քիմիական միացություն From Wikipedia, the free encyclopedia
Ստրոնցիում (լատին․՝ strontium), Sr, տարրերի պարբերական համակարգի 5-րդ պարբերության 2-րդ խմբի տարր։ Կարգահամարը՝ 38, ատոմական զանգվածը՝ 87,62։ s տարր է։ Բնական ստրոնցիումը բաղկացած է 84Sr, 86Sr, 87Sr և 88Sr կայուն իզոտոպներից, որոնցից ամենատարածվածը (82,56 %) վերջինն է։ Ստրոնցիումը սպիտակ, արծաթափայլ, փափուկ մետաղ է (կտրվում է դանակով)։ Առաջացնում է ալոտրոպային երեք ձևափոխություն՝ α, β, γ։
| |||||
---|---|---|---|---|---|
Ատոմի հատկություններ | |||||
Անվանում, սիմվոլ, կարգաթիվ | Ստրոնցիում/ Strontium (Sr), Sr, 38 | ||||
Խումբ, պարբերություն, բլոկ | 2, 5, | ||||
Ատոմային զանգված (մոլային զանգված) | 87,62(1)[1] զ. ա. մ. (գ/մոլ) | ||||
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա | [Ar] 3d10 4s2 4p6 | ||||
Ատոմի շառավիղ | 215 պմ | ||||
Քիմիական հատկություններ | |||||
Կովալենտ շառավիղ | 191 պմ | ||||
Իոնի շառավիղ | (+2e) 112 պմ | ||||
Էլեկտրաբացասականություն | 0,95 (Պոլինգի սանդղակ) | ||||
Էլեկտրոդային պոտենցիալ | −2,89 | ||||
Օքսիդացման աստիճաններ | 2 | ||||
Իոնացման էներգիա (առաջին էլեկտրոն) | = [Kr] 5s2 կՋ/մոլ (էՎ) | ||||
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ | |||||
Հալման ջերմաստիճան | 1 042 Կ | ||||
Եռման ջերմաստիճան | 1657 Կ | ||||
Մոլյար ջերմունակություն | 26,79[2] Ջ/(Կ·մոլ) | ||||
Մոլային ծավալ | 33,7 սմ³/մոլ | ||||
Պարզ նյութի բյուրեղային ցանց | |||||
Բյուրեղացանցի կառուցվածք | Խորանարդ | ||||
Բյուրեղացանցի տվյալներ | 6,080 | ||||
Դեբայի ջերմաստիճան | [3] 147 Կ | ||||
Այլ հատկություններ | |||||
Ջերմահաղորդականություն | (300 Կ) (35,4) Վտ/(մ·Կ) | ||||
CAS համար | CAS գրանցման համար? |
38 | Ստրոնցիում |
87,62 | |
5s2 |
Ստրոնցիումը հայտնաբերել է (1790) շոտլանդացի բժիշկ Ա․ Կրոֆորդը (1748-1795), շրջակայքում գտնվող միներալից նա անջատեց մինչ այդ անհայտ «հող» (SrO), որն անվանվեց սարոնցիան (միներալը՝ սարոնցիանիա)։
Ստրոնցիումն իր անունն ստացել է Շոտլանդիայում գտնվող Սթրոնշիան (անգլ.՝ Strontian) գյուղի անունից, որի մոտի կապարի հանքաքարերի մեջ առաջին անգամ 1764 թվականին հայտնաբերվել է[4]։
Մետաղական մաքուր ստրոնցիում առաջին անգամ ստացել է Հեմփրի Դևին 1808 թվականին։
Ստրոնցիումը բնության մեջ տարածված տարր է, կազմում է երկրակեղևի զանգվածի 3,4•10−2 % (տարածվածությամբ 12-րղ տարրն է)։ Ուղեկցում է կալցիումին, առաջացնում է մոտ 30 միներալ, որոնցից արտադրյունաբերական նշանակություն ունեն ցկեսաինը (SrSO4) և ստրոնցիանիտը՝ SrCO3։
Ստրոնցիում միներալները՝
Ստրոնցիումը ցրված է նաև մագմային ապարներում, որպես իզոմորֆ խառնուրդ մտնում է կալցիումի, կալիումի և բարիումի միներալների բաղադրության մեջ։ Կուտակվում է կարբոնատային ապարներում և աղի լճային նստվածքներում։
Բնության մեջ հանդիպող ստրոնցիումը նրա չորս իզոտոպների խառնուրդն է՝ 84Sr (0, 56 %), 86Sr (9, 86 %), 87Sr (7, 02 %), 88Sr (82, 56 %)։ Բնական ստրոնցիում բաղկացած է 84Sr, 86Sr, 87Sr և 88Sr կայուն իզոտոպներից, որոնցից ամենատարածվածը (82,56%) վերջինն է։ Ստացվել են 80-97 զանգվածի թվերով ռադիոակտիվ իզոտոպները, որոնք առաջանում են 235Ս իզոտոպի քայքայման ժամանակ։ Ամենաերկարա- կյացը 90Sr է (T1/2=27,7 տարի), որը ուժեղ p ճառագայթիչ է։
