||||
Բնակչություն | ▲302 971 մարդ (ապրիլի 1, 2020)[5][6] | ||||
Ժամային գոտի | EDT? | ||||
Հեռախոսային կոդ | 412, 724 և 878 | ||||
Փոստային դասիչ | 15106, 15120, 15121, 15201, 15203, 15204, 15205, 15206, 15207, 15208, 15210, 15211, 15212, 15213, 15214, 15215, 15216, 15217, 15218, 15219, 15220, 15221, 15222, 15224, 15226, 15227, 15230, 15232, 15233, 15234, 15235, 15237, 15239, 15289 և 15229 | ||||
Պաշտոնական կայք | pittsburghpa.gov(անգլ.) | ||||
| |||||
Փիթսբուրգի տնտեսությունը 1980-ական թվականներին հիմնվում էր վերամշակման արդյունաբերության վրա։ Ներկայումս քաղաքի տնտեսության կարևոր ճյուղեր են առողջապահությունը, կրթությունը, ֆինանասական սպասարկումը, նանոտեխնոլոգիան։
Փիթսբուրգից 55 կմ հեռավորության վրա գտնվում է Բիվեր Վեյլի ատոմային կայանը։ Քաղաքում է գտնվում ԱՄՆ-ի վեց խոշորագույն կենդանաբանական այգիներից մեկը։