Sogo shosha
From Wikipedia, the free encyclopedia
Sogo shosha (ճապ.՝ 総合商社 sōgō shōsha), ապրանքների և նյութերի լայն տեսականիի առևտրով զբաղվող ճապոնական ընկերություն։
Ենթակատեգորիա | առևտրային ընկերություն ![]() | |
---|---|---|
Երկիր | Ճապոնիա ![]() |
Name | Շահույթ (2021) |
Ընդհանուր ակտիվներ (Mar. 2021) |
Զուտ ակտիվներ (Mar. 2021) |
---|---|---|---|
Mitsubishi | 172.55 | 18,634.97 | 5,613.65 |
Mitsui | 391.5 | 11,806.3 | 3,817.7 |
Itochu | 401.43 | 11,178.43 | 3,316.28 |
Sumitomo | -134.48 | 8,079.98 | 2,527.95 |
Marubeni | 225.34 | 6,938.96 | 1,819.06 |
Toyota Tsusho | 134.6 | 5,228 | 1,469.6 |
Sojitz | 60.82 | 2,230.29 | 579.12 |
Sōgō shōsha կազմակերպությունները նաև զբաղվում են լոգիստիկ և այլ ծառայություններով, ինչպես նաև միջազգային ռեսուրսների ուսումնասիրությամբ։ Ի տարբերություն այլ երկրների առևտրային ընկերությունների, որոնք հիմնականում մասնագիտացված են որոշակի տեսակի ապրանքների մեջ, sōgō shōsha տիպի կազմակերպություններն ունեն չափազանց բազմազան բիզնես գծերց և այս տիպի բիզնես մոդելը եզակի է Ճապոնիայի համար[1]։
Sōgō shōsha կազմակերպությունները կարող են իրենց առավելություններ ցույց տալ միջազգային առևտրում։ Նախ, նրանք ունեն ռիսկերի կառավարման լայն հնարավորություններ, քանի որ նրանք առևտուր են անում բազմաթիվ շուկաներում, կարող են առաջացնել գերակա առաջարկ և պահանջարկ իրենց գործառնությունների համար։ Նրանք նաև ունեն լայնածավալ ներքին շուկայական տեղեկատվական համակարգեր, որոնք նրանց տալիս են մասշտաբից տնտեսում ՝ նոր բիզնես հնարավորություններ փնտրելու համար։ Դրանց լայնածավալ մասշտաբները նաև թույլ են տալիս նրանց կապիտալ տրամադրել վարկի, ֆինանսավորման և արտահանման ծառայությունների տեսքով ցածր գնով։ Mitsui-ի գործադիր տնօրեն Մասամի Իիջիման նկարագրում է ընդհանուր առևտրային ընկերությունները ինչպես ներդրումային հիմնադրամներ, ինչպիսիք են մասնավոր բաժնետիրական ֆոնդերը, բայց տարբերվում են տարբեր ոլորտներում բիզնես հնարավորությունները բացահայտելու և իրականացնելու ունակությամբ՝ օգտագործելով իրենց առևտրային բիզնեսից ստացված տեղեկատվությունն ու մարդկային ռեսուրսները[2]։
Sōgō shōsha կազմակերպությունները Ճապոնիայի ամենաբարձր վարձատրող գործատուներից են։ 2011 թվականին յոթ մեծ անդամներից վեցն ունեին ավելի քան 10 միլիոն իեն միջին աշխատավարձ։ Ֆինանսական հաստատությունների հետ մեկտեղ, նրանք ավելի քան երեսուն տարի շարունակ եղել են ամենահայտնի գործատուներից մեկը լավագույն ճապոնական համալսարանների շրջանավարտների համար՝ շնորհիվ իրենց բարձր վարձատրության մակարդակի, կայունության և աշխատակիցների համար հասանելի հնարավորությունների բազմազանության, ինչպես նաև լինելով ամենամրցունակ ընկերությունները Ճապոնիայում[3][4]։