Հայտնի հանքավայրերը գտնվում են Կալիֆոռնիայում, Արիզոնայում (ԱՄՆ), Ռուսաստան և այլ երկրներում[5][6]։
Ստրոնցիումի միացությունների ստացման հիմնական հումքը ցելեստինը և ստրոնցիանիտն են։ Մետաղական ստրոնցիում ստանում են օքսիդը ալյումինով վերականգնելով (1100-1150 °C)՝ էլեկտրավակուումային վառարաններում SrCl2(85%) և KCl (15%) պարունակող հալույթի էլեկտրոլիզով։
Մետաղական ստրոնցումի կիրառությունը սահմանափակ է (պատրաստում են լյումինաֆորներ, ֆոտոէլեմենտներ, հրկիզվող համաձուլվածքներ)։
Ստրոնցիումy սպիտակ, արծաթափայլ, փափուկ մետաղ է (կտրվում է դանակով)։ Առաջացնում է ալոտրոպային երեք ձևափոխություն՝ α, β, γ։ Հալման ջերմաստիճանը՝ 768 °С, եռմանը՝ 1390 °С, խտությունը՝ 2630 կգ/մ3։ Ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 4s24p65s2, К, L, М թաղանթները լրացված են։
Ստրոնցիումը հողալկալիական մետաղ է, հատկություններով նման է կալցիումին և բարիումին։ Քիմիապես շատ ակտիվ է, միացություններում՝ երկարժեք։ Օդում արագ պատվում է օքսիդի՝ SrO, գերօքսիդի՝ SrO2 և նիտրիդի՝ Sr3N2 խառնուրդի դեղնավուն շերտով։ Օդում տաքացնելիս բոցավառվում է, փոշին՝ ինքնաբոցավառվում։
Ստրոնցիումը մոխրագույն, արծաթափայլ, կալցիումից ավելի փափուկ մետաղ է։ Օդի մեջ վառվում է առաջացնելով ստրոնցիումի օքսիդ։ Մետաղական ստրոնցիումի երեք ալոտրոպ ձևերը հանդիպում են 235 և 540 °C-ում[7]։ Թթվածնի և ջրի հանդեպ բարձր ակտիվության պատճառով բնության մեջ հանդիպում է այլ տարրերի հետ կազմած խառնուրդների տեսքով, ինչպես, օրինակ՝ ստրոնցիանիտ և ցելեստիտ միներալներում։ Ստրոնցիումի փոշին կարող է բոցավառվել սենյակի ջերմաստիճանի պայմաններում։
Ստրոնցիումի ցնդող աղերը կրակի բոցերին հաղորդում են վառ կարմիր գույն և այս աղերն օգտագործվում են հրավառության նյութերի արտադրության ժամանակ[8]։ Այս նպատակով օգտագործվող ստրոնցիումի բաժինը կազմում է համաշխարհային արտադրության 5%-ը[9]։
Քիմիապես շատ ակտիվ է, միացություններում՝ երկարժեք։ Օդում արագ պատվում է օքսիդի՝ SrO, գերօքսիդի՝ SrO2 և նիտրիդի՝ Sr3N2 խառնուրդի դեղնավուն շերտով։ Օդում տաքացնելիս բոցավառվում է, փոշին՝ ինքնաբոցավառվում։
Բուռն փոխազդում է ջրի հետ անջատելով ջրածին։
Պահում են հերմետիկ փակվող անոթներում, կերոսինի մեջ։ SrO-ն սպիտակ, մոխրագույն փոշի է, օդում փոխարկվում է կարբոնատի՝ SrCO3, ջրում՝ հիդրօքսիդի՝ Sr(OH)2, որը ալկալի է, ավելի ուժեղ հիմք՝ քան Ca(OH)2։ Ստրոնցիումը միանում է հալոգենների, տաքացնելիս նաև ջրածնի (>200°С), ազոտի (>400°С), հալկոգենների (S, Se, Те), ֆոսֆորի հետ, առաջացնելով հալոգենիդներ (SrF2, SrCl2 և այլն), հիդրիդ (SrH2), նիտրիդ, հալկոգենիդներ (SrS, և այլն), ֆոսֆիդ (Sr2P3)։
Մետաղների հետ տաքացնելիս առաջացնում է ներմետաղական միացություններ (օրինակ՝ SrPt3, SrAg4 և այլն) և համաձուլվածքներ։ Ստրոնցիումի հալոգենիդները (բացառությամբ CaF2), նիտրատը, ացետատը, քլորատը լավ են լուծվում ջրում։ Քիչ են լուծվում կարբոնատը, սուլֆատը, ֆոսֆատը, օքսալատը։ Ստրոնցիումի աղերից շատերը առաջացնում են բյուրեղահիդրատներ (1-6 մոլեկուլ ջուր)։ Տr2+-ը բոցը ներկում է ծիրանակարմիր գույնով։
