From Wikipedia, the free encyclopedia
PlayStation 5, ճապոնական Sony Interactive Entertainment ընկերության կողմից մշակված խաղային համակարգ։
PlayStation 5 | |
---|---|
Նախագծող | Sony Interactive Entertainment |
Արտադրող | Սոնի |
Ընտանիք | PlayStation |
Տեսակ | տնային խաղահամակարգ |
Սերունդ | ninth generation of video game consoles?[1] |
Թողարկման ամսաթիվ | նոյեմբերի 12, 2020[2], նոյեմբերի 19, 2020[2] և դեկտեմբերի 11, 2020[3] |
Գինը՝ վաճառքի սկզբում | 499 $[2], 499 €[2], 449 £[2], 184 990 Ft[4], 46 999 ₽[5], 2299 RM[3], 15 980 NT$[6] և 3980 HK$[6] |
Վաճառված ապրանքների քանակ | 61 800 000[7] |
Օպերացիոն համակարգ | PlayStation 5 system software? |
Կենտրոնական պրոցեսոր | Zen 2?[8] |
Գրաֆիկական շարժիչ | RDNA 2?[8] |
Կշիռ | 4,5 կիլոգրամ[9] |
Վեբկայք | playstation.com/ps5 |
PlayStation 5-ը պատկանում է PlayStation խաղային համակարգերի ընտանիքին և PlayStation 4-ի հաճորդողն է։
Վաճառքը մեկնարկել է 2020 թվականի նոյմբերի 12-ին ԱՄՆ-ում, Կանադայում, Մեքսիկայում, Հարավային Կորեայում, Ճապոնիայում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում, իսկ 2020 թվականի նոյեմբերի 19-ին այլ երկրերում[10]։
Մշակումը պաշտոնապես հաստատվել է 2018 թվականի հոկտմբերին[11], իսկ առաջին տեղեկությունները հայտնվեցին 2019 թվականի ապրիլին[12]։
PlayStation 5 անվանումը առաջին անգամ պաշտոնապես օգտագործվել 2019 թվականի հոկտենբերին[13], իսկ մինչ այդ այն անվանվում էր խաղային համակարգի հաջորդ սերունդի[12]։
Ի տարբերություն նախկին մոդելների, PlayStation 5-իում կոշտ սկավառակի փոխարեն օգտագործվում է կոշտ կրիչ (SSD)։ Նոր համակարգը թույլ է տալիս ավելի հզորացնել սարքը։ Ինչպես նաև SSD-ին կարող է օգտագործվել, որպես վիտուալ օպերատիվ հիշողություն, այսպիսով հնարավորություն է ստեղծվում ավելացնել օպերատիվ հիշողության՝ 16 ԳԲ նախնական ծավալը։
Սարքը օժտված է APU-ով, որը ապահովում է 4K կետայնություն և 120 Հց կադրերի թարմացում։
PlayStation 5-ի գլխավոր հակառակորդը համարվում է Xbox Series X խաղային համակարգը[14]։
2018 թվականի մայիսի 22-ին Sony-ի ընկերության պաշտոնական միջոցառման ժամանակ, Ջոն Կոդերը The Wall Street Journal պարբերականին տված հարցազրույցի ժամանակ նշեց, որ «PlayStation բրենդի համար հաճորդ քայլը կարվի 2021 թվականի մարտին»[15]։ 2018 թվականի հոկտեմբերին Financial Times պարբերականին տված հարցազրույցի ժամանակ, Sony տնօրեն Կէնիտերի Եյսիդան, PlayStation 5-ի մասին պտտվող լուրերի հետ կապված, հաստատեց այն փաստը, որը նոր սերնդի խաղային համակարգը գտնվում է մշակման մեջ[11]։ Ավելի քիչ քան կես տարի անց, 2019 թվականի ապրիլի 16-ին, գլխավոր ճարտարապետ Մարկ Չերնին, Wired ամսագրին տված իր հարցազրույցի ժամանակ, առաջին անգամ որոշոկի տեղեկություններ տրամադրեց, որ սերնդի PlayStation-ի մասին։ Իր խոսքերով, այդ պահին համակարգը մշակման մեջ էր գտնվում ավելի քան 4 տարի, և Sony-ին արդեն դեվկիտներ էր ներկայացնում առանձին ստուդիաների[12]։
