From Wikipedia, the free encyclopedia
Southwest Airlines Ամերիկյան ցածրարժեք ավիաընկերություն, որը հիմնադրվել է 1971 թվականին։ Միացյալ Նահանգների և աշխարհի ամենամեծ ցածր գնով ավիաընկերությունը ուղևորափոխադրումների տեսանկյունից, և երկրորդը բոլոր ավիաընկերությունների շարքում[7]։ Ընկերությունը հիմնված է Դալլասում և գործում է միայն Boeing 737 ինքնաթիռներով։ Ընկերության նավատորմը բաղկացած է 751 Boeing 737 տարբեր ինքնաթիռներից, որոնք օրական կատարում են ավելի քան 4000 թռիչք։
Southwest Airlines | ||||
---|---|---|---|---|
| ||||
Հիմնադրվել է | 1971 թվական | |||
Հիմնադիր | Herb Kelleher?[1][2] և Rollin King?[1] | |||
Գործունեության սկիզբ | հունիսի 18, 1971[3][1] — այժմ | |||
Կենտրոններ | Dallas Love Field? | |||
Ինքնաթիռներ | Boeing 737 Classic, Boeing 737 Next Generation, Բոինգ 737 ՄԱՔՍ և Բոինգ 737 | |||
Մամուլ | Spirit? | |||
Կարգախոս | Low fares. Nothing to hide | |||
Գլխամաս | Դալաս, ԱՄՆ | |||
Ղեկավարություն | Bob Jordan?[1][2][4] | |||
Շրջանառություն | ▲23,8 մլրդ $ (2022)[5] | |||
Բորսա | NYSE: LUV[6] | |||
Աշխատակիցներ | ▲59 793 մարդ (հունիսի 30, 2019) | |||
southwest.com |
Ընկերությունը ի սկզբանե հիմնադրվել է որպես տեղական գիծ, որը սպասարկում է Տեխասի երեք խոշոր քաղաքները։ Ավիաընկերությունը իր առաջին չվերթը իրականացրել է Դալլասից դեպի Հյուսթոն։
2016 թվականի մարտին ավիաընկերությունը փակեց մուտքը դեպի իր կայք ԱՄՆ-ից դուրս գտնվող IP հասցեներից։ Ընկերությունը հրաժարվեց մեկնաբանություններ տալ։ Տոմսեր հնարավոր էր գնել միայն ԱՄՆ-ից դուրս` օգտագործելով VPN ծառայությունները։ 2019 թվականի սկզբին ընկերությունը վերացրեց հասցեների արգելափակումը։
2018 թվականի հունիս ամսի դրությամբ ավիաընկերության նավատորմը բաղկացած էր հետևյալ ինքնաթիռներից`
Ինքնաթիռ | Գործում է | Պատվերված | Տարբերակներ | Տեղերի քանակ | Նշումներ |
---|---|---|---|---|---|
Boeing 737-700 | 513 | 0 | 37 | 143 | Այս մոդելի հիմնական հաճախորդը և ամենամեծ օպերատորը |
Boeing 737-800 | 207 | 18 | 0 | 175 | գործում է մինչև 2018 թվականը |
Boeing 737 MAX-7 | 0 | 30 | 0 | 150 | Այս մոդելի մեկնարկային հաճախորդ, առաքումների մեկնարկ 2019 թվականից |
Boeing 737 MAX-8 | 26 | 234 | 0 | 175 | Չվերթները սկսել են 2017 թվականից, գործողությունը կասեցվել է `մինչ Ադիս Աբեբայի մերձակայքում Boeing 737-ի կործանման պատճառների պարզումը` |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.