From Wikipedia, the free encyclopedia
Rocksteady Studios, բրիտանական ընկերություն, որը զբաղվում է համակարգչային խաղերի մշակմամբ, համարվում է Warner Bros. Interactive Entertainment-ի մասնաճյուղը, որն իր հերթին պատկանում է Time Warner ընկերությանը։ Rocksteady Studios-ը տեղակայված է Լոնդոնում և հիմնադրվել է 2004 թվականին։
Rocksteady Studios | |
---|---|
Տեսակ | տեսախաղեր մշակող |
Հիմնադրված է | դեկտեմբերի 13, 2004[1][2] |
Հիմնադիր | Sefton Hill?[3] |
Վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Արդյունաբերություն | տեսախաղերի արդյունաբերություն |
Մայր ընկերություն | Warner Bros. Interactive Entertainment |
Սեփականատեր | Warner Bros. Interactive Entertainment |
Կայք | rocksteadyltd.com(անգլ.) |
Rocksteady Studios-ը հիմնադրվել է 2004 թվականին Սեֆթոն Հիլլի և Ջեյմ Ուոկերի կողմից[4]։ Ընկերության աշխատակիցների մի մասը տեղափոխվել է փակված՝ «Argonaut Games» ընկերություննից։
2010 թվականի փետրվարին ընկերությունը գնվեց Time Warner ընկերության կողմից[5]։ Square Enix Europe հաստատեց, որ շարունակում է իրեն պատկանել Rocksteady Studios-ի 25,1%[6]։
2009 թվականին անց կացված Spike Video Game Awards մրցանակաբաշխության ժամանակ Rocksteady Studios ստացավ տարվա լավագույն ստուդիա կոչումը[7]։
2016 թվականից հետո ստուդիան սկսեց աշխատել չցուցադրված նախագծի վրա, որը նախատեսված էր Xbox Series X, PlayStation 5, անհատական համակարգիչների համար[8]։ Սեֆթոն Հիլլը ներողություն խնդրեց E3 2018-ին չմասնակցելու համար[9], ինչպես նաև գրեց, որը չարժի սպասել The Game Awards 2018-ին ցուցադրման[10][11]։ Rocksteady նաև բաց թողեց E3 2019[12]։
2020 թվականի օգոստոսի 7-ին, երկար դադարից անց, ցուցադրվեց նոր խաղի գովաղդը[13]։ Խաղը պաշտոնական ցուցադրվեց օգոստոսի 22-ին, այն կրում էր՝ Suicide Squad։ Kill the Justice League անունը[14]։ Սակայն խաղի հեղինակաները տեղափոխեցին խաղի թողարկում 2023 թվականին[15][16]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.