2019 թվականի հուլիսին CNET կայքին տված հարցազրույցի ժամանակ, Sony Interactive Entertainment-ի գլխավոր տնօրեն Ջիմ Ռայանը հայտարարեց, որ նոր սերնդի խաղային համակարգը կարող է արտածել պատկերը 4K կետայնությամբ[16][17]։ Ավելի ուշ, հոկտմբերին Ջիմ Ռայանը պաշտոնապես հաստատեց նոր խաղային համակարգի անվանումը։ Հավելելով, որ խաղային համակարգը վաճառքի կհանվի 2020 թվականի վերջում[13][18]։ 2020 թվականի հունվարի 7-ին Sony-ին CES 2020 ժամանակ ներկայացրեց PlayStation 5-ի պաշտոնական լոգոտիպը[19]։
2020 թվականի հուլիսի 11-ն կայացավ առաջին էքսկյուզիվ խաղերի ցուցադրումը։ Ինչպես նաև ցուցադրվեց նոր խաղային համակարգի դիզայնը և որոշ հավելումներ կապված խաղային համակարգի հետ[20]։ 2020 թվականի սեպտեմբերի 17-ին կայացավ մեծ կոնֆերանս, որի ընթացքում պաշտոնապես ցուցադրվեց խաղային համակարգը և հայտարարվեց վաճառքի մեկնարկի սկզբի մասին։
PlayStation 5-ի համար օգտագործվում է նորագույն 8 միջուկանի և 16 հոսքանի կենտրոնական պրոցեսսոր, մշակված AMD ընկերության կողմից[21]։
Որպես գրաֆիկական պրոցեսսոր համակարգում տեղադրված է Radeon Navi չիպը, որը աշխատում է 2,23 ԳՀց հաճախականությամբ։
Այսպիսի բարձր հաճախականությունը պատճառ հանդիսացավ, որ մշակողները համակարգի հովացման համակարգում օգտագործեն հեղուկ մետաղ[22]։
PlayStation 5-ի համար որոշում ընդունվեց հրաժարվել կոշտ սկավառակներից և օգտագործել ավելի արագ գործող հիշողության կրչներ՝ SSD։ Այսպիսով, համակարգը ավելի արագ է կարդում, ներբեռնում և արտածում տվյալներ ի տարբերույթուն իր նախկին մոդելների[13][23]։ 2020 թվականի մարտի 8-ին առցանց անց կացվաց կոնֆերասի ժամանակ, պարզ դարձավ, որ նոր խաղային համակարգում տեղարված կլինեն կոշտ կրիչներ սկսած 825 Գբ ծավալից[24]։
SSD-ն օգտատերերը կարող են օգտագործել օպերատիվ հիշողության ավելացման համար։ Ինչպես նաև կարող են ավելացնել նոր կոշտ կրինչներ ունեցած ներքին հիշողությունը ավելացնելու համար։ Անցումը կոշտ կրիչների կնվազեցնի խաղերի ծավալը։
PlayStation 5-ում տեղադրված է GDDR6 ստանդարտով աշխատող 16 Գբ օպերատիվ հիշողություն[25]։
PlayStation 5-ը օժտված է սկավառակ կարդալու՝ Ultra HD Blu-ray հնարավորությամբ, որը թույլ է տալիս օգտագործել մինչև 100 Գբ ծավալով սկավառակներ։ Խաղային համակարգը հնարավորություն է տալիս օգտատիրոջը ամբողջությամբ ղեկավարել տեղադրման գործընթացը՝ նա կարող է ընտրել խաղի, որ հատվածները տեղադրվեն, իսկ որոնք ոչ[18]։
PlayStation 5-ը մշակված է սև գույնով սպիտակ հատվածներով։ Համակարգը վաճառքում հասանելի է երկու տարբերակով՝ առանց սկավառակ կարդալու հնարավորության՝ Digital Edition և բազային տարբերակը այդ հնրավարություննով։
Խաղային համակարգի չափերը․՝
PlayStation 5-ի խաղային վահանակը կրում է նոր անվանում՝ DualSense։ Wired պարբերականի լրագրող Պիտեր Ռուբինը՝ նշում է, որ վահանակը ավելի ծանր է, նախկին տարբերակների համեմատ։
2020 թվականի սեպտեմբերի 16-ին Sony ընկերության ցուցադրման ժամանակ, պարզ դարձավ համակարգի գինը վաճառքի սկզբին։ ԱՄՆ-ի համար 399/499 $, Եվրոպայի համար (բացառությամբ Մեծ Բրիտանիայի 359/459 £)399/499 €, իսկ Ճապոնիայում 39 980 և 49 980 ¥[26][27]։
Նշված արժեքը, չի ազդում սարքերի և արտադրական ծախսերի վրա, ամեն վաճառված PS5 ճապոնականն ընկերությունը կարող է կորցնել մինչև 180 դոլար[28]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.