90Sr օգտագործվում է էլեկտրականության ատոմական մարտկոցներ պատրաստելու համար։ Ստրոնցիումի օքսիդը մտնում է որոշ օպտիկական ապակիների և էլեկտրոնային լամպերի կաթոդների բաղադրության մեջ։ Ստրոնցիումի միացությունները մտնում են գունավոր բոց արձակող (բալի կարմիր) հրկիզվող խառնուրդների, պլաստմասսաների կայունացուցիչների, կրեկինգի կատալիզատորների բաղադրության մեջ։
Ստրոնցիանիտը օգտագործվում է բարձրորակ պողպատները ծծմբի և ֆոսֆորի խառնուրդներից մաքրելու, հախճապակու բարձրկայուն ջնարակներ, SrCrO4՝ գեղարվեստական ներկեր պատրաստելու համար։ Ստրոնցիումֆերիտային մագնիսները անփոխարինելի են դյուրակիր էլեկտրաշարժիչների համար։ Հեռանկարային է ստրոնցումային ապակիների կիրառությունը գունավոր հեռուստացույցների էկրաններ պատրաստելու համար (կլանում են ռենտգենյան ճառագայթները)։
Ստրոնցիումի 90Sr իզոտոպը 28.9 տարի կիսատրոհման պարբերությունով ռադիոակտիվ նյութ է։ Ենթարկվում է β-տրոհման, անցնելով ռադիոակտիվ 90Y-ի, որի կիսատրոհման պարբերությունը 64 ժամ է։
Կիրառվում է հոսանքի ռադիոիզոտոպ աղբյուրների արտադրությունում՝ տրոնցիումի տիտանատի տեսքով (խտությունը՝ 4.8 գ/սմ3, էներգաարտազատումը՝ ≈0.54 Վտ/սմ³)։
Ստրոնցիումը քիմիական տարրերի մեջ ըստ տարածվածության 15-րդն է, կազմում է երկրակեղևի բաղադրության 360 միլիոներորդ մասը (0.036%)[10]։ և գտնվում է հիմնականում սուլֆատային ցելեստիտ (SrSO4, 51.2% Sr) և կարբոնատային ստրոնցիանիտ (SrCO3 64.4% Sr) միներալների ձևով։ Քանի որ ստրոնցիումն առավել հաճախ կիրառվում է կարբոնատային վիճակով, այդ երկու միներալներից ստրոնցիանիտն ավելի արժեքավոր է[11]։
2007 թվականին աշխարհում ամենաշատ ստրոնցիում արտադրող երկիրը եղել է Չինաստանը, որի բաժինն է համաշխարհային արտադրության երկու երրորդը, նրան հետևում են Իսպանիան, Մեքսիկան, Թուրքիան, Արգենտինան և Իրանը[12][13]։ Արդյունահանված ցելեստիտը փոխակերպվում է կարբոնատի երկու եղանակներով։ Կամ ցելեստիտն ուղղակիորեն լուծվում է ազոտի կարբոնատի մեջ կամ սուլֆիդ ստանալու համար այրում են ածխի միջոցով։ Երկրորդ պրոցեսի արդյունքում ստացվում է առավելապես ստրոնցիումի սուլֆիդ պարունակող մուգ գույնի նյութ՝ այսպես կոչված սև մոխիր, որը լուծում են ջրի մեջ և զտում։ Ստրոնցիումի սուլֆիդի լուծույթին ազոտի երկօքսիդ խառնելու միջոցով ստանում են ստրոնցիումի կարբոնատի նստվածք[14]։ Սուլֆատից սուլֆիդը վերականգնվում է ստացվում կարբոթերմիայի միջոցով։
Այս եղանակով տարեկան աշխարհում արտադրվում է շուրջ 300 հազար տոննա ստրոնցիում։
Բուսական և կենդանական ծագում ունեցող սննդի, ինչպես նաև միկրոօրգանիզմների միջոցով մարդու օրգանիզմ թափանցող ստրոնցիումը որպես կալցիումին համարժեք տարր առավելապես կուտակվում է ոսկրային հյուսվածքներում։ Փափուկ հյուսվածքներում մնացող քանակը 1 %-ից պակաս է։ Առավել մեծ արագությամբ ստրոնցիումը կուտակվում է մինչև չորս տարեկան երեխաների օրգանիզմում, երբ ակտիվորեն ընթանում է ոսկորների ձևավորումը։
Ռադիոակտիվ ստրոնցիումը մարդու օրգանիզմի վրա ունենում է բացասական ազդեցություն։ Ոսկրային հյուսվածքների մեջ կուտակվելով շողահարում է ոսկրային հյուսվածքներն ու ոսկրածուծը, ինչը մեծացնում է վերջինիս քաղցկեղով վարակվելու հավանականությունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.