Pizza Hut
From Wikipedia, the free encyclopedia
Pizza Hut (հայերեն՝ պիցցա հաթ), ռեստորանային ցանց, որն ունի ավելի քան 15 հազար կետ՝ 90-ից ավելի պետություններում[1]։ Pizza Hut-ը մտնում է Yum! Brands կազմակերպության մեջ։
Արագ փաստեր Pizza Hut, Տեսակ ...
Pizza Hut | |
---|---|
Pizza Hut լոգոտիպ | |
Տեսակ | արագ սննդի ռեստորանների ցանց, պիցցերիաների ցանց, ռեստորանների ցանց և սնունդ արտադրող |
Երկիր | ԱՄՆ |
Կարգախոս | No One Outpizzas the Hut |
Հիմնադրված | Հունիս 15, 1958 |
Անձնակազմ | 160,000+ |
Հիմնադիր | Դեն և Ֆրենկ Կարնիներ |
Կայք | pizza-hut.am |
Փակել
Հիմնվել է 1958 թվականին Դեն և Ֆրենկ եղբայրներով, Կանզաս նահանգի, Ուիչիտո քաղաքում։ Մասնագիտացվել է ամերիկյան պիցցայի պատրաստման տարբերակով, ինչպես նաև խավարտների՝ պաստա, հավի թևիկներ, հացիկ և սխտորով հաց։ Ներկայանում է որպես աշխարհի ամենամեծ պիցցերիան։
«Պիցցա հաթ» ռեստորանը բաժանվում է երկու տիպի՝ «Պիցցա հաթ» ընտանեկան ճաշի և արագ սննդի «Պիցցա հաթ էքսպրես»։ Ընտանեկան պիցերիաները տարբերվում են արագ սննդից (ֆասթֆուդից) ավելի բազմատեսակ ուտեստներով, ավելի շատ ռեստորաններով և անձնակազմի ավելի մեծ քանակով։