![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/3c/Stray_Kids_230109.jpg/640px-Stray_Kids_230109.jpg&w=640&q=50)
Stray Kids (խումբ)
Կորեայի արական կուռքերի խումբ / From Wikipedia, the free encyclopedia
Stray Kids (կորեերեն՝ 스트레이 키즈), հարավկորեական բոյ բենդ՝ կազմավորված 2017 թվականին JYP Entertainment-ի կողմից՝ նույնանուն ռեալիթի շոուի միջոցով։ Խումբը մինչև 2019 թվականի հոկտեմբերի 28-ը կազմված է եղել 9 անդամից՝ Բան Չան, Քիմ Ուջին, Լի Նոու, Սո Չանբին, Հվան Հյոնջին, Հան, Ֆելիքս, Քիմ Սընմին և ԱյԷն։ 2019 թվականի հոկտեմբերի 28-ին Քիմ Ուջինը լքել է խումբը։ 2018 թվականի հունվարի 8-ին նրանք թողարկել են իրենց նախադեբյուտային «Mixtape» մինի ալբոմը, իսկ պաշտոնական դեբյուտը եղել է մարտի 26-ին «I Am Not» մինի ալբոմով[5][6]։ Պաշտոնական խմբի հետ զուգահեռ գոյություն ունի նաև 3RACHA տրիոն, որի կազմի մեջ մտնում են Բան Չանը, Չանբինը և Հանը։ Նրանք համարվում են Stray Kids խմբի բոլոր երգերի կոմպոզիտորները։
Արագ փաստեր Ժանրեր, Գործունեություն ...
Stray Kids | |
---|---|
![]() | |
Ժանրեր | հիփ հոփ, քեյ փոփ, դենս փոփ, ռոք, EDM և ջեյ փոփ |
Գործունեություն | մարտի 25, 2018[1] |
Լեյբլ | JYP Entertainment, Epic Records Japan? և Republic Records |
Պարգևներ | |
Կայք | straykids.jype.com staydepartment.com |
![]() |
Փակել
Արագ փաստեր
![]() |
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։ |
Փակել