The Beach Boys
From Wikipedia, the free encyclopedia
The Beach Boys, ամերիկյան ռոք խումբ։ Խմբի կազմում ստեղծագործական գործունեության տարիներին եղել են Ուիլսոն եղբայրներ Բրայան (բաս կիթառ, վոկալ), Դեննիս (հարվածային գործիքներ) և Կարլ (սոլո կիթառ, վոկալ), նրանց զարմիկ Մայք Լավը (վոկալ) և նրանց ընդհանուր ընկեր Ալան Ջարդինը (ռիթմ կիթառ, վոկալ), ավելի ուշ խմբին միացել է Բրյուս Ջոնսթոնը։ Խմբի երաժշտական ոճի կայացման վրա ազդել են վաղ ռոքնռոլը և 1950-ականների ռոք խմբերը[1]։
The Beach Boys | |
---|---|
Նաև հայտնի է որպես | Carl And The Passions |
Ժանրեր | ռոքնռոլ, փոփ, surf music? և ռոք |
Գործունեություն | 1961 |
Լեյբլ | Warner Bros. Records, Capitol Records, Brother Records? և Candix Records? |
Պարգևներ | |
Կայք | thebeachboys.com |
The Beach Boys Վիքիպահեստում |
Խումբը ներդաշնակ երգեր է բերել սերֆ ռոքի ժանր, որոնք նկարագրում են ծովը, արևոտ լողափերը և սպորտային ավտոմեքենաները (Surfin' U. S. A., Surfer Girl, Little Deuce Coupe)։ The Beach Boys-ի ժողովրդականության գագաթնակետը Ամերիկայում տեղի է ունեցել 1960-ականների կեսերին, երբ թողարկվել են Fun, Fun, Fun, Fun I Get Around, Help Me, Rhonda, California Girls երգերը, որոնք պատմում են Կալիֆորնիայի երիտասարդության կյանքի մասին։