![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/bb/Subway_in_Stanhope%252C_NJ.jpg/640px-Subway_in_Stanhope%252C_NJ.jpg&w=640&q=50)
Subway (ռեստորանների ցանց)
From Wikipedia, the free encyclopedia
Subway, ֆրանչայզինգի սկզբունքով աշխատող արագ սննդի ռեստորանների ցանց։ 2011 թվականի դրությամբ՝ ճանաչվել է ամենախոշորն աշխարհում[1][2][3]՝ ըստ իր հաստատությունների քանակի։ Առաջնային վաճառվող մթերքներն են՝ սենդվիչները, աղցանները և ռոլլերը։
Արագ փաստեր Տեսակ, Հիմնադրված է ...
Subway | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | արագ սննդի ռեստորանների ցանց և ձեռնարկություն |
Հիմնադրված է | օգոստոսի 28, 1965 |
Հիմնադիր | Fred DeLuca? և Peter Buck? |
Վայր | Միլֆորդ |
Երկիր | ![]() |
Արդյունաբերություն | Արագ սնունդ |
Կայք | subway.com |
![]() |
Փակել
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/ca/Subway_Russia_Logo.jpg/640px-Subway_Russia_Logo.jpg)
Կազմակերպության պաշտոնական անվանումը Subway է, որը ֆրանչայզինգի ծառայություններ է մատուցում՝ Doctor’s Associates, Inc: Կազմակերպությունը հիմնվել է 1965 թվականին Ֆրեդ Դելյուկայի կողմից (անգլ.՝ Fred DeLuca) և 2017 թվականի սեպտեմբերի 8-ի դրությամբ հաշվարկվում է 44380 ռեստորան՝ աշխարհի 110 երկրներում[4]։
Subway-ն իրեն դասակարգում է որպես արագ սննդի ռեստորանների ստանդարտ ցանցի առողջ այլընտրանք (ինչն ապացուցվել է պաշտոնական դիետայով), և երևում է կազմակերպության կարգախոսում՝ «Կե՛ր ավելի թարմ» (անգլ.՝ Eat fresh!):