From Wikipedia, the free encyclopedia
RCR Arquitectes, իսպանական ճարտարապետական բյուրո՝ հիմնված Ռաֆայել Արանդայի, Կարմեն Պիհեմի և Ռամոն Վիլալտայի կողմից[1]։ Ճարտարապետների եռյակը 2017 թվականին դարձավ Պրիցկերյան մրցանակի դափնեկիր[2]։ Չնայած բյուրոն բազմաթիվ մրցանակներ է ստացել Պրիցկերի ճարտարապետական մրցանակաբաշխության շրջանակներում, նրանք համեմատաբար ավելի անհայտ էին, եթե համեմատենք այլ ֆինալիստների հետ[2]։
RCR Arquitectes | |
---|---|
Տեսակ | architectural firm? |
Հիմնադրված է | 1987 |
Վայր | Օլոտ, Garrotxa |
Երկիր | Իսպանիա |
Կայք | rcrarquitectes.es(իսպ.) |
RCR Arquitectes Վիքիպահեստում |
Բյուրոն հիմնվել է Իսպանիայում՝ Օլոտ քաղաքի մոտ, 1988 թվականին[2]։
1987 թվականին Արանդան, Պիհեմը և Վիլալտան ավարտեցին Կատալոնիայի Տեխնիկական համալսարանի ճարտարապետության դպրոցը, իսկ մեկ տարի անց հիմնեցին RCR Arquitectes ստուդիան։ Այսօրվա դրությամբ՝ նրանք միասին են աշխատում արդեն 30 տարի։
2012 թվականը ներառյալ՝ ճարտարապետներն աշխատում էին միայն Իսպանիայում, հետագայում նրանց աշխարհագրությունն ընդլայնվեց՝ RCR-ի կառույցները հայտնվեցին Ֆրանսիայում, Բելգիայում, Դուբայում։
Բյուրոն նախագծել է Soulages թանգարանի հսկայածավալ շենքը, որը տեղակայված է ֆրանսիական Ռոդեզ քաղաքում։ Շենքի նախագծման մրցույթը բյուրոն շահել է՝ հաղթելով 2007 թվականին[3] տեղի ունեցած ճարտարապետական մրցույթում[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.